Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անցկացվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության և ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։ Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը:  Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 448,8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։
11:53 - 07 հունիսի, 2023
Վահան Քերոբյանը Չինաստանի գործընկերներին հայտնել է, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է

Վահան Քերոբյանը Չինաստանի գործընկերներին հայտնել է, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և վերջերս ՀՀ Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով նախանշվել են ՀՀ-ում այդ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կորպորացիայի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանում ընկերության նախագծերի բարեհաջող իրականացմանը։
12:36 - 02 հունիսի, 2023
Չինաստանի բարձրագույն ղեկավարության մեջ կանանց պակասը մտահոգություն է առաջացնում. ՄԱԿ-ի զեկույց
 |news.am|

Չինաստանի բարձրագույն ղեկավարության մեջ կանանց պակասը մտահոգություն է առաջացնում. ՄԱԿ-ի զեկույց |news.am|

news.am: Չինաստանի բարձրագույն ղեկավարությունում կանանց բացակայությունը մտահոգիչ է, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը խորհուրդ է տալիս Չինաստանին ընդունել կանոնադրական քվոտաներ և գենդերային հավասարության համակարգ՝ արագացնելու կանանց հավասար ներկայացվածությունը կառավարությունում, հաղորդում է Reuters-ը: ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից Չինաստանի վերաբերյալ առաջարկություններն արվել են Գերմանիայի, Իսլանդիայի, Սան Տոմե և Պրինսիպի, Սլովակիայի, Իսպանիայի, Թիմոր-Լեստեի և Վենեսուելայի արդյունքների հետ մեկտեղ: Կոմիտեն հայտարարել է, որ թեև Չինաստանի քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներկայացվածությունն աճել է, սակայն մտահոգված է, որ 14-րդ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատգամավորների միայն 26,54%-ն են կանայք։ Կոմիտեն կոչ է արել Չինաստանին ավելացնել կանանց թիվը պետական ​​բոլոր մարմիններում, ներառյալ դատական ​​և դիվանագիտական ​​ծառայությունը, հատկապես որոշումների կայացման մակարդակում: «2022 թվականի հոկտեմբերից ի վեր, 20 տարվա մեջ առաջին անգամ, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի 24 անդամների մեջ կանայք չկան, իսկ Քաղբյուրոյի մշտական ​​կոմիտեի յոթ անդամների մեջ կանայք չկան», - ասվում է ՄԱԿ-ի կոմիտեի հայտարարության մեջ։ ասված է զեկույցում: Կոմիտեն նաև հայտարարեց, որ մտահոգված է «ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման չափից դուրս սահմանափակումներով, ինչպես նաև կին իրավապաշտպաններին ահաբեկելու և ոտնձգությունների մասին հաղորդումներով»։
10:43 - 31 մայիսի, 2023
Թագուհի Թովմասյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները, պատմել Սոթքում տիրող իրավիճակի մասին

Թագուհի Թովմասյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները, պատմել Սոթքում տիրող իրավիճակի մասին

Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Յուն Ֆանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։ «Խոսեցի Հաայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների մասին։ Ականատեսի աչքերով ներկայացրի Սոթքում շարունակ լարվածությունը, կրակոցները, որոնց հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, երկու անգամ թիրախավորվեցին շտապօգնության ավտոմեքենաները, իսկ Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակիցներ մինչ օրս պարապուրդի են մատնված։ Պարոն դեսպանի հետ զրույցում հիշատակեցի Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ Փաշինյանը (նաև երևանյան ասուլիսի ժամանակ) ճանաչել է Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ Արցախով, այնինչ այդպիսի պետություն այժմ գոյություն չունի, քանի որ ժամանակակից Ադրբեջանը սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի հանդիսանում։ Ընդգծեցի, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Հետևաբար՝ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ, եթե ստորագրվի, կունենա լեգիտիմության լրջագույն խնդիր։ Պատմեցի իմ նախաձեռնությամբ իրականացվող «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի ընթացքի և արդյունքների մասին։ Նշեցի, որ արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու ցավալի իրողությունը։ Պարոն Ֆանին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրները՝ հիշատակելով իշխանության ներկայացուցիչների կողմից իմ և մյուս պատգամավորների նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունների մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք խորացնելու համագործակցության շրջանակները, և այս համատեքստում ընդգծեցի, որ մեզ համար կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող Չինաստանի փորձն ուսանելը», - գրել է նա։
10:59 - 26 մայիսի, 2023
ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա
 |armenpress.am|

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք կարող են թույլ տալ ավելի մեծ էներգետիկ անկախություն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է Լոնգին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումներում: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել։
11:01 - 24 մայիսի, 2023
Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները» |azatutyun.am|

Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ՝ «խաղաղ բանակցությունները խթանելու նպատակով»։ Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում երկրի նախկին դեսպան Լի Հուեյը այսպիսով կդառնա Չինաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն Ուկրաինա է այցելում Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին մեկնարկող ուղևորության ընթացքում Հուեյը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան։ Փետրվարին Չինաստանը ներկայացրել է ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը սակայն թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Կիևը գնահատել են ոչ թե որպես կարգավորման իրական պլան կամ կողմերի միջև բանակցությունների առաջարկ, այլ խնդրի առնչությամբ Պեկինի դիրքորոշում: Արևմտյան երկրների կարծիքով՝ Չինաստանի խաղաղարար նախաձեռնությունը Կիևի համար չափազանց անորոշ է, չի պարունակում պատերազմից դուրս գալու կոնկրետ ելք և կարող է Պուտինի կողմից օգտագործվել զինադադարի հաստատման համար, որի արդյունքում ռուսական զորքերը կպահպանեն օկուպացված տարածքների վերահսկողությունը։
14:23 - 12 մայիսի, 2023
Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ
 |armenpress.am|

Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անընդհատ երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ գտնել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Չինաստանը և Ֆրանսիան պետք է սերտ շփումներ պահպանեն բարձր մակարդակով... մշտապես յուրացնեն համագործակցության նոր ոլորտներ», - մեջբերված է Ցին Գանի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության  հաղորդագրության մեջ։ Նա մանրամասնել է, որ Չինաստանի իշխանությունները շահագրգռված են չինական և ֆրանսիական շուկաների փոխադարձ մատչելիության ամրապնդմամբ։ Ցին Գանը նաև մատնանշել է երկու երկրների մասնակցությամբ մատակարարումների հուսալի շղթաների ապահովման կարևորությունը: «Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերի շուրջ, միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին», - հավելել է նախարարը։ Նրա խոսքով՝ Պեկինն անշեղորեն կվարի արտաքին տնտեսական փոխգործակցության սահմանափակումների վերացման քաղաքականություն, կխթանի զարգացման ինտենսիվ մոդելի ձևավորումը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցության բոլոր երկրների հետ՝ առկա բարենպաստ հնարավորությունները համատեղ օգտագործելու նպատակով։  «Մենք միշտ Եվրոպան դիտարկում ենք որպես համապարփակ ռազմավարական փոխգործակցության խթանման գործընկեր», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Չինաստանը մշտապես պաշտպանում է Եվրամիության քաղաքական անկախությունը:
12:14 - 11 մայիսի, 2023
Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու |news.am|

Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու |news.am|

news.am: Չինաստանը, ի պատասխան այն բանի, որ իր դիվանագետը վտարվել է, բողոքի նոտա է հանձնել Շանհայում Կանադայի հյուպատոսին, նա պետք է հեռանա երկրից։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, տեղեկացրել է Reuters-ը։ Հայտարարությունում նշվել է, որ կանադացի դիվանագետ Ջենիֆեր Լին Լալոնդը պարտավոր է հեռանալ Չինաստանից մինչեւ մայիսի 13-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան անցանկալի անձ էր հայտարարել չինացի դիվանագետին՝ Տորոնտոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, եւ վտարել էր նրան երկրից։ Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չինացի դիվանագետը՝ Չժաո Վեյը, զբաղվել է մի գործունեությամբ, որը կապված է եղել Կանադայի ներքին գործերին միջամտության հետ։ Չինաստանի դեսպանությունն, իր հերթին, խիստ դատապարտել է Կանադայի իշխանությունների գործողությունները։ Օտտավան մեղադրվել է  միջազգային իրավունքի հիմնական նորմերի խախտման եւ չին-կանադական հարաբերությունների սաբոտաժի մեջ։ Չինաստանի դեսպանությունն իր դիվանագետին վտարելը համարել է «ստոր» արարք, որը կատարվել է որոշ քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների հրահրած՝ այսպես կոչված «չինական միջամտության» մասին ասեկոսեների հիման վրա։
12:25 - 09 մայիսի, 2023
ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ |news.am|

news.am: ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը, որին հասել են երկու երկրները Բալիում։ Երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնային խնդիր է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Հանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։ «Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջող բանակցություններ են վարել Բալի կղզում եւ հասել կարեւոր կոնսենսուսի։ Սակայն դրանից հետո ամերիկյան կողմի մի շարք սխալ գործողություններ եւ արտահայտություններ խախտել են երկկողմ հարաբերություններում դժվարությամբ ձեռք բերված դրական ազդակը, երկրների հարաբերությունները կրկին բախվել են սառույցի»,-ասել է նա։ Նրա խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հաստատակամորեն հավատարիմ կմնա փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։ 
13:56 - 08 մայիսի, 2023
Պենտագոնը կազմակերպում է ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |hetq.am|

Պենտագոնը կազմակերպում է ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է այն ուղղությամբ, որ հունիսին կազմակերպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի ու Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հանդիպումը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներով։ Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը փորձում է Սինգապուրում կազմակերպել Օսթինի ու Լի Շանֆուի հանդիպումը։ Այնտեղ հունիսի 2-4-ը նախատեսվում է անվտանգության տարածաշրջանային «Շանգրի-Լա երկխոություն» համաժողովը։ Չինաստանի ու ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2022 թվականի հունիսին՝ դարձյալ Սինգապուրում նույն համաժողովի ժամանակ։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ նախորդ տարվա օգոստոսին Թայվան այցից հետո, Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվել էին, իսկ պաշտպանական երկու գերատեսչությունների միջև երկխոսությունը փաստացի դադարեցվել։ Թայվանը 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից, սակայն, համաձայն պաշտոնական դիրքորոշման, որին աջակցում են աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, կղզին հանդիսանում է Չինաստանի մի մաս։ Վաշինգտոնը 1979 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայբեյի հետ և հարաբերություններ հաստատեց Պեկինի հետ։ Ճանաչելով «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել նաև Թայբեյի վարչակազմի հետ և սպառազինություն ուղարկել այդ կղզի։ Երկու երկրների հարաբերությունները լարվել էին նաև Միացյալ Նահանգների երկնքում չինական օդապարիկի խոցումից հետո։
18:01 - 05 մայիսի, 2023
Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին
 |armenpress.am|

Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը պատրաստակամ է իրական ներդրում ունենալ Ռուսաստանի հետ փոխգործակցության միջոցով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Գոա նահանգում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Չինաստանը հաստատակամորեն կաջակցի խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ շփումների և համակարգման միջոցով իրական ներդրում ունենալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում», - Ցին Գանի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում նա մատնանշել է Պեկինի և Մոսկվայի միջև փոխգործակցության ամրապնդումը մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։ «Չինաստանը և Ռուսաստանը բոլոր մակարդակներում ավելի ու ավելի ակտիվ շփումներ են պահպանում միմյանց հետ, խթանում համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ընդգծել է Ցին Գանը։ Չինացի դիվանագետը հստակեցրել է, որ ՉԺՀ-ն կձգտի գործնականում իրագործել Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կարևոր փոխհամաձայնությունը։ «Չինաստանը պատրաստ է... ուժեղացնել ռազմավարական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ամրապնդել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ամփոփել է նա։ Երկու կողմերը, ինչպես նշվել է, հաստատել են համակարգումն ամրապնդելու իրենց մտադրությունը միջազգային համագործակցության այնպիսի կարևոր բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, BRICS-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), G20-ը և ՄԱԿ-ը, միասին «դիմադրելու հեգեմոնիայի բոլոր դրսևորումներին, պաշտպանելու երկրների ընդհանուր շահերը ձևավորվող շուկաների և զարգացող պետությունների հետ, պաշտպանելու իրավահավասարությունն ու արդարությունն աշխարհում»։
13:09 - 05 մայիսի, 2023