tert.am: Այս օրերին գումարվելիք Հայրենիք –Սփյուռք համաժողովիը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է, համահայկական որևէ կառույց, կոնկրետ «Հայ հեղափոխական դաշնակցությունը», պաշտոնական որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականներին կարող են այստեղ -այնտեղ հրավեր տալ ու դա ձևակերպել որպես «Դաշնակցությանն» ուղղված հրավեր, չարաչար սխալվում են։ Ով- ով, բայց Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի «Դաշնակցության» կազմակերպվածությունը»,- ասաց Մանուկյանը։
Վերջինս ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողով երբեք այսչափ անկազմակերպ չի եղել։
«Այսպիսի խայտառակություն դեռ չէր եղել, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են մասնակցել Հայաստան- Սփյուռք համաժողովին»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։
Լուսանկարը՝ Ազգայի ժողովի
comment.count (0)