ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
17:58 - 06 մարտի, 2023
Արտակ Բեգլարյանի արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային
 |armenpress.am|

Արտակ Բեգլարյանի արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
10:57 - 06 մարտի, 2023
Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է՝ այսօր տեղի ունեցած մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը: Նշենք, որ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Բաքու։ Գրառման մեջ նա նաեւ նշել է․ «Սպասեք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։   Back in Baku. Look forward to substantive meetings with 🇦🇿 leadership to advance peace process after meetings in Munich. The deadly incident today underscores the urgency of pushing forward with negotiations to achieve stability & a fair peace. — Toivo Klaar (@ToivoKlaar) March 5, 2023   Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
19:13 - 05 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Աշխատանքային այցով Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
13:24 - 03 մարտի, 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ վարչապետ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ վարչապետ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության մոնիտորինգային առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։  Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բացման խոսքում նախ իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փոխնախագահ Ռալֆ Նիկելին, տնօրեն Գունտրամ Վոլֆին և նրա թիմին՝ միջոցառումը կազմակերպելու համար։  Նա նշեց, որ այսօր աշխարհը ապրում է մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոչ միայն բնական, այլև աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր։ Խորացող աշխարհաքաղաքական անկայունությունը, աճող լարվածությունն ու անկանխատեսելիությունը թուլացնում են աշխարհակարգն ու միջազգային անվտանգային համակարգը՝ էլ ավելի մեծ մարտահրավերներ ստեղծելով հատկապես Հայաստանի համար՝ բարդ տարածաշրջանում ժողովրդավարություն հանդիսացող երկիրն ավելի խոցելի դարձնելով։ «Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։ Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ այսօր չէր ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն, նրա խոսքով, անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ «Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ Ադրբեջանցի զինվորականները «Իսլամական պետության» ոճով ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը»,- նշեց վարչապետը։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, Հայաստանը խնդրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում։ «Իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևոր քայլ էր նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և իմ քառակողմ հանդիպումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի կարճաժամկետ մոնիտորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ: Երբ այս առաքելության մանդատն ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը Հայաստանի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին և նրա անդամ երկրներին, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի խնդրանքին աջակցելու համար։ «Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, և ես արդեն հանդիպել եմ առաքելության ղեկավար, միջազգային տեղակայման ոլորտում մեծ փորձ ունեցող ձեր հայրենակից պարոն Մարկուս Ռիտերի հետ Երևանում: Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում»,- եզրափակեց վարչապետը։
23:41 - 02 մարտի, 2023
ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - ասել է Լավրովը:Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:Շարունակությունը՝ tert.am-ում
15:13 - 28 փետրվարի, 2023
Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
 |azatutyun.am|

Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am:  Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույց է տվել «Ազատության»-ը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն». - Իլհամ Ալիևն ասում է, որ կա միջազգային գործընկերների ըմբռնումն այն հարցում, որ պետք է ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Կա՞ նման ըմբռնում։ Կլաար. - Ես չգիտեմ, թե արդյոք այլ գործընկերների հետ քննարկումներ կան։ Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից, առաջին հերթին կան պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում։ Եվ հետո, իհարկե կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը, որին մենք ակտիվ աջակցում ենք։ Ուստի կարծում եմ, որ սա այն հարցն է, որ պետք է քննարկվի այդ փաստաթղթի և այդ գործընթացի համատեքստում։ «Ազատություն». - Եվ չկա հիշատակում Լաչինում ադրբեջանական անցակետի մասին։ Կլաար. - Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման հիշատակում չկա։ Միևնույն ժամանակ, իհարկե կրկին չեմ ուզում ասել, թե ինչ է լինելու բանակցությունների ընթացքում, բայց կարծում եմ, կարևորը դարձյալ այն է, որ ցանկացած քննարկում, ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում։ «Ազատություն». - Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից։ Սա ազդա՞կ է սկսելու Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը։ Կլաար. - Կարող եմ ասել, որ անկախ պարոն Վարդանյանի անձից՝ մենք հետևողականորեն հանդես ենք եկել այդ երկխոսության կայացման օգտին։ Եվ ես նաև Բաքվում իմ զրուցակիցներին էի ասում, որ մենք շատ կարևոր ենք համարում, որ նման երկխոսությունը տեղի ունենա հրապարակային։ Այնպես, որ ապահովվի դրա թափանցիկությունը միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչության համար։ Այսպիսով կրկնեմ՝ անկախ պարոն Վարդանյանի պաշտոնանկության փաստից, կարևոր է, որ նման երկխոսություն լինի։ Եվ գուցե հիմա, ներկա պայմաններում դա կարող է ավելի հեշտ լինել։ «Ազատություն». - Խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք։ Կլաար. - Ես տեսնում եմ, որ որոշ զարգացումներ են եղել, տեքստերի փոխանակումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ կարծում եմ, որ Մյունխենում տեղի ունեցած վերջին մտքերի փոխանակությունները նույնպես բավական դրական էին։ Չափավոր ասեմ՝ եթե ոչ լավատես եմ, ապա գոնե դրական եմ տրամադրված և հավատում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Բայց իհարկե դեռ շատ հարցեր կան սեղանին, շատ հարցեր, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ «Ազատություն». - Եթե այդ փաստաթուղթը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք է ստեղծվելու հայերի անվտանգության համար։ Կլաար. - Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը։ Կարծում եմ, որ, անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիտարկվում են մեկ համատեքստում, իսկ Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը՝ մեկ այլ համատեսքտում, կարևորն այն է, որ լինի հակամարտության համապարփակ լուծում։ Հակամարտություն, որն ավելի քան երեսուն տարի մեծ խնդիր է ստեղծել այս տարածաշրջանի համար։ Այն հետ է պահում Հայաստանը, հետ է պահում Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։ Այնպես որ, հակամարտության համապարփակ լուծումը բխում է բոլորի շահերից։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք օգնել այս գործընթացն առաջ տանելու գործում։ «Ազատություն». - Ռուսաստանն արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով է դժգոհում, որ Արևմուտքի նպատակը Մոսկվային Հարավային Կովկասից դուրս թողնելն է, Ղարաբաղի հարցի միջնորդությունը խլելը: Կլաար. - Այո, ցավոք սրտի, մենք նման շատ հաղորդագրություն ենք տեսել։ Եվ ես բազմիցս ասել եմ իմ ռուս զրուցակիցներին, որ մենք որևէ հիմք չենք տեսնում նման կեղծ մեղադրանքների համար։ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավված չէ որեւէ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս գործընթացում մեկ և պարզ նպատակով, այն է՝ օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը։ Դրա արդյունքը, երբ իրական խաղաղություն հաստատվի, Հարավային Կովկասում բոլորի համար կբերի ավելի լավ կենսամակարդակ: Դա բխում է այստեղի ապրող մարդկանց շահերից, դա ձեռնտու է Եվրամիությանը՝ որպես Հարավային Կովկասի հարևանի։ Դա նաև Ռուսաստանին է ձեռնտու՝ նույնպես որպես Հարավային Կովկասի հարևանի։ Այնպես որ, կարճ ասած, մենք սա տեսնում ենք որպես զուտ դրական ներգրավվածություն մեր կողմից: Ու ես շատ հիասթափված եմ, որ Մոսկվայում ոմանք շարունակում են դրան անդրադառնալ ուղղակի անտեղի արտահայտություններով։ Հարցազրույցն ամբողջությամբ azatutyun.am-ում
17:34 - 27 փետրվարի, 2023
Տոյվո Կլաար. Լաչինի շուրջ վերջին օրերի զարգացումները ոգևորիչ են |azatutyun.am|

Տոյվո Կլաար. Լաչինի շուրջ վերջին օրերի զարգացումները ոգևորիչ են |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույց է տվել «Ազատության»-ը։ Հարց. - Ձեր այցը հաջորդում է Վաշինգտոնի հաղորդագրությանը, որ առաջիկայում Բրյուսելում տեղի են ունենալու հայ-ադրբեջանական բանակցություններ: Արդեն կա՞ն հստակ պայմանավորվածություններ: Տոյվո Կլաար. - Կոնկրետ ժամկետներ չկան, բայց, այո՛, իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և դա է պատճառը, որ ես այստեղ եմ՝ Երևանում։ Հարց. - ​Խոսքը երկրների ղեկավարաների մակարդակով հանդիպման մասի՞ն է: Տոյվո Կլաար. - Ակնհայտ է, որ դա է ձգտումը։ Եվ մեր տեսանկյունից շատ կարևոր է աշխուժացնել բրյուսելյան գործընթացը, քանի որ մենք և նախագահ Միշելն անձամբ տեսնում ենք դրա կարևորությունն ու մեծ նշանակություն տալիս դրան։ Հարց.​ - Գուցե կարո՞ղ եք մոտավոր ժամկետ նշել: Տոյվո Կլաար. - Ոչ, ոչ այս փուլում: Հարց. - Պարոն Կլաար, ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքում իրավիճակի հանգուցալուծումը: Փաստորեն անգամ Միջազգային դատարանի որոշումը չստիպեց Ադրբեջանին ապաշրջափակել այն։ Տոյվո Կլաար. - Դե, վերջին մի քանի օրերին որոշակի հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում։ Եվ հիմա ստացվեցին էլեկտրաէներգիայի և գազի վերականգնման մասին հաղորդումները։ Եվ այդ համատեքստում ես լիահույս եմ, որ գուցե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Եվրամիությունը հետևողական հանդես է եկել իրավիճակի ապաշրջափակման օգտին: Մենք տարբեր շփումներ ենք ունեցել և՛ կուլիսներում, և՛ հրապարակային։ Եվ ընդհանրապես, մենք հաստատ համոզված ենք, որ կարևորն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը, տեղի հայերը կարողանան իրենց ապահով զգալ այն վայրում, որտեղ ապրում են, և դրա համար կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ դա է առաջ գնալու ճանապարհը՝ մարդկանց ներգրավելու, վստահություն ներշնչելու, որ ապագայի համար ապահով զգան այն վայրում, որտեղ ապրում են։ Հարց. - Բայց կա՞ համաձայնություն այդ երկխոսության համար միջազգային ձևաչափի, ինչը որ Երևանն է պնդում։ Տոյվո Կլաար. - Կրկին, կարծում եմ, որ ամենակարևորը Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական և տեսանելի երկխոսություն հաստատելն է։ Եվ ես նաև շատ ոգևորված եմ այն փաստով, որ նախագահ Ալիևը վերջերս Մյունխենում շեշտեց այս կետը։ Եվ, հետևաբար, դա այն է, ինչ մենք կարծում ենք, որ իսկապես պետք է լինի մեր բոլոր ջանքերի կիզակետը, որպեսզի այս կարգի երկխոսությունն իրոք իրականանա, և որպեսզի լինի հանձնառության զգացում, Ղարաբաղի բնակչությունը հեռանկար տեսնի։ Հարց. - Նկատի ունեք, որ Իլհամ Ալիևը ցույց է տալիս, որ պատրա՞ստ է միջազգային նման մեխանիզմի։ Տոյվո Կլաար. - Դե, որ նա հանձնառու է բնակչության, հայ բնակչության ներկայացուցիչների հետ հարաբերություններ սկսել, և դա շատ կարևոր է։ Հարց. - Իմ հարցն է, թե ո՞ր կողմը և ինչպե՞ս պիտի երաշխավորի այդ գործընթացը։ Տոյվո Կլաար. - Ինձ համար ամենակարևորն այն է, որ դա գործընթաց է, որը միայն փակ դռների հետևում չի ընթանում։ Ակնհայտ է, որ որոշ քննարկումներ կարող են տեղի ունենալ փակ դռների հետևում։ Բայց ամենակարևորն այն է, որ դա տեսանելի է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչությանը, բայց նաև միջազգային հանրությանը։ Իսկ դա ինքնին արդեն միջազգային հանրությանը տարբեր ձևերով ներգրավելու միջոց է։ Հարց. - Լաչինի միջանցքին վերադառնալով։ Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է ավելի գործուն միջոցներ, ճնշում Բաքվի վրա: Դուք դիտարկո՞ւմ եք պատժամիջոցների հնարավորությունը: Տոյվո Կլաար. - Կրկին, կարծում եմ, որ մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին։ Եվ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։ Այդ համատեքստում կրկին ամենակարևորն է, որ բնակչությունը զգա, որ կարող է ապահով ապրել այն վայրերում, որտեղ նրանք ապրել են տասնամյակներ, դարեր շարունակ, և որ ցանկացած այլ խնդիր, նաև օրինական մտահոգություններ, քննարկվեն բանակցային սեղանի շուրջ։ Հարց. - Մյուս կողմից, միայն կոչերը երկու ամսից ավելի է արդյունք չեն տալիս: Տոյվո Կլաար. - Իսկապես, արդեն երկու ամիս է անցել, շատ երկար ժամանակ է։ Բայց դա միայն հորդորների մակարդակում չի եղել։ Մենք ներգրավվել ենք թե՛ հրապարակային, թե՛ կուլիսներում։ Եվ ինձ ոգևորում են վերջին մի քանի օրերի որոշակի զարգացումները։ Ու հույս ունեմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա:
19:38 - 25 փետրվարի, 2023
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը |tert.am|

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը |tert.am|

tert.am: Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթը։ Ռուս–ուկրաինական հակամարտության մեկ տարվա ընթացքում սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10–րդ փաթեթն է։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպության վրա։ Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ` ապատեղեկատվություն, քարոզչություն տարածողների դեմ և այլն»: Ըստ փաթեթի սահմանումների՝ կարգելվի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ։
18:00 - 25 փետրվարի, 2023
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձևի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
20:03 - 24 փետրվարի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 24-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։ Նշենք, որ Տոյվո Կլաարը ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանային նոր այց է սկսել՝ Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար:  Հիշեցնենք նաև, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին։
11:59 - 24 փետրվարի, 2023
Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինան հաղթի. ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Ուկրաինայում պատերազմի 1 տարին լրանալու կապակցությամբ
 |tert.am|

Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինան հաղթի. ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Ուկրաինայում պատերազմի 1 տարին լրանալու կապակցությամբ |tert.am|

tert.am: Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկ տարին, ինչի կապակցությամբ ԵՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ Ուկրաինան անվանելով «եվրոպական ընտանիքի մաս», հայտնում է news.liga.net-ը։Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ երկրները «ամեն ինչ կանեն, որպեսզի Ուկրաինան հաղթի, երաշխավորվի միջազգային իրավունքը, վերականգնվի Ուկրաինայի խաղաղությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ուկրաինան վերականգնի ավերվածը և որ արդարությունը հաղթի»։Եվրախորհուրդը խոստացել է աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և այդ նպատակով «օգտագործել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները՝ ԵՄ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն»։ ԵՄ-ն հայտարարել է, որ իրենք մտադիր են շարունակել «ուժեղացնել համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիայի պատերազմը դադարեցնելու համար» և ձեռնարկել ոչ միայն պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այլ նաև մի շարք քայլեր նրանց դեմ, ովքեր փորձում են շրջանցել Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները։Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև Twitter-ում գրել է, որ Ուկրաինայի դրոշը բարձրացվել է Եվրահանձնաժողովի շենքի առջև՝ ի նշան համերաշխության, քանի որ «մեր ուկրաինացի ընկերների ոգին և վճռականությունը. ոգեշնչման աղբյուր բոլորիս համար» և «մի օր Ուկրաինան կմիանա մեր եվրոպական ընտանիքին»:
10:45 - 24 փետրվարի, 2023
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը և կրկնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված կոչը
 |armenpress.am|

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը և կրկնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված կոչը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Նման հայտարարություն է տարածել ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «ԵՄ-ին շարունակում են մտահոգել Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտները և դրանց պատճառով տեղի քաղաքացիական բնակչության համար առաջացած մարդասիրական հետևանքները: Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով», - նշված է հաղորդագրությունում։ ԵՄ-ն կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների»: «Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու կենսական անհրաժեշտությունը», - նշված է ԵՄ արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունում։ «ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին», - եզրափակել է Պիտեր Ստանոն: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
10:43 - 24 փետրվարի, 2023