Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար
19:13 - 05 մարտի, 2023

Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է՝ այսօր տեղի ունեցած մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը:

Նշենք, որ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Բաքու։ Գրառման մեջ նա նաեւ նշել է․ «Սպասեք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։

 

 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել