ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Պետք է դիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, ԻՊ-ին և կիբերհարձակումներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

Պետք է դիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, ԻՊ-ին և կիբերհարձակումներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, հնարավոր ահաբեկչությունների թեմային, ՆԱՏՕ-ի ջանքերին ու նպատակներին, ինչպես նաև «Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»: Այս մասին նա հայտնել է  Փարիզի  քաղաքագիտության ինստիտուտի երիտասարդների և առաջնորդների միջազգային գագաթնաժողովում, ասվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում: Պատմական ակնարկի միջոցով վերադառնալով դեռ Խորհրդային միության ժամանակաշրջան ու այն համեմատելով մեր օրերի հետ պաշտոնյան՝ հիշելով ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակներից մեկը, շեշտել է, որ «սառը պատերազմի» օրերին կառույցը պետք է կենտրոնանար մեկ հակառակորդի`Խորհրդային միության վրա:«Դա այն ժամանակն էր, երբ պատերազմի և խաղաղության սահմանն ավելի պարզ էր: Այսօր այդ գիծն ավելի աղոտ է: Մենք պետք է հաղթահարենք մեծաթիվ սպառնալիքներ մի շարք ուղղություններից՝ ցամաքից, ծովից, օդից և կիբերտարածությունից: Մեր հակառակորդները մարտահրավեր են նետում մեզ՝ օգտագործելով ռումբեր և ինքնաթիռներ, բայց նաև բոտեր և ալգորիթմներ: Այս ավելի անկանխատեսելի աշխարհում մենք կանգնած ենք ավելի ինքնահաստատ Ռուսաստանի, «Իսլամական պետության» պես դաժան ահաբեկչական խմբավորումների, ավելի բարդ կիբերհարձակումների, աշխարհաքաղաքական բախումներում ավելի ուժեղացած Չինաստանի, պոտենցիալ վտանգավոր նոր տեխնոլոգիաների, մահացու վիրուսների և կլիմայական փոփոխության դեմ: ՆԱՏՕ-ի համար սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի: Եվ սա իրականում այն է, ինչ մենք անում ենք: Բերեմ մի քանի օրինակ: Տարիներ շարունակ պաշտպանության ծախսերը կրճատելուց հետո բոլոր դաշնակիցները ավելի շատ ներդրումներ են կատարում պաշտպանության ոլորտում:Մենք առաջին անգամ մեր դաշինքի արևելքում մարտական պատրաստ ուժեր ենք տեղակայել՝  ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Մենք միասին աշխատում ենք Չինաստանի վերելքի և նոր տեխնոլոգիաների անվտանգության ազդեցությանը հակազդելու համար: Մենք որպես գործառնական տիրույթների վերավերբում ենք կիբերտարածությանը և տիեզերքին: Միևնույն ժամանակ, մեր զինված ուժերը սատարում են կորոնավիրուսին հակազդելու քաղաքացիական ջանքերին: Այսպիսով, ՆԱՏՕ-ն ավելին է անում, բայց աշխարհը շարժվում է ավելի արագ, քան երբևէ, ինչը ենթադրում է, որ մենք ևս պետք է էլ ավելի արագ հարմարվենք: Հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ի ղեկավարները խնդրեցին ինձ անդրադառնալ Դաշինքի ապագային: Այդ պատճառով ես սկսեցի ՆԱՏՕ 2030 նախաձեռնությունը», - նշել է նա:
11:28 - 28 հունվարի, 2021
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ ուժերի» (VJTF) հրամանատարությունը հունվարի 1-ից անցել է Թուրքիային։ Անկարան 4 հազար 200 զինծառայողներից կազմված մոտոհրաձգային բրիգադ է միացնելու նշված ուժերին, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինծառայողներով միասին 2021 թվականին արագ արձագանքման ուժերում ընդգրկված են լինելու 6 հազար 400 զինծառայողներ։ Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստանձնում են ռոտացիոն կարգով՝ մեկ տարի ժամկետով։ Այդ ուժերի առանձնահատկությունը մարտական պատրաստվածության բարձր աստիճանն է, մասնավորապես ցանկացած պահի նրանք պետք է պատրաստ լինեն վերատեղակայվել 72 ժամվա ընթացքում։ «Թուրքիան նշանակալից ներդումներ է կատարել ռազմական այդ միավորման համար, հատկապես նյութատեխնիկական ապահովման և զինամթերքի պլանավորման գործում։ Այդ ուժերին են փոխանցվել թուրքական ռազմական նորագույն տեխնիկա, հակատանկային հրթիռներ, հրանոթներ»,- նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։
15:25 - 03 հունվարի, 2021
 ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից |armenpress.am|

ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտադիր Է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է՝ դեկտեմբերի 29-ին: «Մենք ունենք զորքեր, որոնք մասնագիտանում են կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքներից պաշտպանության բնագավառում, եւ դրանք (այդ սպառնալիքներին նախապատրաստաման միջոցառումները – ծանոթ. խմբ.) մեր զինավարժանքների մի մասն են: Բայց մենք պետք Է բարելավենք մեր ունակություններն այդ բնագավառում»,- ասել Է նա: Մասնավորապես, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում Է գործընկեր երկրների հետախուզությունների միջեւ տվյալների փոխանակման բարելավման վրա: Ստորտենբերգը նշել Է, որ այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ցույց տվեց համավարակը, թեեւ կորոնավիրուսը, նրա խոսքով, «բնական ծագման Է»: «Դա լաբորատորիայում ստեղծված վիրուս չԷ, բայց, անշուշտ, այն ցույց տվեց այն սպառնալիքները, որոնք ի հայտ են գալիս կենսաբանական նյութերի կիրառման դեպքում»,- ասել Է գլխավոր քարտուղարը: «Այդ զենքն ինչպես նաեւ քիմիական զենքը, արգելված են միջազգային իրավուքով, բայց մենք պետք Է պատրաստ լինենք դրա կիրառմանը, քանի որ գիտենք, որ այդ զենքը նախկինի պես գոյություն ունի, եւ կա դրա կիրառման վտանգ՝ պետական խաղորդների եւ ահաբեկիչների կողմից»,- կարծում Է նա: Նրա խոսքով՝ նման գրոհի դեպքում ՆԱՏՕ-ն անհապաղ կձեռնարկի պատասխան գործողություններ՝ կախված հարձակման մասշտաբներից: «ՆԱՏՕ-ն արգելված զենք չունի, բայց մենք ունենք մի շարք հնարավորություններ դրան համաչափ հակազդելու համար: Եթե մենք ակտիվացնենք (Հյուսիսատլանտյան պայմանագրի) հոդված 5-ը կոլեկտիվ պաշտպանության մասին, ապա մենք կօգտագործենք այն հնարավորությունները, որոնք ունենք»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:34 - 29 դեկտեմբերի, 2020
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդել է, որ Մոսկվան դեռևս չի արձագանքել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ուժի մեջ գտնվող առաջարկին: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «2020 թվականի սկզբին մենք Ռուսաստանին հրավիրել էինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը։ Նրանք չեն արձագանքել, բայց մեր հրավերը դեռ ուժի մեջ է։ Ես խորապես հավատում եմ երկխոսությանը և Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել այն», -ասել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «երկխոսությունը կնպաստի միջադեպերի, դժբախտ պատահարների և սխալ հաշվարկների ռիսկի նվազեցմանը, և որ այն կարող է նպաստել հարաբերությունների բարելավմանը»։ Դեկտեմբերի սկզբին հրապարակվել է «ՆԱՏՕ-2030» դաշինքի բարեփոխման մասին զեկույցը, որում ասվում է, որ կազմակերպությունը Ռուսաստանին համարում է իր անվտանգության գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչև 2030 թվականը: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում պահպանել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ որպես ՌԴ-ի հետ խաղաղ գոյակցության մասին քաղաքական երկխոսության գործիք, սակայն այդ երկխոսությունը դաշինքը մտադիր է վարել «ուժի և Ատլանտյան միասնության դիրքերից»։
14:32 - 29 դեկտեմբերի, 2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին |tert.am|

Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտման մասին բանաձեւի նախագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է։ Անդրատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման կարեւորագույն պայմանն է»,- ասված է բանաձեւի տեքստում։Նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է նաեւ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը։ Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ Վրաստանը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։Հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը 2024 թվականին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի․ դա իշխանությունների նախընտրական գլխավոր խոստումն էր։Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարեց դաշինքի անդամակցելու երկրի ցանկության մասին: Այդ ձգտումը հաստատել է նաեւ հաջորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Նոր կառավարությունը, որն իշխանության է եկել 2012 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, շարունակել Է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը։
11:03 - 26 դեկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն |armenpress.am|

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո: Այդ մասին ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 17-ին տարածվել Է Բրյուսելում: «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական բյուջեները: Դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական բյուջեն 258,9 միլիոն եվրոյի եւ ռազմական բյուջեն 1,61 միլիարդ եվրոյի չափով»,- նշված Է այնտեղ: Դաշինքը պարզաբանում Է, որ «քաղաքացիական բյուջեն նախատեսում Է միջոցներ անձնակազմի համար, օպերատիվ ծախսեր եւ ծախսեր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ծրագրերի համար»: «Ռազմական բյուջեն հատուցում Է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների շտաբների եւ ծրագրերի, ամբողջ աշխարհում առաքելությունների եւ գործողությունների ծախսերը: Այն 5 տոկոսով աճել Է 2020 թվականի մակարդակի համեմատությամբ»,- ասված Է հայտարարության մեջ: Այսպես, 2021 թվականին ռազմական բյուջեից 254,9 միլիոն եվրոն կհատկացվի ՆԱՏՕ-ի առաքելությունների եւ գործողությունների ֆինանսավորմանը, ներառյալ «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում, վարժական առաքելությունն Իրաքում եւ խաղաղության պահպանման գործողությունը Կոսովոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:21 - 17 դեկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ |tert.am|

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: Ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացմանը՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով իր ռազմական ներկայությունը կավելացնի սևծովյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է EADaily-ն։«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ղրիմում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, ուստի մենք պետք է ավելացնենք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում և այդ հարցը քննարկենք մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Սև ծովի տարածաշրջանում մեր արժեքավոր գործընկերների՝ Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների՝ Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: ՆԱՏՕ-ն արդեն տարածաշրջանում զգալի ռազմական ներկայություն ունի, մենք վերջերս այնտեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչպես նաև ռումինական հրամանատարության ներքո Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժական բրիգադ ենք տեղակայել»,- ասել է Ստոլտենբերգը։Ստոլտենբերգը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման  առցանց նստաշրջանին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարները։Ստոլտենբերգը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը հզորացրել է իր ռազմական ներուժը։ Ավելին՝ tert.am-ում
10:16 - 01 դեկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն հայտարարեց Ղարաբաղի և Բելառուսի իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ուժեղացման մասին
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ն հայտարարեց Ղարաբաղի և Բելառուսի իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ուժեղացման մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում՝ ասել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած ասուլիսում: ՆԱՏՕ-ն կքննարկի այդ ուժեղացման պատասխանը, ինչպես նաև կշարունակի ավելացնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում՝ հայտնում է rbc.ru-ն: «Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և տեղակայում նոր հրթիռներ: Այն նոր ուժեր է տեղակայում հեռավոր հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Մենք տեսնում ենք նաև, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ուժեղանում է Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերի արդյունքում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա ասել է, որ առաջիկա առցանց հանդիպմանը նախարարները կքննարկեն, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի: Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր ուժերը կենտրոնացնել Սևծովյան տարածաշրջանում. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում, ուստի պետք է ավելացնենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում և քննարկենք այս հարցը մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ»: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սևծովյան տարածաշրջանում դաշինքը սերտորեն գործակցում է նաև Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: «ՆԱՏՕ-ն արդեն զգալի ռազմական ներկայություն ունի տարածաշրջանում, մենք վերջերս այնտեղ ծովային զորավարժություններ անցկացրինք»- ասել է Ստոլտենբերգը:
00:49 - 01 դեկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը
 |tert.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով նվազեցնել երկու երկրների միջև լավածությունը, գրում է Ahval-ը։ Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը և Ստոլտենբերգը  քննարկել են «Միջերկրական ծովում իրավիճակը և այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»: Չորեքշաբթի Դենդիասը Թուրքիային մեղադրել էր Հունասատանի տարածքային ջրերում «պայթյունավտանգ իրավիճակ» ստեղծելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտնել է Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի քննարկման մասին։
22:56 - 27 նոյեմբերի, 2020
Մարդկությունը մեծ կորուստ է կրել. Քարդաշյանը կիսվել է Դադիվանքի նկարով ու պատմել տեղահանված արցախցիների մասին |armenpress.am|

Մարդկությունը մեծ կորուստ է կրել. Քարդաշյանը կիսվել է Դադիվանքի նկարով ու պատմել տեղահանված արցախցիների մասին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում նկար է հրապարակել Դադիվանքից՝ բարձրաձայնելով սեփական տանից տեղահանված արցախցիների մասին: «Ոչ միայն Արցախի հայերը, այլև ողջ մարդկությունն է մեծ կորուստ կրել: Սա հրաժեշտ է այս պահին: Եթե դուք տխուր եք, ապա պատկերացրեք, թե նրանք ինչ են զգում: Իրենց նախնիների տնից տեղահանված 120 հազար մարդ, որովհետև Թուրքիան հասավ իր ուզածին»,- գրել է Քիմ Քարդաշյանը:  Նա նաև նշել է, որ Դադիվանքի հոգևոր հովիվը հրաժարվել է լքել իր եկեղեցին: «Ես այստեղ զենքը ձեռքիս կկանգնեմ, մինչև նրանք չսպանեն ինձ: Աստված պահպանի իմ ազգը»,- համաձայն Քիմ Քարդաշյանի գրառման՝ ասել է հոգևորականը:  Ինստագրամում 191 միլիոն հետևորդ ունեցող հեռուստաաստղը իր գրառմանը կցել է այնպիսի հեշթեգեր, ինչպիսիք են՝ ճանաչեք Արցախը, կանգնեցրեք Էրդողանին և Ալիևին, կիրառեք սանկցիաներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից: Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտնել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանուն Արցախի 1 միլիոն դոլար նվիրաբերելու մասին:
00:15 - 14 նոյեմբերի, 2020
Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Բունդեսթագի Ձախերի խմբակցության պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերով խմբակցության խոսնակ Գրեգոր Գիզիի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը մարդկության պատմության ամենահին հակամարտություններից մեկն է։ Երեկ Բունդեսթագում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Գիզին համառոտ ներկայացրել է դրա նախապատմությունը՝ շեշտելով, որ Խորհրդային Միության ժամանակ Ստալինի ղեկավարությամբ ձեւավորված կոմիտեի որոշման համաձայն է Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար միավոր, տրվել Ադրբեջանին, որը պահպանվել է մինչեւ Խորհրդային Միության փլուզումը։ Գերմանացի պատգամավորը նշել է, որ ինչպես Կոսովոյի եւ Ղրիմի, այնպես էլ Ղարաբաղի պարագայում տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Սակայն, ըստ նրա, միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է քաղաքական լուծման միջոցով ուղղվեն։ Գիզին նշել է, որ 1994 թվականի զինադադարը երկու կողմերը հետագայում ժամանակ առ ժամանակ խախտել են, սակայն այս անգամ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ամբողջությամբ խախտել է զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը․ «Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ այս պատերազմը տանելու են մինչեւ վերջ։ Այսինքն՝ նա ուզում է ուժի միջոցով ողջ տարածքը հետ վերադարձնել՝ դեմ գնալով մադրիդյան սկզբունքներին։ Թուրքիան Ադրբեջանին է ուղարկում ոչ միայն զենքեր, այլ նաեւ զինվորականներ՝ այդ թվում՝ Սիրիայից։ Սա աղետալի է, եւ Գերմանիայի կառավարությունն ու ՆԱՏՕ-ն սա պիտի վերջապես խիստ դատապարտեն»։ Գերմանիայի պատգամավորն ասել է, որ Ադրբեջանն արդեն քիչ է մնում գրավի Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, եւ եթե դա տեղի ունենա, ըստ Գիզիի՝ Ղարաբաղի բնակչությունը կկանգնի հումանիտար աղետի շեմին։ Նա հիշատակել է նաեւ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը՝ շեշտելով, որ Գերմանիան նույնպես ունի մեղքի իր բաժինը․ «Թուրքիայի նման երկիրը, որն այդպիսի ցեղասպանություն է կատարել, պետք է էթիկայից ելնելով՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ առնվազն իրեն հեռու պահի եւ այլեւս երբեք հայերին չսպանի»,- ասել է պատգամավորը, ինչին հաջորդել են դահլիճում ներկաների ծափահարությունները։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Գիզին ընդգծել է, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական գործողություններից առաջ չի տեղեկացրել ո՛չ դաշինքի մարմիններին, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։ Պատագամավորը շեշտել է, որ եթե ՆԱՏՕ-ն դրա դեմ վճռորոշ քայլեր չձեռնարկի, ապա ավելորդ է դառնում նրա դերը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի անգամ արդեն ասել է, որ դաշինքի «ուղեղը մահացած է»,- ասել է Գիզին՝ հիշատակելով նաեւ տեսանյութը, որտեղ երկու հայ գերիներ շղթայակապ վիճակում գնդակահարվում են՝ որակելով այն պատերազմական ծանր հանցագործություն։ Գիզին ընդգծել է, որ անկախ կազմակերպությունները հաստատել են տեսանյութի իսկությունը։ Այդ հանցագործությունները, նրա պնդմամբ, պետք է հետաքննվեն եւ կանգնեցվեն։ Այս խոսքերից հետո դարձյալ ծափահարություններ են հնչել։ Դիմելով Գերմանիայի կառավարության՝ դահլիճում ներկա ներկայացուցիչ, արտգործնախարար Հայկո Մաասին՝ պատգամավորն ասել է․ «Ո՛չ Կիպրոսի, ո՛չ Հունաստանի, ոչ էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ընդդեմ Հայաստանի հակամարտության դեպքում չեք կարող չեզոք մնալ։ Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք, անհապաղ դադարեցրե՛ք նաեւ Գերմանիայից դեպի Թուրքիա զենքի մատակարարումը»։ Գիզին նաեւ կոչ է արել Թուրքիային հանել Մինսկի խմբից՝ շեշտելով, որ այդ պետությունն այնտեղ անելիք չունի։  Շահանե Խաչատրյան
13:29 - 30 հոկտեմբերի, 2020
Ստոլտենբերգը չպատասխանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին
 |azatutyun.am|

Ստոլտենբերգը չպատասխանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե որքանով է ընդունելի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Արձագանքելով այդ հարցին` Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ: «Մենք կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում այն մասին, որ ռազմական գործողություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, մենք սատարում ենք խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ ենք անում դադարեցնել կրակը, գտնել դիվանագիտական, խաղաղ լուծում»,- ասել է Ստոլտենբերգը:
20:19 - 23 հոկտեմբերի, 2020
«Դադարեցրե'ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց |armenpress.am|

«Դադարեցրե'ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: ՄԻԵԴ-ի դիմաց ցույցին մասնակցելու համար հայերը Ստրասբուրգ են ժամանել ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այպես էլ եվրոպական տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լեհաստանից, Նիդեռլադներից… Մինչև ակցիայի մեկնարկը մասնակիցներից մեկը հավաքվածներին հորդորեց, որ եթե սադրիչներ հայտնվեն, ապա առանց որևէ բառ փոխանակելու հանձնեն նրանց ոստիկաններին: Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունը Թուրքիային և խոսի ճշմարտությունը: «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիային հանեն ՆԱՏՕ-ի կազմից: Եվրոպացիները երբեք չեն համագործակցել ահաբեկիչների հետ, այժմ էլ պետք է այդպես լինի»,- նշեց մասնակիցը: Ակտիվիստներից մեկը, որի անունը Ստելլա է, կոչ արեց ծափահարել տեղի ոստիկաններին, ովքեր իրենց կողքին են և պահպանում են մասնակիցների անվտանգությունը: «Բոլորս այսօր շատ ծանր վիճակում ենք, և մենք այստեղանում ենք և կանենք ամեն հնարավորը ձեր կողքին լինելու համար: Մեր քայլերը շատ կարևոր են, սփյուռքը շատ բան կարող է փոխել, ինչպես նաև դրդել ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց Ստելլան և հավելեց, որ իրենք ցանկանում են ապրել խաղաղ ու երջանիկ Արցախում և Հայաստանում: Նա ընդգծեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն իրենց պահանջները, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է լսել դրանք ու պատշաճ արձագանք տալ: Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար: Մասնակիցների ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ՝ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք»  և այլն: Նրանք նաև վանկարկում էին «Հա-յաս-տան», «Ար-ցախ», «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր»… Ընթացքում նրանք նաև երգեցին «Հայեր, միացեք», «Զարթնիր, լաո» երգերը: Անգամ հորդառատ անձրևը չի խանգարում նրանց, որպեսզի շարունակեին իրենց բողոքի ակցիան և իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը: Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը՝ Վիգենը, կոչ արեց չգնալ թուրքական խանութներ, թուրքական ապրանք ոչ մի տեղից չգնել և տարբեր խանութներ մտնել ու հորդորել հանել այդ երկրի արտադրանքն ու այլևս չվաճառել:
14:37 - 23 հոկտեմբերի, 2020