Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ. Փաշինյան
 |azatutyun.am|
17:37 - 13 սեպտեմբերի, 2023

Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ. Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Politico Europe հանդեսին՝ կրկին քննադատելով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին։

«Անվտանգային իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների և Լեռնային Ղարաբաղ ներխուժման պատճառով»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեղադրելով Ադրբեջանին մարդասիրական ճգնաժամ հրահրելու համար։

«Ենթադրվում էր, որ այս բոլոր հարցերը պետք է լինեին ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության ներքո, սակայն եթե դրանք գոյություն ունեն, նշանակում է՝ խաղաղապահները տապալել են իրենց առաքելությունը»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Դրա հետ մեկտեղ Փաշինյանն ընդգծել է. - «Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն այժմ ավելի լավ կլիներ»։

Խոսելով հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է. - «Այն մոդելը, երբ մենք հարևանների հետ խնդիրներ ունեինք և ստիպված էին ուրիշներին (կարևոր չէ, թե ովքեր են այդ ուրիշները) հրավիրել մեզ պաշտպանելու համար, շատ խոցելի մոդել է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել