Իսրայելական զորքերը Գազայում գտնվող դպրոց են ռմբակոծել. 18 զոհերից 6-ը ՄԱԿ աշխատակիցներ են |news.am|
10:17 - 12 սեպտեմբերի, 2024

Իսրայելական զորքերը Գազայում գտնվող դպրոց են ռմբակոծել. 18 զոհերից 6-ը ՄԱԿ աշխատակիցներ են |news.am|

news.am: Իսրայելական զորքերը ռմբակոծել են ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Ալ-Ջաունի դպրոցը Գազայի հատվածի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։

Ականատեսները պատմել են, որ իսրայելական հարձակման արդյունքում «կանայք ու երեխաներ են պատառոտվել»։

Պայթյունի զոհերից վեցը եղել են Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ UNRWA-ի աշխատակիցներ։ Նրանց թվում էր նաև մանկատան դպրոցի տնօրենը։

Գործակալությունը հայտնել է, որ սա 11-ամսյա պատերազմի ընթացքում մեկ միջադեպի հետևանքով զոհերի ամենաբարձր ցուցանիշն է եղել իր անձնակազմի շրջանում՝ հավելելով, որ 5-րդ անգամ է, որ դպրոցը թիրախավորվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել