«Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ ԼՂ-ից զորքերի դուրսբերման, սպառազինության ու ծանր տեխնիկայի հանձնման մասին
13:43 - 20 սեպտեմբերի, 2023

«Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ ԼՂ-ից զորքերի դուրսբերման, սպառազինության ու ծանր տեխնիկայի հանձնման մասին

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ  հաշվի առնելով Ղարաբաղի հայ բնակիչների դիմումը, որ փոխանցվել է ռուսական խախաղապահների միջոցով, պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ից, ժամը 13:00-ից «տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառման» դադարեցման մասին՝ հետեւյալ պայմաններով։

«- Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում տեղակայված՝ Հայաստանի ապօրինի զինված խմբավորումները վայր են դնում զենքերը, թողնում են մարտական եւ ռազմական դիրքերը եւ ամբողջությամբ զինաթափվում են։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, հայկական ապօրինի զինված խմբավորումները լուծարվում են։

- Զուգահեռ հանձնվում է ամբողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան, 

- Վերը նշված գործընթացների իրականաուցմն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»,- հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել