news.am: Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ոլորտներում հումանիտար աշխատանքի հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում։ «Հստակեցվել են Ռուսաստանի Դաշնությունում ԿԽՄԿ-ի աշխատանքի ընթացիկ պարամետրերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)