Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա
 |armenpress.am|

Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան: Երկօրյա այցի ընթացքում Լավրովը հանդիպում կունենա հյուսիսկորեացի իր պաշտոնակցի հետ։ ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ուղեկցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկին կատարած այցի ժամանակ և հանդիպումներ անցկացրել իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ: Ռուսաստանի ղեկավարը նույնպես պաշտոնական հրավեր ունի ԿԺԴՀ այցելելու։ Սակայն ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ հնարավոր այցի ժամկետները պետք է նախապես համաձայնեցվեն «դիվանագիտական ​​ուղիներով»։ Պեսկովը չի բացառել, որ հարցը պարզ կդառնա Լավրովի աշխատանքային ուղևորության ընթացքում։ Մեկ ամիս առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստան և «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանը դարձել էր առաջին պետությունը, ուր Կիմ Չեն Ընն այցելել էր համավարակի սկզբից ի վեր:
15:35 - 18 հոկտեմբերի, 2023
Լավրովը հայտնել է՝ Մոսկվան տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում» |1lurer.am|

Լավրովը հայտնել է՝ Մոսկվան տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում» |1lurer.am|

1lurer.am: Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին: «Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք այն հասարակական կազմակերպությունների քանակը, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, թեև նախկինում ևս դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը հարմար հող նախապատրաստելուն։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, դրանք որոշ արդյունքների են հասնում։ Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավանդաբար, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։ Եվ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հստակ նշել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- ասել է Լավրովը։
11:32 - 12 հոկտեմբերի, 2023
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին |1lurer.am|

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 10-ին իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նախարարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան օրակարգային թեմաների շուրջ` կենտրոնանալով պաղեստինաիսրայելյան հակամարտության հերթական սրման վրա: Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և հայտնի միջազգային-իրավական հիմքով իրավիճակի կարգավորման կարևորությունը: Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում: Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին: Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարեց, որ պատրաստ են շարունակել աշխատանքը 3+3 ձևաչափում:
09:20 - 11 հոկտեմբերի, 2023
ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով |armeniasputnik.am|

ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իր ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ, միջազգային խաղաղության և կայունության գրավականն է» հոդվածում։ «Ներկայումս Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքը դասավորելու, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 44-օրյա պատրեազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ըստ հայտարարության՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմելու է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
10:29 - 10 հոկտեմբերի, 2023
Ղարաբաղի հարցը փակվեց, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթղթի տակ. Լավրով
 |armeniasputnik.am|

Ղարաբաղի հարցը փակվեց, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթղթի տակ. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Որոշումը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ «Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Երբ Երևանում որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվում էր պատերազմը դադարեցնելու հայտարարությունը, Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին` սուտ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է` Ղարաբաղը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ 1 տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համապատասխան, հարցը փակվեց»,– շեշտել է Լավրովը։
20:41 - 02 հոկտեմբերի, 2023
Լավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ

Լավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ

ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի փչացնի կապերը Ռուսաստանի և Հայաստանի միջև, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Իսկ եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն իրենց գործընկերներին՝ ամրապնդելու սեփական անվտանգությունը, դա նրա ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի… և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից», - ասել է նա լրագրողներին՝ Валдай միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո:
19:56 - 02 հոկտեմբերի, 2023
Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը»։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Շոշափվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ։
21:08 - 27 սեպտեմբերի, 2023
Լավրովը Հայաստանի ղեկավարությանը  կոչ է արել «հիշել այն երկրների աննախանձելի ճակատագրերը, որոնք հույսը դրել էին ԱՄՆ-ի վրա» |armeniasputnik.am|

Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել «հիշել այն երկրների աննախանձելի ճակատագրերը, որոնք հույսը դրել էին ԱՄՆ-ի վրա» |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այնպես ստացվի` Հայաստանը կորցնի Ռուսաստանին։ «Դուք գիտեք` այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել։ Ռուսաստանի շահերն Անդրկովկասում պատմականորեն, աշխարհագրորեն և աշխարհաքաղաքականորեն կորցնել՝ լիովին անտեսելու իմաստով, հնարավոր չէ»,- ասել է Լավրովը։  Նա նշել է, որ Երևանում մի շարք քաղաքական գործիչներ ուզում են նման սցենար ու հավելել, որ նման միտք էր երևում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում։ «Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչը ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչներից շատերի արտահայտություններից, ապա հավանաբար լավ կլիներ, որ նրանք նայեին նորագույն պատմությանը, թե ինչպես է ԱՄՆ–ն վարվել նրանց հետ, ում ձգտում էր իր թևի տակ առնել` առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերը աշխարհի՝ ամերիկյան ափերից հեռու գտնվող շրջաններում։ Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը բավական աննախանձելի է»,- նշել է Լավրովը։
20:23 - 27 սեպտեմբերի, 2023
Լավրովի կարծիքով Հայաստանում «գործում է հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է Ռուսաստանը խարխլելու ուղղությամբ»

Լավրովի կարծիքով Հայաստանում «գործում է հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է Ռուսաստանը խարխլելու ուղղությամբ»

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է՝ ամենահզոր արևմտամետ լոբբին, որն աշխատում է խաթարել Ռուսաստանի ազդեցությունը, գոյություն ունի Հայաստանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ Լավրովը նշել է, որ ինչպես հետխորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում «այդ լոբբին գործում է հասարակական կազմակերպությունների տեսքով, որոնք սնվում են արևմտյան ֆոնդերից ու սպասարկում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը»։ «Եվ այդ շահերի էությունն այն է, որ խաթարեն Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ․ դա փաստ է։ Այդտեղ շատ նման կազմակերպություններ կան»,- ասել է նա։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով հենց «արևմտամետ լոբբին է Հայաստանում հակառուսական տրամադրություններ արհեստականորեն առաջ մղում»։ «Մենք ուժեղ համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե դրսից եկածների»,- նշել է Լավրովը։
22:05 - 23 սեպտեմբերի, 2023