Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ

Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով: Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:
17:50 - 17 ապրիլի, 2025
Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ
 |azatutyun.am|

Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - նշել է նա, փոխանցում են վրացական լրատվամիջոցները: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Կավելաշվիլին նաև ասել է, որ Թբիլիսին միշտ «աջակցել է և շարունակելու է աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Իլհամ Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ երկու հարավկովկասյան երկրները համատեղ իրականացնում են շատ կարևոր նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն նաև ավելի լայն աշխարհագրական տեսանկյունից: Իլհամ Ալիևը հավելել է, որ քաղաքական հարաբերությունները զարգանում են, բարձր մակարդակի շփումները կրում են պարբերական բնույթ, քաղաքական երկխոսությունն ակտիվ է:
16:52 - 16 ապրիլի, 2025
Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել
 |azatutyun.am|

Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հստակ ժամկետներ չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հետաքրքրված ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում ու պատրաստ են դրան», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր խոսելով վրաց-ռուսական հարաբերությունների մասին շեշտել է՝ միակ խոչընդոտը Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիան է։ «Ռուսաստանը շատ հեշտությամբ կարող է վերացնել այս խոչընդոտը։ Երբ մենք տեսնենք այս ուղղությամբ քայլեր, հարաբերությունների վերականգնումը, անշուշտ, հնարավոր կդառնա», - հայտարարել է վրացական օրենսդիր մարմնի ղեկավարը:
18:19 - 14 ապրիլի, 2025
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվեց՝ Վրաստան-Հայաստան խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների համար

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվեց՝ Վրաստան-Հայաստան խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների համար

ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ վրացի երկրպագուների կողմից խաղադաշտ ներխուժելու, լազերային լույսեր և պիրոտեխնիկական միջոցներ օգտագործելու, ելքերը փակելու համար։ Ըստ որոշման՝ Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։ ՈւԵՖԱ-ի որոշումը ներառում է նաև երկու տարի փորձաշրջան: Եթե երկու տարվա ընթացքում կրկնվեն նմանատիպ խախտումները, ապա Վրաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կրկին կանցկացնի առանց երկրպագուների։ Մարտի 23-ին Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո Վրաստանի հավաքականի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ։
10:18 - 10 ապրիլի, 2025
Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի դիմաց
 |shantnews.am|

Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի դիմաց |shantnews.am|

shantnews.am: Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ՝ թույլ չտալու պետական ​​պաշտոնյաներին գնալ 1989 թվականի ապրիլի 9-ի ցույցը ճնշելու զոհերի հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Երեքշաբթի ուշ երեկոյան ցուցարարները հավաքվել էին Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում։ Նրանց թվում էին նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների ընտանիքի անդամները։ Նրանց նպատակն է թույլ չտալ, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն և կառավարության այլ պաշտոնյաներ հասնեն խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հուշահամալիր։ Ամեն տարի ապրիլի 9-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են այստեղ՝ հարգելու 1989 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը: Այս օրը խորհրդային զորքերը ցրեցին Վրաստանի անկախության համար կազմակերպված ցույցի մասնակիցներին, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 20 մարդ: Այս պահին խորհրդարանի դիմաց իրավիճակը հանգիստ է, իրավապահները չեն միջամտում ակցիային։
09:22 - 09 ապրիլի, 2025
Հայաստանում հունիսի 5-7-ը կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

Հայաստանում հունիսի 5-7-ը կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային երկխոսությունը։ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մշակութային օրերի հագեցած ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի՝ խթանելով Հայաստան-Վրաստան մշակութային կապերի զարգացումը։ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար: Դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են մշակութային մի շարք միջոցառումներ՝ վրացի անհատ կատարողների, երաժշտական խմբերի, պարային համույթների մասնակցությամբ: Երկկողմ համագործակցության համատեքստում կողմերն առանձնացրել են նախորդ տարի Իջևանում հայ և վրացի կատարողների մասնակցությամբ անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման և երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր։
18:09 - 01 ապրիլի, 2025
Լևան Կոբիաշվիլին հայտարարություն է տարածել Հայաստանի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
 |1tv.ge|

Լևան Կոբիաշվիլին հայտարարություն է տարածել Հայաստանի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հայտարարությունը մարտի 23-ին Վրաստան-Հայաստան հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, ովքեր ողջ հանդիպման ընթացքում հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում»։ Ձեր ճնշող աջակցությունն իսկապես զգացվեց մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ մոտիվացիա տվեց թիմին: Ինչի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սակայն պետք է նշեմ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ հանդիսականների փոքր խումբը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի տրիբունաների մոտ։ Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է։ Այս միանգամայն անընդունելի արարքի պատճառով մենք վիրավորեցինք և՛ հյուրերի երկրպագուներին, և՛ թույլ չտվեցինք, որ մեր թիմը տոնի իր հաղթանակը հավատարիմ երկրպագուների հետ։ Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա։ Այս միջադեպը կարող է հանգեցնել ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների, հետևաբար՝ վնասել մեր հավաքականին և վրացի ֆուտբոլասերներին։ Շնորհակալություն հյուրերին և նրանց երկրպագուներին, ովքեր ընկերական մթնոլորտ ստեղծեցին ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում: Նաև հատուկ շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով մեզ հյուրընկալելու համար։ Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում է նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկը հյուրընկալելու Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով։ Հուսով եմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը կընդունեն ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 2029 թվականին։ Ֆուտբոլը միավորում է մեզ և ստեղծում հաջողություն։ Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամին, ողջ թիմին և մարզչական շտաբին, ովքեր ցուցադրեցին զարմանալի նվիրվածություն և հաղթական մտածելակերպ փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում»,- ասել է Կոբիաշվիլին։ Հիշեցնենք, որ երեկ Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո վրացի ֆուտբոլասերները մուտք են գործել մարզադաշտ և իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ: Երկրպագուների միջև եղել է քաշքշուկ։
14:45 - 24 մարտի, 2025
Միջադեպը ցավալի է. Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժման հայտարարությունը

Միջադեպը ցավալի է. Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժման հայտարարությունը

Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժումը հայտարարություն է տարածել՝ երեկ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Վրաստան-Հայաստան խաղից հետո տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո վրացի ֆուտբոլասերները մուտք են գործել մարզադաշտ և իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ: Երկրպագուների միջև եղել է քաշքշուկ։ «Ցավալի է հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը, որը որևէ արդարացում չունի։ Նրանք ոչ միայն փչացրին այս հաղթանակի տոնը, այլ նաև իրենց արարքի հետևանքով հնարավոր է՝ Թուրքիայի հետ կարևորագույն հանդիպումը անցկացվի առանց հանդիսատեսի։ Վերջում ուղղվեցին դեպի Հայաստանից ժամանած երկրպագուները և վիրավորեցին մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունները։ Հարգանքներ Առաջին հայկական ճակատին (FAF)»,- հայտարարել է վրացական ֆան շարժումը: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղն ավարտվել է 6:1 հաշվով։ Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով հոգուտ Վրաստանի հավաքականի։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որի հրաժարականը պահանջում են երկրպագուները, ինչպես նաև մի շարք ֆուտբոլային ակումբներ, ներկայացնելով ֆեդերացիայի ներկայացուցիչների, հավաքականի և մարզչական շտաբի համատեղ հայտարարությունը, ներողություն էր խնդրել այս արդյունքների համար ու ասել «Մենք՝ որպես մի թիմ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»: Երկու խաղերին էլ մարզադաշտից հետևել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանւ և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Խաղերին հետևել են նաև Հայաստանի ԿԳՄՍ, առողջապահության, պաշտպանության, ՏԿԵ նախարարները:
09:12 - 24 մարտի, 2025