Բելառուս

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։   «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու։ ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել։ Տեսականորեն այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 
12:50 - 13 հունիսի, 2024
Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան

Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ եզրափակիչ ելույթով է հանդես գալիս։ Նա դարձյալ անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված իրավիճակին՝ ևս մեկ անգամ ժամանակագրորեն ներկայացնելով, թե ինչպես է արձագանքել ՀԱՊԿ-ը 2021թ․ մայիսից հետո Հայաստանում տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես, որ չի նշել, թե որն է ՀՀ սահմանը ՀԱՊԿ-ի համար։ Ապա նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ երկրներին՝ նշելով․ «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու։ «Արձանագրում եմ՝ Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հարց ուղղեց, թե ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել, ապա պատասխանեց․ «Տեսականորեն այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի»։
11:21 - 13 հունիսի, 2024
2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին

2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին

2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լուկաշենկո - Ալիև հանդիպմանը Բելառուսի նախագահի մտքերին անդրադառնալով։  «Ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացի են ստեղծել, որ մեզ օգնել են կամ ուզում են օգնել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չանկնկալիքների մասին։ Այդ պատրազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը»։ 2020 թվականի իրենց այդ չանկնկալիքը չի արդարացել, հետո փորձել են 2021 թվականի նոյեմբերին, հետո փորձել են 2022 թվականի սեպտեմբերին, էլի չի ստացվել, 2023 թվականի սեպտեմբերին՝ չի ստացվել, մի հատ էլ փորձեցին 2024 թվականի մայիսի 9-ին, էլի չստացվեց ու էլի չի ստացվելու այդքան քննադատված սահմանազատման պրոցեսի շնորհիվ։ Այս գործընթացով շատերին զրկել ենք 2024թ. մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու հնարավորությունից»։
17:50 - 22 մայիսի, 2024
«Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է»․ Լուկաշենկոն՝ Ալիևին
 |azatutyun.am|

«Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է»․ Լուկաշենկոն՝ Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», - Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», - հայտարարել է Լուկաշենկոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան։ «Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև նախանշված աշխատանքների ծավալը ահռելի է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «Բելառուսում քաղաքաշինության մեծ փորձ է առկա, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաները, ագրոավանների շինարարության փորձառություն գոյություն ունի»։
17:11 - 16 մայիսի, 2024
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ 2024թ. ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու հարևանությամբ կանգնեցված հայկական խաչքարի մոտ կայացավ ոգեկոչման հավաք։ Այս մասին հայտնում են Բելառուսում ՀՀ դեսպանությունից: Հակիրճ ելույթով հանդես եկավ Մինսկի հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը, որի առաջարկով հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով հայկական խաչքարին։ Հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի մասին աշխարհին իրազեկելու և ցեղասպանության եղելության հիշողությունը մշտապես վառ պահելու անհրաժեշտությունը՝ դասեր քաղելու և դրա կրկնությունն ապագայում բացառելու համար։ Այդ տեսանկյունից որպես լավագույն երաշխիք մատնանշվեց դարավոր պայքարի ու զրկանքների գնով վերագտած անկախ հայկական պետականության հզորացման ու առաջընթաց զարգացման հրամայականը, որը պահանջում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա պետությունների հայ համայնքների յուրաքանչյուր ներկայացուցչի պետականակենտրոն մտածողություն ու առկա ջանքերի համադրում։ Եկեղեցու սպասավորները՝ վերջինիս հոգևոր հովիվ Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, հոգեհանգստյան կարգ մատուցեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։ Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ, Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմը, Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի աշխատակիցները և այլք։
09:24 - 25 ապրիլի, 2024
Բաքուն ու Մինսկը քննարկում են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին Բելառուսի ներգրավումը |hetq.am|

Բաքուն ու Մինսկը քննարկում են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին Բելառուսի ներգրավումը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Ալեյնիկը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բելառուսական կողմի հնարավոր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Նախարարները քննարկել են Ադրբեջանի՝ «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ խմբ․) տարածքներում վերականգնողական աշխատանքները ու գործընթացում Բելառուսի հնարավոր ներդրումը: Ջեյհուն Բայրամովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների մակարդակից, դիտարկել են տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: «Նախարարները նշել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժը՝ ընդգծելով, որ նոր ուղղություններ են դիտարկվում այդ ոլորտում փոխգործակցության ամրապնդման համար»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
15:16 - 13 ապրիլի, 2024
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով |armenpress.am|

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով |armenpress.am|

armenpress.am: Մինսկում ապրիլի 12-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին հայկական կողմը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։ «Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնել է Բելառուսի ԱԳ նախարարությունը։ Նախօրեին, «Արմենպրես»-ի  հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
17:29 - 09 ապրիլի, 2024
Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո
 |armenpress.am|

Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել:  Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», - ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ: Բելառուսի նախագահի խոսքով՝ հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։ «Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է նա։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ ոքի ոչնչով չի սպառնում։ «Մենք կարիք չունենք որևէ մեկին սպառնալու: Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք», - ասել է նա։
17:21 - 02 ապրիլի, 2024
ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: ՍԱՏՄ-ից հայտնում են՝ գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով, հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է: Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։ Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար: Արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ հաղորդագրությամբ:
16:36 - 28 մարտի, 2024
Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն արգելելու մասին Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ կապ չունի իրենց արտադրանքի հետ։ «Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։ Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ը մարտի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ՝արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը։  
18:16 - 26 մարտի, 2024
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
 |1lurer.am|

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կողմերը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են 11 մարդու, այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են «Կրոկուս»-ի ահաբեկչությանը։ 
14:44 - 23 մարտի, 2024