Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|
15:06 - 26 փետրվարի, 2021

Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես Է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին:

«ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն Է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել Է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ Է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»:

«Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել Է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել Է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել