Լավրովի կարծիքով Հայաստանում «գործում է հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է Ռուսաստանը խարխլելու ուղղությամբ»
22:05 - 23 սեպտեմբերի, 2023

Լավրովի կարծիքով Հայաստանում «գործում է հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է Ռուսաստանը խարխլելու ուղղությամբ»

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է՝ ամենահզոր արևմտամետ լոբբին, որն աշխատում է խաթարել Ռուսաստանի ազդեցությունը, գոյություն ունի Հայաստանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

Լավրովը նշել է, որ ինչպես հետխորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում «այդ լոբբին գործում է հասարակական կազմակերպությունների տեսքով, որոնք սնվում են արևմտյան ֆոնդերից ու սպասարկում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը»։

«Եվ այդ շահերի էությունն այն է, որ խաթարեն Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ․ դա փաստ է։ Այդտեղ շատ նման կազմակերպություններ կան»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով հենց «արևմտամետ լոբբին է Հայաստանում հակառուսական տրամադրություններ արհեստականորեն առաջ մղում»։

«Մենք ուժեղ համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե դրսից եկածների»,- նշել է Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել