armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է մոտ մեկ ժամ։
Այս մասին ասվում է «ԲԵԼՏԱ» գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարները նաև անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերին ու նախանշել մոտ ապագայի հեռանկարները։
comment.count (0)