shantnews.am: Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28985-ի, ավելի քան 68800-ը՝ վիրավորվել, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 28985-ի, վիրավորվել է 68883 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։
comment.count (0)