Ռուս խաղաղապահները ԼՂ-ի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 2000 մարդու. ՌԴ ՊՆ |shantnews.am|
12:16 - 20 սեպտեմբերի, 2023

Ռուս խաղաղապահները ԼՂ-ի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 2000 մարդու. ՌԴ ՊՆ |shantnews.am|

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան երկու հազար մարդու, տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որից 1149-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել