ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը |tert.am|

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, օդուժի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դոնբասում առկա իրավիճակը, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության կողմից գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը: Նշվում է, որ Խոմչակը Պիչին տեղեկացրել է «Միացյալ ուժեր»-ի գործունեության տարածքում առկա իրավիճակի մասին: Բացի այդ, զրույցի ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացմանը: Գլխավոր շտաբի պետը նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար, և նշել, որ երկրի զինված ուժերի և դաշինքի միջև առկա երկխոսությունը պահպանում է իր դրական զարգացումը: Մարտի 11-ին Ուկրաինայի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոջեր Քլոթիի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Կիևն ակնկալում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները, ընդլայնվելու հնարավորություններ ունեցող գործընկերության շրջանակներում, պարտականություններ կստանձնեն դաշինքի շտաբներում, հրամանատարական կառույցներում և ստորաբաժանումներում: Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ պատվիրակության այցը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ընկալում է որպես ռազմավարական գործընկեր:
11:33 - 13 մարտի, 2021
Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես Է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն Է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել Է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ Է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»: «Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել Է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել Է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:06 - 26 փետրվարի, 2021
Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն |1lurer.am|

Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները ձգտում են «խարխլել տրանսատլանտյան միասնությունը» և թուլացնել «եվրոպական նախագիծն» ու ՆԱՏՕ-ն՝ փոխանցում է Russia Today-ը: Անվտանգության թեմայով մյունխենյան համաժողովում ելույթ ժամանակ ԱՄՆ ղեկավարը Մոսկվային մեղադրել է ամերիկյան ժողովրդավարության դեմ հարձակումների, ինչպես նաև ամբողջ աշխարհում մի շարք կիբեռհարձակումներին ներգրավվելու համար: «Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ի դաշինքը: Նա ցանկանում է տապալել տրանսատլանտյան միասնությունն ու մեր վճռականությունը, քանի որ Կրեմլի համար ավելի հեշտ է վախեցնել ու սպառնալ առանձին պետությունների, քան բանակցություններ վարել հզոր և համախմբված տրանսատլանտյան համայնքի հետ»,- հայտարարել է Ջո Բայդենը: Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է անվտանգության միջազգային ճարտարապետության կառուցման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի Ռուսաստանի հետ երկխոսությունը:
19:45 - 20 փետրվարի, 2021
ՆԱՏՕ-ն և Թուրքիան առաջ չեն շարժվում С-400 համակարգերի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կարգավորման հարցում. Ստոլտենբերգ   |tert.am|

ՆԱՏՕ-ն և Թուրքիան առաջ չեն շարժվում С-400 համակարգերի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կարգավորման հարցում. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման առնչությամբ և կարծում է, որ դրանք սպառնալիք են հանդիսանում դաշնակից երկրների ինքնաթիռների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:«Ես, ինչպես և մյուս 29 դաշնակիցները, մտահոգություն եմ հայտնել Թուրքիային՝ կապված այդ որոշման հետ: Կան այլընտրանքներ, ինչպես օրինակ՝ եվրոպական SAMP/T-System կամ ամերիկյան Patriot համակարգերը: Մենք աշխատում ենք լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն դեռ առաջ չենք շարժվել»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:«Պարզ է այն, որ С-400-ները չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի հետ, քանի որ սպառնալիք են մեր դաշնակիցների ինքնաթիռների համար»,- շեշտել է Ստոլտենբերգը:
17:25 - 17 փետրվարի, 2021
Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին |armenpress.am|

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում: «Ռուսաստանն սկնհայտ սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, համար, ռազմական ուժ օգտագործելով իր նպատակներին հասնելու համար»,-նշել են Պենտագոնում: Բացի այդ, նշվում Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է առաջ տանել իր շահերը եւ Մոսկվային հարկադրել «պատասխան տալու ոչ խելամիտ եւ ագրեսիվ գործողությունների համար»: «Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում իր ավտորիտար մոտեցումներով անվտանգությունն ու կայունությունը խարխլելու Ռուսաստանի ձգտումը: Մենք դա տեսնում ենք նաեւ Չինաստանի հետ նրա համագործակցության մեջ»,-ընդգծել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը պատրաստ Է Ռուսաստանի հետ ինչպես առճակատման, այնպես Էլ նրա հետ համագործակցության: Նա նշել Է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով: Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում Է, որ Մոսկվայի հետ հարկավոր Է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Էր, որ հենց ՆԱՏՕ-ն Է բացահայտորեն միջամտում երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես Էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում Է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:26 - 17 փետրվարի, 2021
Ռուսաստանը ներառվել է ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների թվում |hetq.am|

Ռուսաստանը ներառվել է ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների թվում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները ներառվել են առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների ցանկում, որոնք թվարկվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից։ Այդ մասին նշվում է հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական հանձնաժողովի նախագահ Ստյուարտ Պիչի հայտարարության մեջ, որը տեղադրվել է հունվարի 27-ին՝ կազմակերպության պաշտոնական կայք էջում։  Պիչի խոսքերով՝ Ստոլտենբերգը դիմել է կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարներին և «կիսվել միջազգային անվտանգության հետ կապված իր հայացքներով և տեսակետներով»։ «Գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշնակիցներին շարունակել մեծացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը, ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներ մեջ և ապահովել մեր զինված ուժերի պատրաստականությունը՝ դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչությունը և Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերը»,- նշվում է նրա հայտարարության մեջ։ Պիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ամենահաջող ռազմական միավորումն է, որն ընդունակ է ադապտացվելու առկա իրավիճակներին։
22:43 - 28 հունվարի, 2021
Պետք է դիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, ԻՊ-ին և կիբերհարձակումներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

Պետք է դիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, ԻՊ-ին և կիբերհարձակումներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, հնարավոր ահաբեկչությունների թեմային, ՆԱՏՕ-ի ջանքերին ու նպատակներին, ինչպես նաև «Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»: Այս մասին նա հայտնել է  Փարիզի  քաղաքագիտության ինստիտուտի երիտասարդների և առաջնորդների միջազգային գագաթնաժողովում, ասվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում: Պատմական ակնարկի միջոցով վերադառնալով դեռ Խորհրդային միության ժամանակաշրջան ու այն համեմատելով մեր օրերի հետ պաշտոնյան՝ հիշելով ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակներից մեկը, շեշտել է, որ «սառը պատերազմի» օրերին կառույցը պետք է կենտրոնանար մեկ հակառակորդի`Խորհրդային միության վրա:«Դա այն ժամանակն էր, երբ պատերազմի և խաղաղության սահմանն ավելի պարզ էր: Այսօր այդ գիծն ավելի աղոտ է: Մենք պետք է հաղթահարենք մեծաթիվ սպառնալիքներ մի շարք ուղղություններից՝ ցամաքից, ծովից, օդից և կիբերտարածությունից: Մեր հակառակորդները մարտահրավեր են նետում մեզ՝ օգտագործելով ռումբեր և ինքնաթիռներ, բայց նաև բոտեր և ալգորիթմներ: Այս ավելի անկանխատեսելի աշխարհում մենք կանգնած ենք ավելի ինքնահաստատ Ռուսաստանի, «Իսլամական պետության» պես դաժան ահաբեկչական խմբավորումների, ավելի բարդ կիբերհարձակումների, աշխարհաքաղաքական բախումներում ավելի ուժեղացած Չինաստանի, պոտենցիալ վտանգավոր նոր տեխնոլոգիաների, մահացու վիրուսների և կլիմայական փոփոխության դեմ: ՆԱՏՕ-ի համար սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի: Եվ սա իրականում այն է, ինչ մենք անում ենք: Բերեմ մի քանի օրինակ: Տարիներ շարունակ պաշտպանության ծախսերը կրճատելուց հետո բոլոր դաշնակիցները ավելի շատ ներդրումներ են կատարում պաշտպանության ոլորտում:Մենք առաջին անգամ մեր դաշինքի արևելքում մարտական պատրաստ ուժեր ենք տեղակայել՝  ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Մենք միասին աշխատում ենք Չինաստանի վերելքի և նոր տեխնոլոգիաների անվտանգության ազդեցությանը հակազդելու համար: Մենք որպես գործառնական տիրույթների վերավերբում ենք կիբերտարածությանը և տիեզերքին: Միևնույն ժամանակ, մեր զինված ուժերը սատարում են կորոնավիրուսին հակազդելու քաղաքացիական ջանքերին: Այսպիսով, ՆԱՏՕ-ն ավելին է անում, բայց աշխարհը շարժվում է ավելի արագ, քան երբևէ, ինչը ենթադրում է, որ մենք ևս պետք է էլ ավելի արագ հարմարվենք: Հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ի ղեկավարները խնդրեցին ինձ անդրադառնալ Դաշինքի ապագային: Այդ պատճառով ես սկսեցի ՆԱՏՕ 2030 նախաձեռնությունը», - նշել է նա:
11:28 - 28 հունվարի, 2021
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ ուժերի» (VJTF) հրամանատարությունը հունվարի 1-ից անցել է Թուրքիային։ Անկարան 4 հազար 200 զինծառայողներից կազմված մոտոհրաձգային բրիգադ է միացնելու նշված ուժերին, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինծառայողներով միասին 2021 թվականին արագ արձագանքման ուժերում ընդգրկված են լինելու 6 հազար 400 զինծառայողներ։ Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստանձնում են ռոտացիոն կարգով՝ մեկ տարի ժամկետով։ Այդ ուժերի առանձնահատկությունը մարտական պատրաստվածության բարձր աստիճանն է, մասնավորապես ցանկացած պահի նրանք պետք է պատրաստ լինեն վերատեղակայվել 72 ժամվա ընթացքում։ «Թուրքիան նշանակալից ներդումներ է կատարել ռազմական այդ միավորման համար, հատկապես նյութատեխնիկական ապահովման և զինամթերքի պլանավորման գործում։ Այդ ուժերին են փոխանցվել թուրքական ռազմական նորագույն տեխնիկա, հակատանկային հրթիռներ, հրանոթներ»,- նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։
15:25 - 03 հունվարի, 2021
 ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից |armenpress.am|

ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտադիր Է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է՝ դեկտեմբերի 29-ին: «Մենք ունենք զորքեր, որոնք մասնագիտանում են կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքներից պաշտպանության բնագավառում, եւ դրանք (այդ սպառնալիքներին նախապատրաստաման միջոցառումները – ծանոթ. խմբ.) մեր զինավարժանքների մի մասն են: Բայց մենք պետք Է բարելավենք մեր ունակություններն այդ բնագավառում»,- ասել Է նա: Մասնավորապես, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում Է գործընկեր երկրների հետախուզությունների միջեւ տվյալների փոխանակման բարելավման վրա: Ստորտենբերգը նշել Է, որ այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ցույց տվեց համավարակը, թեեւ կորոնավիրուսը, նրա խոսքով, «բնական ծագման Է»: «Դա լաբորատորիայում ստեղծված վիրուս չԷ, բայց, անշուշտ, այն ցույց տվեց այն սպառնալիքները, որոնք ի հայտ են գալիս կենսաբանական նյութերի կիրառման դեպքում»,- ասել Է գլխավոր քարտուղարը: «Այդ զենքն ինչպես նաեւ քիմիական զենքը, արգելված են միջազգային իրավուքով, բայց մենք պետք Է պատրաստ լինենք դրա կիրառմանը, քանի որ գիտենք, որ այդ զենքը նախկինի պես գոյություն ունի, եւ կա դրա կիրառման վտանգ՝ պետական խաղորդների եւ ահաբեկիչների կողմից»,- կարծում Է նա: Նրա խոսքով՝ նման գրոհի դեպքում ՆԱՏՕ-ն անհապաղ կձեռնարկի պատասխան գործողություններ՝ կախված հարձակման մասշտաբներից: «ՆԱՏՕ-ն արգելված զենք չունի, բայց մենք ունենք մի շարք հնարավորություններ դրան համաչափ հակազդելու համար: Եթե մենք ակտիվացնենք (Հյուսիսատլանտյան պայմանագրի) հոդված 5-ը կոլեկտիվ պաշտպանության մասին, ապա մենք կօգտագործենք այն հնարավորությունները, որոնք ունենք»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:34 - 29 դեկտեմբերի, 2020
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդել է, որ Մոսկվան դեռևս չի արձագանքել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ուժի մեջ գտնվող առաջարկին: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «2020 թվականի սկզբին մենք Ռուսաստանին հրավիրել էինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը։ Նրանք չեն արձագանքել, բայց մեր հրավերը դեռ ուժի մեջ է։ Ես խորապես հավատում եմ երկխոսությանը և Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել այն», -ասել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «երկխոսությունը կնպաստի միջադեպերի, դժբախտ պատահարների և սխալ հաշվարկների ռիսկի նվազեցմանը, և որ այն կարող է նպաստել հարաբերությունների բարելավմանը»։ Դեկտեմբերի սկզբին հրապարակվել է «ՆԱՏՕ-2030» դաշինքի բարեփոխման մասին զեկույցը, որում ասվում է, որ կազմակերպությունը Ռուսաստանին համարում է իր անվտանգության գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչև 2030 թվականը: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում պահպանել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ որպես ՌԴ-ի հետ խաղաղ գոյակցության մասին քաղաքական երկխոսության գործիք, սակայն այդ երկխոսությունը դաշինքը մտադիր է վարել «ուժի և Ատլանտյան միասնության դիրքերից»։
14:32 - 29 դեկտեմբերի, 2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին |tert.am|

Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտման մասին բանաձեւի նախագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է։ Անդրատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման կարեւորագույն պայմանն է»,- ասված է բանաձեւի տեքստում։Նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է նաեւ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը։ Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ Վրաստանը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։Հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը 2024 թվականին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի․ դա իշխանությունների նախընտրական գլխավոր խոստումն էր։Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարեց դաշինքի անդամակցելու երկրի ցանկության մասին: Այդ ձգտումը հաստատել է նաեւ հաջորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Նոր կառավարությունը, որն իշխանության է եկել 2012 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, շարունակել Է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը։
11:03 - 26 դեկտեմբերի, 2020