«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ խմբավորումը բաց է Իսրայելի հետ բանակցությունների համար: Այս մասին գրում է Times of Israel-ը:
«Համաս»-ի՝ Կատարի քաղաքական բյուրոյի ավագ անդամ Հուսամ Բադրանը Shehab լրատվական գործակալության հրապարակած հաղորդագրությունում հայտարարել է, որ համաձայնությունը հնարավոր է:
«Մեր պահանջները պարզ ու հայտնի են, և համաձայնության հասնելը հնարավոր է, եթե [Իսրայելի նախագահ Բենիամին] Նեթանյահուն հավատարիմ մնա այն ամենին, ինչն արդեն իսկ համաձայնեցված է»,- ասել է Հուսամ Բադրանը:
Times of Israel-ը գրում է, որ պարզ չէ, թե արդյոք Բադրանի հայտարարությունները արձագանքն են եգիպտական կողմի՝ Գազայում երկօրյա հրադադարի առաջարկին՝ գերիների փոխանակման համար:
Al Arabiya-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «Համաս»-ը հակված է ընդունելու Եգիպտոսի առաջարկը՝ միաժամանակ ակնկալելով երաշխիքներ, որ Իսրայելը հավատարիմ կմնա այս առաջարկին՝ որպես համապարփակ համաձայնության մի մասի:
«Համաս»-ի աղբյուրները Asharq News-ին նաև հայտնել են, որ խմբավորումը ավելի շատ նախընտրում է համաձայնության համապարփակ տարբերակը, քան փուլայինը:
comment.count (0)