Չինաստանի արտգործնախարարը մայիսի 8-12-ն այցով կմեկնի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա |armenpress.am|
13:29 - 08 մայիսի, 2023

Չինաստանի արտգործնախարարը մայիսի 8-12-ն այցով կմեկնի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա: Նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Պետ​​խորհրդի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիա և Նորվեգիա՝ այդ երկրների արտգործնախարարներ Անալենա Բերբոքի, Կատրին Կոլոննայի և Աննիկեն Հյուիթֆելտի հրավերով», - հայտնել է նա ճեպազրույցում։

Չինացի դիվանագետը չի հստակեցրել Ցին Գանի եվրոպական շրջագայության այլ մանրամասներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել