Ում կբաշխվի ռուսական Կարմիր խաչի միջոցով ԼՂ տեղափոխված սննդամթերքը․ նախարարությունը ցուցակ է հրապարակել
18:00 - 13 սեպտեմբերի, 2023

Ում կբաշխվի ռուսական Կարմիր խաչի միջոցով ԼՂ տեղափոխված սննդամթերքը․ նախարարությունը ցուցակ է հրապարակել

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին՝

  • զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ.
  • այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ.
  • 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել