ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությանը, նշելով, որ Իսրայելի ավիահարվածից նրա մահը արդարության միջոց է բազմաթիվ զոհերի համար, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և լիբանանցիների: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունից։
«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու Հեզբոլլահից, Համասից, Հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից: Հենց երեկ ես իմ պաշտպանության նախարարին հանձնարարեցի ավելի ուժեղացնել ԱՄՆ ռազմական ուժերի պաշտպանական դիրքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ զսպելու ագրեսիան և նվազեցնելու ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը», - նշված է Սպիտակ տան հայտարարությունում։
comment.count (0)