Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիր
 |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիր |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը։ «Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տառապանքին և ավերածություններին, որոնք ապրում են երկու երկրները», - X-ում գրել է Գուտերեշը։ Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են ավարտել Իսրայելի և «Հեզբոլա»-ի «կործանարար հակամարտությունը»։ «Սա նախատեսում է ռազմական գործողությունների մշտական դադարեցում», - ասել է Բայդենը։ Այսօր առավոտյան Reuters-ը հաղորդեց, որ հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։ 2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։
10:27 - 27 նոյեմբերի, 2024
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի |1lurer.am|

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի |1lurer.am|

1lurer.am: Իսրայելը համաձայնել է Լիբանանի հետ կրակի դադարեցմանը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստի արդյունքում։ Հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին: Նեթանյահուն նշել է, որ կառավարության հաստատմանը կներկայացնի համաձայնության կնքման ծրագիր։ Իսրայելի վարչապետը հրադադարի երեք պատճառ է նշել՝ իրանական սպառնալիքը, ՑԱՀԱԼ-ի զինամթերքի թարմացումը և Գազայում իրավիճակը։ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ընդունված համաձայնությունը պահանջում է Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերում և այդ հատվածում Լիբանանի բանակի տեղակայում։ Իր հերթին «Հըզբոլլահ»-ը կդադարեցնի զինված ներկայությունը Լիթանի գետից հարավ ընկած հատվածում։ Նշվում է, որ դրա համար նախատեսվում է 60 օր: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համաձայնագիրը կլուծի Իսրայելի ու «Հըզբոլլահ»-ի միջև տասնամյակներ ձգվող հակամարտությունը։ «Այս համաձայնությունը կդառնա լուծումը մի խնդրի, որ տանջում էր մերձավորարևելյան տարածաշրջանը մի քանի տասնամյակ շարունակ»,- ասել է Բլինքենը։ Նա նշել է, որ իրենք մի քանի ամիս շարունակ աշխատել են այս համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է ՄԱԿ ԱԽ 1701 բանաձևի պահպանում:
09:14 - 27 նոյեմբերի, 2024
Հրաձգություն Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ
 |azatutyun.am|

Հրաձգություն Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ |azatutyun.am|

azatutyun.am:  Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։ Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը: Reuters-ի փոխանցմամբ՝ դեսպանատան առջև հաճախ են ցույցեր տեղի ունենում ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների և ընդհանրապես Իսրայելի դեմ։ Հորդանանի թագավորությունը խաղաղ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ այստեղ բնակվում են բազմաթիվ պաղեստինցիներ, որոնց նախնիները հեռացել են Իսրայել պետության ձևավորումից հետո, նրանցից ոմանք կողմ չեն Հորդանանի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին։
15:54 - 24 նոյեմբերի, 2024
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի ԱԳ նախարար
 |1lurer.am|

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք։ Հիմք ընդունելով դա՝ Կանադան հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ համաձայն Հռոմի ստատուտի»,- ասել է նախարարը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ նույնպես ընդգծելով, որ երկիրը կձերբակալի Իսրայելի վարչապետին, եթե վերջինս այցելի իրենց երկիր:
12:52 - 23 նոյեմբերի, 2024
Իսրայելի բանակը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութին
 |1lurer.am|

Իսրայելի բանակը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի բանակը մի շարք զանգվածային ավիահարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի ուղղությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ավիահարվածների թիրախ է դարձել Հադես թաղամասը: ՑԱՀԱԼ-ի մամուլի քարտուղար Ավիհայի Ադրային ավելի վաղ քարտեզ էր հրապարակել, որի վրա կարմիրով նշված շենքերի բնակիչներին հորդորել է տարհանվել՝ հայտարարելով, որ նշված շենքերում տեղակայված են «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները: Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածով ամբողջությամբ ոչնչացրել են Բեյրութի հարավային արվարձանի Շիյահ շրջանում գտնվող բնակելի բազմահարկ շենքը: Ավերված շենքը տեղակայված էր հարավային արվարձանի սահմանին, որտեղ հիմնականում ապրում է շիա բնակչությունը։
20:34 - 22 նոյեմբերի, 2024
Միջազգային արձագանքը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ձերբակալության հրամաններին |armenpress.am|

Միջազգային արձագանքը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ձերբակալության հրամաններին |armenpress.am|

armenpress.am: Մի շարք երկրներ արձագանքել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Այս հրամանները տրվել են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում դատապարտել է ՄՔԴ-ի կողմից այս որոշման ընդունումը։ «Այսօր մութ օր է մարդկության պատմության մեջ, Հաագայի միջազգային դատարանը, որը ստեղծվել է մարդկությանը պաշտպանելու համար, այսօր դարձել է մարդկության թշնամին: Դա հակասեմական ​​քայլ է, որն ունի մեկ նպատակ՝ հետ պահել ինձ, հետ պահել մեզ մեր բնական իրավունքից՝ պաշտպանվելու թշնամիներից, որոնք փորձում են ոչնչացնել մեզ», - ասել է նա: ՄՔԴ-ի որոշումը դատապարտել են նաև Իսրայելի ՊՆ նախկին ղեկավար Յոավ Գալանտը, նախագահ Իսահակ Հերցոգը, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը։ ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ ՄՔԴ-ն «ընդլայնի պատասխանատվության ենթարկելու շրջանակները»՝ դա տարածելով «հանցավոր օկուպացիայի բոլոր ղեկավարների վրա»։ Պաղեստինյան ազգային վարչությունը ողջունել է որոշումը և դատարանի անդամներին հորդորել իրագործել այն։ Սպիտակ տունը մերժել է ՄՔԴ-ի որոշումը։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի՝ ԱՄՆ-ն «մտահոգված է դատախազի կողմից ձերբակալության հրամաններ ստանալու շտապողականության և այս որոշմանը հանգեցնող գործընթացում անհանգստացնող սխալների առնչությամբ»։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հարկավոր է, որ բոլորը հետևեն միջազգային օրենքին։ Նիդեռլանդները, Շվեյցարիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան հայտարարել են, որ կկատարեն Հռոմի ստատուտով և միջազգային օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները։  Ավստրիան նույնն է ասել, սակայն երկրի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ձերբակալման հրամանն անվանել է անհեթեթ։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես ասել է, որ իր արձագանքը կհամապատասխանի ՄՔԴ-ի ստատուտներին, սակայն հրաժարվել է հաստատել, որ կձերբակալի Նեթանյահուին։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը նույնպես ասել է, որ երկիրը հարգում է ՄՔԴ-ի որոշումները, սակայն չի հաստատել, որ Լոնդոնը կհետևի ձերբակալման հրամաններին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը նշել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն հարգեն ու իրագործեն։  Թուրքիաի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալման հրամանը «հուսադրող» է` հավելելով, որ Անկարան կշարունակի աշխատել՝ «ապահովելու, որ միջազգային օրենքն իրագործվի ցեղասպանությունը պատժելու համար»։  Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին նույնպես հայտարարել է, որ ՄՔԴ-ի որոշումները հարկավոր է հարգել և իրագործել, քանի որ «պաղեստինցիներն արժանի են արդարության»։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության համար, ողջունել է ՄՔԴ-ի որոշումը։
09:53 - 22 նոյեմբերի, 2024
Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը
 |hy.armradio.am|

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի որոշումը։ «ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալության համար օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք կրկին պարզաբանել. Իսրայելն ու Համասը հավասար չեն: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ ընդդեմ նրա անվտանգության սպառնալիքների», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը : Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության համար օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր փաստարկները, որոնցով վիճարկվում էր դատարանի իրավասությունը՝ Իսրայելի քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ:
09:51 - 22 նոյեմբերի, 2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին |armenpress.am|

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին |armenpress.am|

armenpress.am: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները նոյեմբերի 21-ին շուրջ 20 ռազմական գործողություններ են իրականացրել Իսրայելի բանակի դեմ՝ հրթիռակոծելով Աշդոդում և Հայֆայում գտնվող ռազմակայանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է շարժման տարածած հաղորդագրությունում: Ըստ տեղեկությունների՝ սահմանային Թել Հարֆա բնակավայրում հարձակման են ենթարկվել նաև իսրայելական մեկ դիվերսիոն և մի քանի տարհանման խմբեր՝ զրահատեխնիկայով հանդերձ: Նշվում է, որ իսրայելական կողմն ընդունել է չորս զինվորականների զոհվելու և վեց մարտիկի վիրավորվելու փաստը: Իսրայելցի զինվորականների ևս մի քանի խմբեր հարձակման են ենթարկվել Իսրայելի տարածքում՝ Միտուլա բնակավայրի մոտ: Հաղորդագրության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն առաջին անգամ հրթիռակոծել են Լիբանանի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա՝ Աշդոդ քաղաքից արևելք գտնվող իսրայելական Հաթցոր ավիաբազան: Նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհի են ենթարկվել Ակկո քաղաքում գտնվող Շարագա ռազմաբազան, Հոլանի բարձունքներում տեղակայված վաղ նախազգուշացման կենտրոնը և Իսրայելի ռազմածովային ուժերի Հայֆայի բազան, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից 35 կմ հեռու: Իսրայելական ինքնաթիռներն էլ իրենց հերթին հարվածների չորս շարք է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես նաև արևելյան Լիբանանի Բեքաայի հովտի մի քանի բնակավայրերին:  
22:24 - 21 նոյեմբերի, 2024
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
 |factor.am|

ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին |factor.am|

factor.am: Բենիամին Նեթանյահուի գրասենյակն արաձագանքել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետին կալանավորելու որոշմանը՝ այն որակելով որպես «անհեթեթ և կեղծ», «հակասեմական», գրում է The Guardian-ը։ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Իսրայելի վարչապետի դեմ ներկայացված մեղադրանքները։ Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին նույնպես կալանավորելու օրդեր է տրվել։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «չի ենթարկվի ճնշումներին, չի զսպվի և չի նահանջի», քանի դեռ, «Իսրայելի բոլոր ռազմական նպատակները չեն իրականացվել»։ Հիշեցնենք, որՄիջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ ՄՔԴ-ն նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմադ Դեյֆիին ձերբակալման հրաման է տվել։
19:19 - 21 նոյեմբերի, 2024
ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել |armenpress.am|

ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։  ՄՔԴ-ն նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների ձերբակալման հրաման է տվել։ Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանի կողմից ձերբակալման հրաման ստանալու դիմում ներկայացնելու փաստը՝ դա համարելով «խայտառակ և հակասեմական»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։ ՄՔԴ-ն հայտնել է, որ ձերբակալման հրահանգ տալու համար պարտադիր չէ, որ Իսրայելը ճանաչի դատարանի իրավասությունը։ 
16:46 - 21 նոյեմբերի, 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին |armenpress.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը երեք ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ ավերելով մի քանի շենք։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։ Հարվածները հասցվել են լուսաբացից առաջ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Լիբանանի պետական գործակալությունը նաև հայտնել է, որ նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան իսրայելական հարվածներից Լիբանանի Մաարկեհ քաղաքում զոհվել է 5 մարդ, 23-ը՝ վիրավորվել։ Իսկ Տյուրոս քաղաքում զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 65-ը։  2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իսրայելը պարբերաբար փոխադարձ հարվածներ են իրականացնում։ 2024 թ. սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանի հարավում։ Մեկ տարվա ընթացքում Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 3500 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 15 000 մարդ։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Իսրայելի հյուսիսից ևս տասնյակ հազարավոր մարդիկ են տեղահանվել «Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով։ 
11:52 - 21 նոյեմբերի, 2024
Իրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այն ձևով, որը նպատակահարմար է համարում. Արաղչի
 |tert.am|

Իրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այն ձևով, որը նպատակահարմար է համարում. Արաղչի |tert.am|

tert.am: Իրանը չի հրաժարվել Իսրայելին պատասխան տալու իր իրավունքից. այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: «Մենք հայտարարել ենք, որ Իսրայելի ռեժիմի վերջին օպերացիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր ագրեսիա է։ «Ճշմարիտ խոստում 2» գործողությունը, ինչպես «Ճշմարիտ խոստում 1»-ը, պաշտպանական գործողություն էր: Սիոնիստական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի, և մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից։ Մենք կարձագանքենք ճիշտ ժամանակին և այն ձևով, որը նպատակահարմար ենք համարում», - ասել է Արաղչին: Նա ընդգծել է, որ վերջին «12 ամիսների ընթացքում Իրանը գործել է առանձնակի խելամիտ ռազմավարությամբ»։ «Մեր որոշումները զգացմունքային կամ հապճեպ չէին։ Նույնը տեղի կունենա «Ճշմարիտ խոստում 3» գործողության դեպքում», - եզրափակել է նախարարը։
11:18 - 20 նոյեմբերի, 2024
«Հեզբոլլահ»-ը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, կան վիրավորներ
 |tert.am|

«Հեզբոլլահ»-ը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, կան վիրավորներ |tert.am|

tert.am: Նոյեմբերի 18-ի երեկոյան լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հրթիռ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններից մեկում խաղաղ բնակիչներ են վիրավորվել, հայտնում է The Times of Israel-ը։ Նշվում է, որ Բնեյ Բրաքի և Ռամաթ Գանի շրջաններում հինգ մարդ վիրավորվել է «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունից հետո։ 54-ամյա կնոջ վիճակը գնահատվում է ծանր։ Մեկ հոգու վիճակը միջին ծանրության է, երեքը ստացել են թեթև վնասվածքներ։ Բոլորը վիրավորվել են բեկորներից։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակման ժամանակ մեկ հրթիռ է արձակվել Լիբանանից, և իսրայելական ՀՕՊ-ը բարեհաջող որսացել է այն: Հրթիռի բեկորներն ընկել են Թել Ավիվի երկու արվարձանների միջև, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, վնասվել են շենքեր ու մեքենաներ: 
10:24 - 19 նոյեմբերի, 2024