armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ Է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում:
«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել Է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր Է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:
«Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն Է, ինչն այդպես Էլ կմնա»,-արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում Է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ Է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
comment.count (0)