ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով պետական դիմադրողականությունը․ ՀՅԴ

Խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով պետական դիմադրողականությունը․ ՀՅԴ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել 24 մլն դրամի դիմաց 4,5 ամիս ծառայելու Կառավարության նախագծի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։ Իշխանությունների կողմից հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հեռուն գնացող ծանր հարված է երկրի անվտանգային միասնական համակարգին, հանրային համերաշխությանը, Հայրենիքի նկատմամբ համաժողովրդական նվիրվածությանն ու մեզ համար կենսական «Ազգ-բանակ» գաղափարին։ Իրականում սա մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ Արցախյան Ազատամարով, հազարավոր հայ նվիրյալների կյանքի և համազգային նվիրումի գնով կյանքի կոչված՝ համաժողովրդական Բանակի գաղափարի մերժումն է, մեր պետականության հեռանկարը կասկածի դնող քայլ։ Ըստ էության, խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով 44-օրյա պատերազմին հաջորդած հանրային և պետական դիմադրողականությունը։ Մեր ազգային և պետական շահերին հակասող սույն հակասահմանադրական նախագծով իշխանությունները խորացնելու են ներազգային պառակտումն ու սոցիալական բևեռվածությունը, երկրում ձևավորելով ոչ հավասար իրավունքներով և պարտականություններով հանրային շերտեր։ Արձանարգելով, որ փաստարկված ներկայացրել ենք եւ շարունակելու են բարձրաձայնել այս նախաձեռնության վտանգավորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը վերահաստատում է իր աներկբա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավոր ՀՀ զինված ուժերի համաժողովրդական, բոլորի համար պարտադիր զինապարտությամբ համակարգի պահպանման հարցում։ Կոչ ենք անում հանրային լայն շրջանակներին, մեր ողջ հասարակությանը ընդդիմանալ երկիրը հետևողականորեն կազմաքանդման տանող այս իշխանություններին, նրանց ապազգային նախաձեռնություններին, թույլ չտալ երկիրը զրկել պաշտպանության, իսկ նրա քաղաքացիներին սեփական Հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարից»։
18:40 - 26 օգոստոսի, 2022
Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը

Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը

ՀՅԴ Բյուրոն տարածել Է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։Ինչպէս 2020 թ. պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից»։
10:56 - 23 օգոստոսի, 2022
Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հայտարարությունը՝ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործի առնչությամբ

Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հայտարարությունը՝ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործի առնչությամբ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի ձերբակալության առնչությամբ։ Հիշեցնենք, որ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը տեղեկացրել էր, որ իր 83-ամյա հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ ՀՅԴ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ։ Դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը, մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։ Անընդունելի համարելով քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը, 90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը, վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման»։
09:12 - 12 օգոստոսի, 2022
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսեւորումների. Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է եւ բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։ Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլյացիայի գործընթաց։ Նույնքան վտանգավոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։ Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։ Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։ Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։ Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։
11:51 - 10 օգոստոսի, 2022
Իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու քաղաքականությունը. ՀՅԴ

Իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու քաղաքականությունը. ՀՅԴ

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՅԴ ներկայացուցիչներին ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկելու և նրանց անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ։ Կուսակցությունը նշում է, որ «իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու աղետաբեր քաղաքականությունը»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր, երբ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առավել քան երբևէ համախմբվելու և մեր պետականությանն ու Հայրենիքին նետված օրհասական, անվտանգային և գոյութենական սպառնալիքները համահայկական ներուժով կանխելու մարտահրավերի առջև են կանգնած, ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը գիտակցված և ծրագրավորված թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը։ Թիրախում Դաշնակցության համազգային կառույցն է, Հայոց պետականության հիմնադիր քաղաքական ուժը, որի պատմության յուրաքանչյուր էջը հայ ժողովրդին և մեր ազգային իդեալներին ծառայության և նվիրումի պատմություն է։ Ապազգային և օտարածին օրակարգերով առաջնորդվող, մեր հավաքական շահերն ու Հայոց պետականության ապագան հարցականի տակ դնող իշխանությունները կանգ չեն առնում անգամ քաղաքականորեն կարճամիտ և ապօրինի գործողությունների առջև։ Քաղաքական բռնաճնշումների, ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների և ինստիտուտների, բարոյական կոդերի դեմ վարչախմբի պայքարը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկվել և անցանկալի անձինք են հայտարարվել ՀՅԴ երեք ներկայացուցիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի և հայրենազրկումի որդեդրված քաղաքականությունը, այն դիտարկում է օրվա իշխանությունների՝ օտար օրակարգերն ու շահերը անվերապահ ապասարկելու հերթական դրսևորում։ Միաժամանակ, ամենայն վստահությամբ, հայտարարում ենք, որ այսպիսի դրևորումները դատապարտված են ձախողման, իսկ ՀՅԴ-ն չի նախանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից, անելու ենք հնարավորը, որ երկրում հաստատվի Հայոց պետականությանն ու համազգային շահերին ծառայող իշխանություն»,- նշված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, նա նույնպես ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Վարչապետի աշխատակազմը պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։ Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ արգելվել է նաև ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։
15:32 - 02 օգոստոսի, 2022
Հոլանդահայ երիտասարդին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
 |civilnet.am|

Հոլանդահայ երիտասարդին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Հոլանդահայ Սյունե Աբրահամյանը հայտնում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո տեղեկացել է, որ իր մուտքն արգելված է Հայաստան, և ինքը համարվում է անցանկալի անձ։ «Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։ Նա Հայաստան էր ժամանել Սյունիքում ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած կամավորական ճամբարներին մասնակցելու նպատակով։ «Եկել եմ Հայաստան, որ մասնակցեմ կամավորական աշխատանքներին, Սյունիքում, ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած, բայց ինչպես տեսնում եք ես Զվարթնոցում եմ գտնվում։ Առանց պատճառի անձնագիրս վերցրել են, մուտքս մերժեցին։ Ես տեղ չունեմ հայրենիքում, հայերը տեղ չունեն հայրենիքում»,- գրառմանը կից տեսանյութում նշում է Աբրահամյանը։ Սյունե Աբրահամյանը երկրորդ սփյուռքահայն է, որին իշխանություններն արգելել են մուտք գործել Հայաստան։ Հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, նա նույնպես ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Վարչապետի աշխատակազմը պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։    
10:53 - 01 օգոստոսի, 2022
Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան
 |news.am|

Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան |news.am|

news.am: Այս իշխանությունների գործունեության մեջ կարմիր թելով գնում է պետության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներին զուգահեռ կեղծ օրակարգեր ստեղծելը եւ դրա շնորհիվ իրենց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։ Նրա խոսքով, այս իշխանության նպատակն է բնազդային մակարդակում գոհ եւ ուրախ պահել մեր այն հայրենակիցներին, որոնք ատելությունից կուրացած չեն ուզում խոստովանել ու տեսնել, որ այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. «Այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձեն հեռացնել այդ պաշտոններից՝  դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, որոնք ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։ Այս ամենի մեջ զավեշտն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»,- հայտարարեց  Նազարյանը։ Նա նշեց, որ  այն 270 հազար քաղաքացիները, որոնք ընդդիմության ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար, իրենք կարող են գնատական տալ՝ այս ընդդիմությունը բավարարում է իրենց, թե ոչ, հակառակ պարագայում այս իշխանությանը և իրենց հետևող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ընդդիմության գործունեությանը գնահատականներ տալ։ Սեւակ Նազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով  արտահերթ նիստեր էր հրավիրել, սակայն իշխող խմբակցությունը չէր մասնակցել. «Հիմա երկիրն այս վիճակում են, իսկ այդ մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Ս. Նազարյանը։ «Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Որպես խորհրդանիշ հայկական Բերձորի նկարները թողնում ենք խորհրդարանի մոտ՝ ևս մեկանգամ  արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է  գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:
12:41 - 01 հուլիսի, 2022
Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ձայնագրության մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․ 1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է»։
16:57 - 20 հունիսի, 2022
Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։ Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։ Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:19 - 13 հունիսի, 2022
«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան |armenpress.am|

«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման գործողությունները արդյունավետ է համարում, սակայն նշում է, որ մարտավարության խնդիր կա: Լրագրողների հետ հանդիպմանը Սաղաթելյանն ասաց, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ: «Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև նոր մոտեցումների խնդիր կա»,-ասաց նա՝ հավելելով, որ շարժումը ակտիվ գործողությունների մեջ է որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու նպատակով: Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք  արկածախնդրության չեն գնալու, քանի որ դա շարժմանը ոչինչ չի տա: «Մենք շարժումը արդյունավետ կազմակերպելու և իր նպատակին հասցնելու խնդիր ունենք: Կա ձևակերպված նպատակ, և բոլոր քայլերն ու գործողությունները միտված են դրան»,-նշեց նա:
12:31 - 10 հունիսի, 2022
Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Այս իշխանությունները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետության ու ժողովրդի շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ճիշտ դիմել են  ճիշտ հոդվածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ սրանք իշխանության գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո ինչ գործողություն սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանությունները այդ մեղադրանքով նաեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դեմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին հայտնի է»,-ասաց նա: Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ  ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ուժի սպառնալիքի տակ իրականացվող խաղաղության գործընթաց չի կարող լինել եւ դա անընդունելի է: Բայց քանի որ ՀՀ-ում չկա իշխանություն, որ կարող է պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք»: Նա հիշեցրեց, որ սկզբնական շրջանում խոսվում էր 1920-կանների քարտեզների մասին, հետո դա փոխվեց, վերջին շրջանում խոսվում է 1970-ականների քարտեզների մասին. «Կան իրար հակասող հայտարարություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց: Երեկ խոսվեց նաեւ ճանապարհների ապաշրջափակման մասին, կան արդեն վերջնական համաձայնություններ: Լավ, ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը կարո՞ղ է հասկանալ, թե փակ դռների հետեւում սրանք ինչի շուրջ են բանակցում: Երբ չկան կարմիր գծեր եւ տեղի են ունենում բանակցություններ:  Այս գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից»,-ասաց Սաղաթելյանը:
12:04 - 10 հունիսի, 2022
«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով |armenpress.am|

«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով |armenpress.am|

armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում  հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  Այս մասին ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: Նշենք, որ առավոտից փակ են նաև դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր ճանապարհահատվածները: «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել էին  դեպի Բաղրամյան պողոտա, սակայն մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ էին կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չէին տալիս: Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է  ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
12:00 - 10 հունիսի, 2022
«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ |news.am|

«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ |news.am|

news.am: Այսօր մենք Բաղրամյան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մի երկու մեդալ էլ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակությունհասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել է. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ պագա պլանավորել, նախատեսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այս երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է: Հիմա շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ»,-հայտարարեց նա: Դրանից հետո «Դիմադրություն» շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ: Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն:
11:19 - 10 հունիսի, 2022
Մեր նպատակն է Լավրովին հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան |news.am|

Մեր նպատակն է Լավրովին հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից հասան ԱԳՆ շենքի մոտ: Այստեղ մեծ թվով ոստիկաններ կան, որոնք փակել են շենքի մուտքը: Ներսում նախատեսված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, ապա նաև համատեղ ասուլիսը։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մեր ասելիքը քիչ հետո ելույթների միջոցով կփոխանցենք։ Պետք է փոխանցենք՝ այն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը: Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին»: Հիշեցնենք՝ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
11:05 - 09 հունիսի, 2022