Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

«Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ ԼՂ-ից զորքերի դուրսբերման, սպառազինության ու ծանր տեխնիկայի հանձնման մասին

«Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ ԼՂ-ից զորքերի դուրսբերման, սպառազինության ու ծանր տեխնիկայի հանձնման մասին

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ  հաշվի առնելով Ղարաբաղի հայ բնակիչների դիմումը, որ փոխանցվել է ռուսական խախաղապահների միջոցով, պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ից, ժամը 13:00-ից «տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառման» դադարեցման մասին՝ հետեւյալ պայմաններով։ «- Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում տեղակայված՝ Հայաստանի ապօրինի զինված խմբավորումները վայր են դնում զենքերը, թողնում են մարտական եւ ռազմական դիրքերը եւ ամբողջությամբ զինաթափվում են։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, հայկական ապօրինի զինված խմբավորումները լուծարվում են։ - Զուգահեռ հանձնվում է ամբողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան,  - Վերը նշված գործընթացների իրականաուցմն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»,- հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ 
13:43 - 20 սեպտեմբերի, 2023
Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր
 |azatutyun.am|

Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր |azatutyun.am|

azatutyun.am: Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։ Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։ Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։ «Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց որ հայտարարություն են արել ադրբեջանցիք, որ ճանապարհը բաց է, ով ուզում է դուրս գալ, թող դուրս գա։ Ուզում էին երեխաներին ու կանանց հանեին Լաչինով՝ Հաակարիի կամրջով, բայց ռուսների պոստից մինչև էս գյուղ գալը արդեն կրակել էին ռուսների ավտոների վրա, դրա համար էլ մի քիչ ուշացան, չկարողացան երեխաներին տեղափոխել։ Բայց էդ մեքենաների մեջ, որ կանայք և երեխաները նստել էին և ուզում էին գալ դեպի Հակարիի կամուրջ էդ ավտոների վրա՝ ռուսների «Ուրալ»-ների վրա, կրակեցին, դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել», - պատմեց Մեծ Շենի բուժքույրը։
09:38 - 20 սեպտեմբերի, 2023
Արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Այսօր ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահներն արձանագրում են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով։  Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում ավելի վտանգավոր շրջաններից, վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն։ «Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրից տարհանվել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,– նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:   Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը:
20:12 - 19 սեպտեմբերի, 2023
Մարդասիրական բեռի այս առաքումը չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է  բնականոն կենսագործունեությունը ապահովելու համար․ Արցախի ԱԳՆ

Մարդասիրական բեռի այս առաքումը չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է բնականոն կենսագործունեությունը ապահովելու համար․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով  Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից: Անհրաժեշտ է նշել, որ վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման: Մարդասիրական բեռի այս առաքումը, որը  կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ ներմուծվող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար: Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու  հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին»,- ասված է հայտարարության մեջ։
21:04 - 18 սեպտեմբերի, 2023
Լաչինի միջանցքով Արցախ է տեղափոխվել հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ

Լաչինի միջանցքով Արցախ է տեղափոխվել հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ

Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների: Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:
10:41 - 18 սեպտեմբերի, 2023
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ կտեղափոխվեն. Արցախի իշխանության որոշումը

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ կտեղափոխվեն. Արցախի իշխանության որոշումը

Արցախի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Շեշտվում է, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։ «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:26 - 17 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը 2-րդ անգամ է թույլատրել Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, ապա կրկին արգելել. պահանջում են որպես տեղափոխման վայր նշել ոչ թե Արցախը, այլ՝ Ադրբեջան
 |pastinfo.am|

Ադրբեջանը 2-րդ անգամ է թույլատրել Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, ապա կրկին արգելել. պահանջում են որպես տեղափոխման վայր նշել ոչ թե Արցախը, այլ՝ Ադրբեջան |pastinfo.am|

pastinfo.am: Մեկ ամիս առաջ՝ օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն արդեն շուրջ 1 ամիս է Գորիսում է։ Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆոյին» պատմեց, որ 3 օր առաջ աղջկա մարմինը Արցախ տեղափոխելու հարցում որոշակի առաջընթաց էր նկատվել, ադրբեջանական կողմը երկրորդ անգամ թույլատրել էր կազմակերպել Հելենի մարմնի տեղափոխումն Արցախ, սակայն վերջին պահին կրկին արգելել ։ «Խաղաղապահ զորքերի նոր հրամանատարի հետ և Արցախի նոր իշխանությունների ջանքերով սառույցը տեղից շարժվել էր, շտապ օգնության մեքենայով Հելենի մարմինն հասցրել էինք անցակետ, սակայն ադրբեջանական կողմն ասաց, որ միայն Կարմիր Խաչի միջոցով կարող ենք իրականացնել տեղափոխումը։ Արդյունքում, էլի սկսվեցին փաստաթղթային հարցերը։ Ադրբեջանական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը փաստաթղթերում տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետություն, սակայն հայկական կողմում այս ձևակերպմանը ընդդիմանում են։ Կարմիր Խաչից ես էլ հույս չունեմ, նրանց միջոցով տեղափոխումն անհնարին է»։ Սաֆարյանի փոխանցմամբ՝ ակնկալում են, որ այսօր կամ վաղը կհրապարակվի Հելենի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով ՄԻԵԴ-ի որոշումը։ «Մեր դիմումը արդեն շուրջ մեկ շաբաթ է դատարանում է, 3-7 օրյա ժամկետում են, սովորաբար, նման հարցերը քննվում եւ ժամկետն արդեն լրանում է, կարծում եմ պատասխան կունենանք շուտով»։ Հելենի մորեղբայրն ասաց, որ այս պահին աղջկա մարմինը պահվում է +2 ջերմաստիճանում, սակայն բժիշկներն ասում են, որ անգամ այդ ջերմաստիճանում երկար պահել չի կարելի։ «Դատաբժիշկն ասում է, որ ամենաօպտիմալ ջերմաստիճանն է, ճիշտն ասած՝ չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կարելի է այսպես պահել մարմինը, ամեն դեպքում՝ արդեն կրիտիկական իրավիճակ է»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը, ում մեղադրանք է առաջադրվել։ Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղևորությունից։
14:22 - 15 սեպտեմբերի, 2023
ԼՂ-ում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, վիրավորվել է ԼՂ մեկ զինծառայող․ ՌԴ ՊՆ
 |tert.am|

ԼՂ-ում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, վիրավորվել է ԼՂ մեկ զինծառայող․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: style="border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-variant-alternates: inherit; font-stretch: inherit; font-size: 16px; line-height: 22px; font-family: 'arian amu', 'arial amu', Sylfaen, sans-serif; font-optical-sizing: inherit; font-kerning: inherit; font-feature-settings: inherit; font-variation-settings: inherit; margin: 0px; padding: 0px 0px 20px; vertical-align: baseline; color: #353535; background-color: #ffffff;">Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, Մարտակերտի շրջանում՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող»։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։   «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։   Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։
21:15 - 14 սեպտեմբերի, 2023
Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Նախարար Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:
16:57 - 14 սեպտեմբերի, 2023
Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ. Փաշինյան
 |azatutyun.am|

Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ. Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Politico Europe հանդեսին՝ կրկին քննադատելով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին։ «Անվտանգային իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների և Լեռնային Ղարաբաղ ներխուժման պատճառով»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեղադրելով Ադրբեջանին մարդասիրական ճգնաժամ հրահրելու համար։ «Ենթադրվում էր, որ այս բոլոր հարցերը պետք է լինեին ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության ներքո, սակայն եթե դրանք գոյություն ունեն, նշանակում է՝ խաղաղապահները տապալել են իրենց առաքելությունը»,- նշել է Հայաստանի վարչապետը։ Դրա հետ մեկտեղ Փաշինյանն ընդգծել է. - «Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն այժմ ավելի լավ կլիներ»։ Խոսելով հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է. - «Այն մոդելը, երբ մենք հարևանների հետ խնդիրներ ունեինք և ստիպված էին ուրիշներին (կարևոր չէ, թե ովքեր են այդ ուրիշները) հրավիրել մեզ պաշտպանելու համար, շատ խոցելի մոդել է»։
17:37 - 13 սեպտեմբերի, 2023