Իսրայելական բանակը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին
 |shantnews.am|
14:59 - 27 փետրվարի, 2024

Իսրայելական բանակը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին |shantnews.am|

shantnews.am: Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային և հրետանային հարձակումների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան մոտ 35 արձակում է գրանցվել Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջանում: Տուժածներ կամ վնասներ չեն եղել։ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են ռազմական օբյեկտների և «Հըզբոլլահի» ահաբեկչական կառույցների վրա Հաննիե, Ջիբչիթ, Բայսարիա և Մանսուրի շրջաններում», ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել