«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջարկության վերաբերյալ

Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջարկության վերաբերյալ

ՀՀ կառավարությունը որոշել է ձեռնպահ մնալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ, որով պատգամավորն առաջարկում էր սեպտեմբերի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։  Նախագծում, մասնավորապես նշվում էր. «Մենք ունենք Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, բայց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր չունենք։ ...Հաշվի առնելով, որ վերջին մեծամասշտաբ պատերազմը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջարկում եմ հիշատակի օրը սահմանել հենց սեպտեմբերի 27-ին։ Նախագծի ընդունման արդյունքում սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»: «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»,- ասվում է նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունում:
11:26 - 17 հոկտեմբերի, 2024
«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ». Ագնեսա Խամոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին |panorama.am|

«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ». Ագնեսա Խամոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին |panorama.am|

panorama.am: «Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ։ Որտե՞ղ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Դուք ասեցիք՝ հրավերներ են ուղարկվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին։ Այստեղ մեկ ներկայացուցիչ կարծես կա, ո՞ւմ են ուղարկվել հրավերները, և ովքե՞ր չեն ընդունել այն»,-լսումները վարող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ  Ագնեսա Խամոյանը՝ թվարկելով, որ դահլիճում ներկա են Գլխավոր դաախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ ղեկավարը, ՔԿ նախագահը և այլք։ Խամոյանը հարցրեց՝ սա ինչպիսի՞ վերաբերմունք է ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ։ «Պարոնայնք, տիկին դատախազ, անկեղծ ասած, ես ձեր փոխարեն վիրավորվում եմ։ Սա ինչպիսի» վերաբերմունք է իսկապես»,-ասաց Խամոյան։ «Չէ, Դուք մի վիրավորվեք։ Իսկապես, ո՞ւր են մեր պատգամավորները։ Բոլորը պատշաճ տեղեկացված են»,-ասաց Անդրանիկ Քոչարյանն ու առաջարկեց սկսել քննարկումը՝ հույս հայտնելով, որ ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները կմիանան։ Մինչ այդ էլ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը նկատեց, որ դահլիճը լիքը չի, ինչին  Անդրանիկ Քոչարյանը կոպիտ տոնով արձագանքեց. «Մենք նպատակ չենք դրել դահլիճը լցնելու»։ Նշենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։
12:05 - 15 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանը կարող է ասել, որ Երևանում «Վազգեն Սարգսյանի» փողոցի առկայությունը ռևանշիզմի դրսևորում է. Խաչատրյան
 |panorama.am|

Ադրբեջանը կարող է ասել, որ Երևանում «Վազգեն Սարգսյանի» փողոցի առկայությունը ռևանշիզմի դրսևորում է. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից փորձում էինք հասկանալ, թե ինչ թուղթ է դրված սեղանին, որն ուզում է ստորագրել այն Փաշինյանը, ով երդվում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու։ Ու ինքը դա հիմնավորում է կոռեկտությամբ»,-  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ «մարդ ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ»։ «Միգուցե սեփական ժողովուրդը չի ուզում այդ փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք քաղաքականությունը։ Թղթի կտոր, վրան գրված խաղաղություն, իսկ ինչ է մեջը, չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Ա.Խաչատրյանը նշեց, որ «Հայաստանի իշխանությունները խոնարհ հարսի պես Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են», բանակցային գործընթաց չկա, կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս ընդունում են, գալիս են ժողովրդին բացատրում, թե իրենց լավ շահերից է բխում։ Հարցին՝ արդյո՞ք անհանգստություն ունեն, որ Բաքուն ռևանշիզմի բացառում և ադրբեջանցիների վերաբնակեցում հարցերը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանը, դարձրել է խաղաղության պայմանագրում ձևակերպված պահանջ, Ա.Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանը ծանր պահանջներ է  դրել ու դրանք կարող են վերաբերել նաև ռևանշիզիմին։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմ դրսևորում է։ Բացարձակապես չեմ բացառում։ Այդպես է, ինչքան զիջում ես, թշնամին այդքան առաջ է գալիս։ Ինչպես կսահմանեն ռևանշիզմը, արդեն Ադրբեջանի ղեկավարության անսահմանափակ սադիզմի տիրույթում է գտնվում»։
14:57 - 03 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանը կարող է ասել, որ Երևանում «Վազգեն Սարգսյանի» փողոցի առկայությունը ռևանշիզմի դրսևորում է. Խաչատրյան
 |panorama.am|

Ադրբեջանը կարող է ասել, որ Երևանում «Վազգեն Սարգսյանի» փողոցի առկայությունը ռևանշիզմի դրսևորում է. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից փորձում էինք հասկանալ, թե ինչ թուղթ է դրված սեղանին, որն ուզում է ստորագրել այն Փաշինյանը, ով երդվում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու։ Ու ինքը դա հիմնավորում է կոռեկտությամբ»,-  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ «մարդ ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ»։ «Միգուցե սեփական ժողովուրդը չի ուզում այդ փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք քաղաքականությունը։ Թղթի կտոր, վրան գրված խաղաղություն, իսկ ինչ է մեջը, չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Ա.Խաչատրյանը նշեց, որ «Հայաստանի իշխանությունները խոնարհ հարսի պես Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են», բանակցային գործընթաց չկա, կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս ընդունում են, գալիս են ժողովրդին բացատրում, թե իրենց լավ շահերից է բխում։ Հարցին՝ արդյո՞ք անհանգստություն ունեն, որ Բաքուն ռևանշիզմի բացառում և ադրբեջանցիների վերաբնակեցում հարցերը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանը, դարձրել է խաղաղության պայմանագրում ձևակերպված պահանջ, Ա.Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանը ծանր պահանջներ է  դրել ու դրանք կարող են վերաբերել նաև ռևանշիզիմին։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմ դրսևորում է։ Բացարձակապես չեմ բացառում։ Այդպես է, ինչքան զիջում ես, թշնամին այդքան առաջ է գալիս։ Ինչպես կսահմանեն ռևանշիզմը, արդեն Ադրբեջանի ղեկավարության անսահմանափակ սադիզմի տիրույթում է գտնվում»։
14:57 - 03 հոկտեմբերի, 2024
Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կգործի, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կգործի, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Թեեւ երեկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններինն էին, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է։ Հանձնաժողովը, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականացնելու է ամբողջ աշխատանքը եւ հորդորեց արցախցիներին՝ իրենց հուզող հարցերով դիմել հանձնաժողովին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ անդրադարձավ երեկ խորհրդարանում կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի նիստին՝ հայտարարելով՝ այս իշխանությունը շարունակում է՝»ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը․ «Իրենք խոստովանում են, որ պատերազմը վաղը կարող է կրկնվել, բայց չեն փոխում քաղաքականությունը․ հավանաբար պարտավորություններ ունեն»։ Հարցին՝ ո՞րն է կետը, որտեղ Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն եկել «Խաղաղության պայմանագրում», ռեւանշիզմը եւ ադրբեջանցիների վերադա՞րձը, ինչը երեկ կարմիր թելի նման անցնում էր ընդդիմադիրների հարցերում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ չի բացառում։ «Բացարձակապես չեմ բացառում, որ օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի առկայությունը Երեւանում ռեւանշիզմի դրսեւորում է»,- ասաց նա։
12:08 - 03 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ն մերժեց ընդդիմության առաջարկը․ արցախցիների կենսագործունեության պայմանների հարցով քննիչ հանձնաժողով չի ստեղծվի

 |factor.am|

ԱԺ-ն մերժեց ընդդիմության առաջարկը․ արցախցիների կենսագործունեության պայմանների հարցով քննիչ հանձնաժողով չի ստեղծվի |factor.am|

factor.am: ԱԺ-ը մերժեց բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի հարցը փակված չէ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել։ «Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների պաշտպանությունը նպաստելու են Արցախի ժողովրդի արտագաղթի կանխարգելմանը։ Դա հետագայում հիմք կհանդիսանա նաև քաղաքական առումով Արցախի խնդրի առաջքաշման առումով։ Միջխորհրդարանական հանձնաժողովն այդպես էլ չգործեց, բայց այս հանձնաժողովը հնարավորություն կտա, որպեսզի պրոբլեմները վեր հանվեն, Արցախի ժողովուրդը համահավաք կերպով և իր բոլոր ավանդույթներով ապրի ՀՀ-ում, եւ դրանով նաև հիմք կստեղծվի հետագայում ողջ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի վերադարձի համար»։ Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը իր պատգամավորական լիազորություններով օժտված է բոլոր լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի գտնել այն բոլոր փաստերը, կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված։ «Մենք էլ որպես Կառավարություն պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում նաև հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում նաև աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի։ Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը։ Այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով խորհրդարանական ընդդիմությունը և Կառավարությունը կարող են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Մենք երեկ լսելով հիմնական զեկուցողին չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք էս հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին»,- նշեց նա։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց, ապա 20 րոպե ընդմիջում առաջարկեց։ Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկությունը, որի արդյունքում 28 կողմ և 56 դեմ ձայներով նախագիծը մերժվեց։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
11:11 - 02 հոկտեմբերի, 2024
ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը զարգանում է, ունենք 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. Խաչատրյան |armenpress.am|

ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը զարգանում է, ունենք 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է, արտադրվում են զինատեսակներ:  Այս մասին ԱԺ նիստում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:  «Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,-ասաց Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը վստահեցրեց՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը: Ըստ նրա՝ 2 տարի առաջվա համեմատ ոլորտին մի քանի տասնյակ ավելի շատ ուշադրություն է դարձնում պետությունը, դա արտահայտվում է նաև այդ ոլորտին ֆինանսական ռեսուրսների ուղղությամբ: Ոլորտը վերջին ժամանակահատվածում շատ լուրջ թափ է ստացել, զարգանում է:  «Ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հիանալի մասնագետներ, շատ լավ մենեջերներ, շատ լավ ինժեներներ, հայրենանվեր ներդրողներ, որոնք իրենց հսկայական ռեսուրսներն ուղղում են այս ուղղությամբ՝ իհարկե նաև շահ ստանալու նպատակով: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ ոլորտի վերաբերյալ քիչ են խոսում, բայց օր ու գիշեր աշխատում են այդ ուղղությամբ:
14:59 - 01 հոկտեմբերի, 2024
Այդ կանոնակարգը պետք է գնա հանրաքվեի. ԱԺ-ն իրավունք չունի վավերացնել այն. դա կլինի իշխանության ուզուրպացիա. Մինասյան |news.am|

Այդ կանոնակարգը պետք է գնա հանրաքվեի. ԱԺ-ն իրավունք չունի վավերացնել այն. դա կլինի իշխանության ուզուրպացիա. Մինասյան |news.am|

news.am: ՍԴ-ն կատարել է մի կարեւոր եզրակացությունը, որը դրական եմ համարում, այն է, որ Սահմանադրության նախաբանը որպես անփոփոխելի հոդված, չի կարող որեւէ մեկը փոխել, այդ թվում ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը եւ փորձել մեկնաբանել, որ այն, ինչը իրացված չէ Սահմանադրության մեջ, հետեւաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է: Քողարկել այն գործողությունները, որոնք ապագայում հնարավոր է՝ ձեւակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ կամ այլ փաստաթղթի տակ: Ապագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձի ներկայացնել, որ տեսեք, ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-ասաց նա: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՍԴ-ն չի անդրադարձել կարեւոր հարցի. Նա նշում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն հանրաքվե է պահանջում: հետեւաբար, ՍԴ-ն պետք է ասեր, որ յս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման: Նման իրավասություն ԱԺ-ն չի կարող տալ: Կանոնակարգը անպայմանորեն պետք է անցնի հանրքավեի ճանապարհով: Սա հակասահմանադրական, հակաօրինական ու հակապետական քայլ է: ԱԺ-ն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնի: Այն պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում իշխանական ուզուրպացիայի ևս մի օրինակ է  սա դառնալու: ՍԴ-ն քողարկել է այն զիջումները որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացվեն Հայաստանին», ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
14:21 - 01 հոկտեմբերի, 2024
«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին  |aysor.am|

«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ազգային խայտառակություն է համարում Նիկոլ Փաշինյանի պահվածքը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը: «Գիտեք, հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանության պարտականություններից մեկն է, բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Երբ հրավեր ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ դու ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ցեղասպանություն է իրականացրել ու աջակցել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, ազգային խայտառակություն է, նսեմացման պահ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ Օհանյանի` թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ճնշումներ ու պարտադրանքներ է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա:
14:21 - 27 սեպտեմբերի, 2024
Դատարանը պատգամավոր Մհեր Սահակյանին արդարացրել է խուլիգանության հոդվածով, մեղավոր ճանաչել՝ թեթև վնաս պատճառելու հոդվածով

Դատարանը պատգամավոր Մհեր Սահակյանին արդարացրել է խուլիգանության հոդվածով, մեղավոր ճանաչել՝ թեթև վնաս պատճառելու հոդվածով

Դատարանը հրապարակել է 2023 թ. մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանում պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի փաստով որոշումը։  ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործով դատարանը վճռել է. խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել,  ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս) և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։  2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին ՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:  Մհեր Սահակյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով:  
12:55 - 13 սեպտեմբերի, 2024
Ընդդիմությունը կառաջարկի ղարաբաղցիների իրավունքների իրականացմանն ուղղված հանձնաժողով ստեղծել
 |news.am|

Ընդդիմությունը կառաջարկի ղարաբաղցիների իրավունքների իրականացմանն ուղղված հանձնաժողով ստեղծել |news.am|

news.am: Ընդդիմությունը հանդես կգա ղարաբաղցիների սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին։Սիմոնյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչ են անում ընդդիմադիր պատգամավորները ղարաբաղցիների համար. «Առաջիկայում կներկայացվի համապատասխան որոշման նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ուսումնասիրել ձեռնարկված գործողությունները և առաջարկներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար»,- ասաց Մինասյանը՝ պատասխանելով խորհրդարանի ղեկավարին։Նա նաև Հայաստանի իշխանություններին մեղադրեց Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքականությունն իրականացնելու և դրան աջակցելու մեջ, որը ժխտում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի գոյությունը, ինչպես նաև տեղի ինքնավար հայ բնակչության իրավունքները։
12:16 - 09 սեպտեմբերի, 2024
Հուսով ենք, որ կկարողանանք վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի․ ԱԺ նախագահ |armenpress.am|

Հուսով ենք, որ կկարողանանք վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից պահանջեց հստակ ասել, թե  ՀՀ տարածքից քանի՞ քառակուսի մետր կամ քառակուսի կիլոմետր է տրվել Ադրբեջանին։  «Կադաստրի կոմիտեի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «իշխանությունն ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի, պարոն Խաչատրյան։ Նախ, իմ կարծիքով, հասցեատերը նա չէ, և այն, ինչի մասին Դուք բարձրաձայնում եք, ավելի շատ քաղաքական հարց է, քան Կադաստրի պետական կոմիտեին վերաբերող հարց։ Իսկ այն, ինչ բարձրաձայնում եք, երևի թե, 1 միլիոն 347 անգամ  դրա պատասխանը հնչել է`ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել տալ, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։ Ձեր նշված տարածքում, բազմիցս դրա մասին խոսվել է, մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց է եղել, որոնց սեփականատերերը փոխհատուցում են ստացել, Կառավարության հետ համաձայնության են եկել»,- ասաց Սիմոնյանը։  ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խոսույթը քաղաքական դաշտում տապալվել է։   «Կրկնում եմ, որ բնակչությունը փոխհատուցվել է։ Այն արդեն հին պատմություն է, և հույս ունենք, որ այն սկզբունքով, որով սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ ենք մտել, կկարողանանք հարևան պետության հետ վերջնականացնել և վերարտադրել սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի»,-եզրափակեց Սիմոնյանը։
14:27 - 11 հուլիսի, 2024
Մեր ծրագիրը չիրականացվեց, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել. Գառնիկ Դանիելյան
 |azatutyun.am|

Մեր ծրագիրը չիրականացվեց, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել. Գառնիկ Դանիելյան |azatutyun.am|

azatutyun.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ շարժումը հունիսի 12-ին իր ծրագրածը չկարողացավ իրականացնել աննախադեպ ուժի կիրառման պատճառով։ «Ազատության» հարցին, թե ուժի մեջ է արդյոք կարճ ժամանակում փողոցով իշխանափոխության ծրագիրը, նա պատասխանեց. - «Երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը արդեն Կիրանցից եկավ, ամսի 9-ին մենք հանրահավաք արեցինք, բազմամարդ հանրահավաք էր, մենք հույս ունեինք, որ կարճ ժամանակահատվածում կարող ենք հեռացնել իշխանություններին, բայց մի քանի օր հետո սկսեցին շարժման այն մարդկանց, որոնք մասնակցում են այդ հանրահավաքներին, իդենտիֆիկացնել, կանչել տարբեր տիպի գերատեսչություններ՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական բաժանմունքներ, տարբեր խմբերի առանձնացնել, պետական գերատեսչությունների աշխատողներին առանձին սպառնալիքներով հանդես գալ և աշխատեցին շարժումը որոշակի առումով թուլացնելու ուղղությամբ։ Այդ առումով արագ հաջողության հասնելու մեր նպատակը չեղավ, մի քիչ ավելի երկարաժամկետ տևեց այդ ընթացքը»։ Ինչ վերաբերում է հունիսի 12-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց խորհրդարանի հարակից տարածքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, ապա Գառնիկ Դանիելյանը նշեց՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը չէր պատկերացնում, որ խաղաղ ցուցարարների վրա այդ տիպի ճնշումներ կլինեն։ «Այն, որ կիրառեցին այդ հատուկ միջոցները, անկեղծ ասած, իր համար անսպասելի էին նման տիպի վայրագությունները։ Այն, ինչ որ մենք մտածում էինք, որ պետք է այդ օրը լինի, ցավոք սրտի, ուժի կիրառմամբ այդ ամբողջ ծրագիրը, որ ամբողջությամբ մենք մտածել էինք, չիրականացվեց, չիրականացվեց նրա համար, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել», - ասաց պատգամավորը։
18:11 - 18 հունիսի, 2024
Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան

Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան

Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ: Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև: Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր: Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: Չե՛ք հաջողելու», - գրել է նա։
15:51 - 14 հունիսի, 2024
Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ոստիկանական գործողությունները ոչ միայն ամսի 12-ին, դրանից առաջ էլ 100-ից 90 դրվագներում եղել են ոչ իրավաչափ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․ «Կարող ենք թվարկել ամեն ինչ՝ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ խոշտանգումի իրականացումից, կուսակցության նկատմամբ հարձակումներ՝ ապօրինի խուլիգանական վարքագծով, ավարտված այդ օրը կիրառված հատուկ միջոցներով։ Դրանք ակնհայտ անհամաչափ էին և հիմնված էին հանցավոր իշխանության ուղիղ ցուցումի և քաջալերանքի վրա։ Այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանն այդ օրը, դրանով ուղիղ պատասխանատուն է ոստիկանական բռնությունների համար։ ԱԺ ամբիոնից ուղիղ ցուցում տվեց, ուղիղ քաջալերեց այն ոստիկաններին, որոնք բռնություններ են կիրառում, գովասանքի խոսքեր ասաց, պարգևատրումներ խոստացավ, ուղիղ պատասխանատվությունն իրենն է»,- ասաց նա։ Մինասյանը նշեց, որ մարդկային տեսանկյունից անհասկանալի է նրա տեսակետը, ինքը հաճույք է ստացել պարզվում է․ «Նախկինում, երբ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել, հիմա նա համարում է՝ դե պետք է արվեր։ Դա մարդու որակի մասին է արդեն խոսում։ Հիմա եթե իշխանությունն իր ձեռքն է, նախկինում, եթե իրեն ծեծել, նսեմացրել են, ուրեմն հաճելի է դա, սպասի հիմա էլ ես որպես իշխանություն մի հատ էլ ժողովրդին էդ իրավիճակի մեջ դնեմ։ Հոգին էր փառավորվում, սա արդեն բացատրելու բան չէ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ ապօրինի նախաձեռնված քրեական վարույթը՝ զանգվածային անկարգություններ, իրականում պետք է գլխիվայր շուռ եկած վարույթ լիներ․ «Իրական վարույթը պետք է լիներ սահմանադրական կարգի տապալումը, լիազորությունների անցմամբ քաղաքացիներին առանձնապես ծանր վնասվածքներ պատճառելը, ընդհուպ, բոլոր սահմաններն անցնելով, խոշտանգման հիմքով քրգործեր հարուցելը։ Իրենք որ ասում են՝ կարևորը մահ չկա, դա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, եթե նա լիներ անպայման մահը լինելու էր, ինչպես որ եղել է 2008 թվականի մարտի մեկին՝  Նիկոլ Փաշինյանի անմիջական դերակատարմամբ»,- նշեց պատգամավորը։ Ճեպազրույցին ներկա «Հայաստան» դաշինքից մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հավելեց․ «Փաստենք՝ Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանի առանցքը ոստիկանությունն է, իր կերտած Հայաստանը ոստիկանապետությունն է»։
12:48 - 14 հունիսի, 2024