Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել Իսրայելի հետ բանակցությունների վերաբերյալ


 |factor.am|

ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել Իսրայելի հետ բանակցությունների վերաբերյալ |factor.am|

factor.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը դեռևս որոշում չի կայացրել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, որոնք նախաձեռնել են Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայության ղեկավար Վալիդ Քեյլանին։ Ավելի վաղ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ էին արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարները նշել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքին հասնելու համար։ «Այս պահին ՀԱՄԱՍ-ի պաշտոնական դիրքորոշումն առաջիկա բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս չի հայտարարվել: Երեք երկրների համատեղ հայտարարության վերաբերյալ, որը հրապարակվել է երեկ, պաշտոնական մեկնաբանություն չկա», – ասել է Քեյլանին: Նրա խոսքով՝ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը և նախաձեռնող երեք երկրների հայտարարության գնահատականը կհրապարակվեն այսօր կամ վաղը։
21:57 - 09 օգոստոսի, 2024
Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը |armenpress.am|

Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր ես զանգահարեցի Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտին, որպեսզի տեղեկացնեմ նրան ԱՄՆ-ի ուժերի տեղակայման փոփոխությունների մասին և հաստատեմ իմ ամուր աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը: Ամերիկյան F-22 Raptor կործանիչները, որոնք այսօր ժամանել են տարածաշրջան, ներկայացնում են ագրեսիայի զսպման, տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ զինված ուժերի պաշտպանության բազմաթիվ միջոցառումներից մեկը: Ես նաև ընդգծել եմ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին»,- գրել է Օսթինը։  
21:05 - 09 օգոստոսի, 2024
Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից Յահյա Սինվարին նշանակվել է «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար
 |azatutyun.am|

Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից Յահյա Սինվարին նշանակվել է «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Ծայրահեղական «Համաս» խմբավորումը Գազայի հատվածում իր առաջնորդ Յահյա Սինվարին նշանակել է քաղբյուրոյի ղեկավար, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ Սինվարը 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից է։ Նա իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է իսրայելական բանտերում, «Համաս»-ի ամենահզոր առաջնորդներից է, և թաքնվում է Գազայում՝ դիմակայելով պատերազմի սկզբից ի վեր իրեն սպանելու Իսրայելի փորձերին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված խմբավորման քաղբյուրոյի ղեկավարը Իսմայիել Հանիեին էր, որ սպանվեց Թեհրանում հուլիսի 31-ին, ուր նախօրեին մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Սինվարի նշանակումը կոշտ ու անզիջում պայքարի ուղերձ ունի, Reuters-ին ասել է տարածաշրջանային դիվանագետը, որ ծանոթ է Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին, որոնց նպատակն է դադարեցնել մարտերը Գազայում և վերադարձնել 115 իսրայելցի և օտարերկրյա պատանդներին: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։ Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։ Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով:
09:10 - 07 օգոստոսի, 2024
Գազայից հաղորդում են, որ Իսրայելը հարվածել է երկու դպրոցի ու հիվանդանոցի, կա առնվազն 44 զոհ |azatutyun.am|

Գազայից հաղորդում են, որ Իսրայելը հարվածել է երկու դպրոցի ու հիվանդանոցի, կա առնվազն 44 զոհ |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի օրը Գազայի երկու դպրոցներին իսրայելական օդուժի հարվածից առնվազն 30 մարդ է զոհվել, հայտնել են պաղեստինցի պաշտոնյաները, մինչդեռ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածել են Գազայի դպրոցներում տեղակայված ծայրահեղական «Համաս»-ի ռազմական կենտրոնին, հաղորդում է Reuters-ը: Երեկ ավելի վաղ էլ հաղորդվել էր Գազայի կենտրոնի հիվանդանոցներից մեկում գտնվող վրանային ճամբարին հարվածի մասին։ Գազայից հայտնել են, որ կիրակի օրն իսրայելական հարվածներից ընդհանուր առմամբ առնվազն 44 պաղեստինցի է սպանվել՝ Կահիրեում բանակցությունների հերթական փուլի անարդյունք ավարտից հետո։ Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ երկու դպրոցներում, որտեղ տեղահանված պաղեստինցի ընտանիքներ են եղել, նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել դպրոցներում տեղակայված ԱՄՆ-ի և ԵՄ ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հրամանատարությանը, միևնույն ժամանակ քայլեր է ձեռնարկել՝ այնտեղ գտնվող խաղաղ բնակիչների համար վտանգը նվազեցնելու ուղղությամբ։  
11:52 - 05 օգոստոսի, 2024
Իսրայելը կարող է առաջինը հարվածել Իրանին, եթե հստակ տեղեկություն ունենա, որ Թեհրանի հարձակումն անխուսափելի է. Times of Israel
 |tert.am|

Իսրայելը կարող է առաջինը հարվածել Իրանին, եթե հստակ տեղեկություն ունենա, որ Թեհրանի հարձակումն անխուսափելի է. Times of Israel |tert.am|

tert.am: Իսրայելը կարող է Իրանին զսպելու համար կանխարգելիչ հարված հասցնել, եթե ունենա հստակ ապացույցներ, որ Թեհրանը պատրաստվում է հարձակման: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան Իսրայելի անվտանգային կառույցների ղեկավարներին հրավիրել է հանդիպման: Հանդիպումը, որին մասնակցել են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին, Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան և Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարը, կայացել է Իրանի և նրա լիբանանյան դաշնակից Հեզբոլլահի կողմից Իսրայելի վրա ակնկալվող հարձակումների նախապատրաստման ֆոնին: Իրանը, «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
10:50 - 05 օգոստոսի, 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ջանքեր գործադրել՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ջանքեր գործադրել՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել՝ կապված Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության հետ։  Aljazeera-ի հաղորդմամբ՝ ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել միջազգային ջանքեր և ճնշում գործադրել կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը: Նիստում Պաղեստինի ներկայացուցիչը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է թույլ չտա, որ Իսրայելը Մերձավոր Արևելքը ներքաշի «անդունդը»։ Իրանի ներկայացուցիչը ասել է, որ Թեհրանը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն պահում է իր իրավունքը՝ վճռական պատասխան տալու Հանիեի սպանության համար։ Չինաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները դատապարտել են Հանիեի սպանությունը:  ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան բարձրաձայնել են, որ Իրանը աջակցում է տարածաշրջանը ապակայունացնող դերակատարների։  Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանեին հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։ Իրանն ու Համասը Հանեի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին։ Խամենեին խոստացել է վրեժ լուծել այդ սպանության համար: Ըստ New York Times-ի, նա հրաման է արձակել «ուղղակիորեն հարվածել Իսրայելին»։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը սպանությանը:
12:49 - 01 օգոստոսի, 2024
ԱՄՆ-ի և Իսրայելի ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|

ԱՄՆ-ի և Իսրայելի ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Յոավ Գալանտն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Լլոյդ Օսթինը հավաստիացրել է, որ Իսրայելի և «Հզոբալա» խմբավորման միջև լարվածության պայմաններում Միացյալ Նահանգները անվտանգության ոլորտում կշարունակի աջակցությունը Իսրայելին։ Հիշեցնենք, որ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, որը այնտեղ էր գտնվել՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։  Իրանն ու ՀԱՄԱՍ-ը Հանիեի սպանության համար մեղադրել են Իսրայելին։ Իրանի ԱԳՆ-ից նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ն ևս մեղսակից է, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։    
08:45 - 01 օգոստոսի, 2024
ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն

 |azatutyun.am|

ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։ «Շատ դժվար է ենթադրություններ անել»,- նշել է նա։ «Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Բլինքենը կրկնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու կարևորությունը։ Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իսմայիլ Հանիեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։ Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։
17:27 - 31 հուլիսի, 2024
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղսակից է համարում Հանիեի սպանությանը
 |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղսակից է համարում Հանիեի սպանությանը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «ԱԳՆ-ն ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես մեղսակից այս զազրելի ահաբեկչական գործողության իրականացմանը և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելի-Խմբ.) կողմից պաղեստինցիների տարածքների բռնազավթման և նրանց ցեղասպանության շարունակությանը: Այս ահաբեկչությունը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրությունը կոպիտ խախտում է, այլև լուրջ վտանգ է միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։  Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր վաղ առավոտյան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության վերաբերյալ պաշտոնական պատասխան է հրապարակել, որում խոստացել է, որ Իրանը կպատասխանի սպանությանը։ Իր հայտարարության մեջ Խամենեին գրել է.«Հանցավոր ու ահաբեկչական Սիոնիստական ռեժիմն այս արարքով ճանապարհ բացեց խիստ պատժի համար: Մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իսմայիլ Հանիեի արյան համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել մեր հողի վրա»։ Արձագանքելով Հանիեի սպանությանը՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։ Այս մասին գրում է mehrnews.com-ը: «Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», - X-ում գրել է նա: Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։ Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։
17:04 - 31 հուլիսի, 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը կվճարի Հանիեի սպանության համար |factor.am|

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը կվճարի Հանիեի սպանության համար |factor.am|

factor.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չի ազդի շարժման ղեկավարության քաղաքականության վրա, խմբավորումը կպատասխանի Իսրայելին այդ գործողության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ալժիրում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը։ «Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո Իսմայիլ Հանիեի մահը չի ազդի ղեկավարության (ՀԱՄԱՍ) և նրա կառույցների որոշումների վրա, Իսրայելը կվճարի այս հանցագործության և մեր ժողովրդի դեմ կատարած բոլոր հանցագործությունների համար»,- ասել է Համդան։ Հիշեցնենք՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել են Իրանի մայրաքաղաքում իսրայելական հարվածի հետևանքով Հանիեի մահվան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։
12:18 - 31 հուլիսի, 2024
Թեհրանում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն
 |azatutyun.am|

Թեհրանում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն |azatutyun.am|

azatutyun.am: «Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։ Գործակալությունը պարզաբանում է, որ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է: «Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։ «Համաս» ծայրահեղական խմբավորումը հարձակումն անվանել է «դավաճանական» և հայտարարել, որ դրա պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:
09:26 - 31 հուլիսի, 2024