Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1985-ին։ 2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2006-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2010-ին՝ Երևանի մենեջմենթի համալսարանը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, 2011-ին՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

2005-2006թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2009-2012թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն: 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի  դասախոս է:

2017-2020թթ. եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: 2018-2020թթ. դասավանդել է Արցախի պետական և Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում: 2020-2021թթ. եղել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ-ի ու Արցախի իշխանությունները կարևոր հարցերի շուրջ հակասություններ ունեն, Հայաստանը հրաժարվել է իր մասով ունեցած առաքելությունից․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

ՀՀ-ի ու Արցախի իշխանությունները կարևոր հարցերի շուրջ հակասություններ ունեն, Հայաստանը հրաժարվել է իր մասով ունեցած առաքելությունից․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Արցախի հարցում Հայաստանի քաղաքականությունը հակասում է Արցախյան շարժման ազատագրական պայքարի հիմքում եղած  մոտեցումներին։ Այս փուլում Արցախը ունի իրավիճակի հանգուցալուծման սեփական մոտեցումը, որը էականորեն տարբերվում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը ընդգծեց, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև ակնհայտորեն կան հակասություններ, բացառությամբ որոշակի ուղղությունների, ինչպես օրինակ՝ սոցիալական ուղղությամբ ընթացող աշխատանքների։   «Այս իշխանությունը փորձում է սահմանափակվել բացառապես Արցախում սոցիալական բնույթի հարցեր լուծելով։ Ակնհայտորեն, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Արցախը միայնակ, առանց Հայաստանի քաղաքական և անվտանգային սատարման չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։ Այն, որ Հայաստանի իշխանություններն ասում են, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է խոսեն Արցախի իշխանությունների հետ, նպատակ է հետապնդում Հայաստանին դուրս դնելու Արցախի ճակատագրի հետ կապված ցանկացած գործընթացից։ Ճիշտ է՝ առաջին հերթին Արցախում ապրող մարդիկ պետք է որոշեն իրենց ճակատագիրը, այլ բան է, որ Հայաստանը իր մասով ունեցած առաքելությունից պարզապես հրաժարվել է, ինչը անթույլատրելի է»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։ Վերջինս ընդգծեց, որ Լաչինի միջանցի բացման հարցում տարվող գործընթացներում ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը գոհացուցիչ չէ։ Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
13:27 - 16 հունվարի, 2023
Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի, որի դեպքում կխառնվի միջազգային դերակատարների և Ադրբեջանի սցենարները․ Աբրահամյան

Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի, որի դեպքում կխառնվի միջազգային դերակատարների և Ադրբեջանի սցենարները․ Աբրահամյան

Ամենաբարդ հարցերի մասին. Ի՞նչ անել Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացման համար։ Կա՞ արդյո՞ք գործելու և արդյունքի հասնելու հնարավորություն՝ ադրբեջանական շանտաժն ու սպառնալիքը չընդունելով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նաեւ նշել է. «Հայաստանի դեպքում հնարավորություն, դուռ կբացվի, եթե բանակցողը փոխվի։ Սա ամենաակնհայտ լուծումներից է։ Այն իշխանությունը, որի քաղաքականության և որդեգրած գծի հետևանքով այս կետին ենք հասել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաջող բանակցելու պոտենցյալ ու ռեսուրս չունեն։ Կրկնում եմ՝ եթե նույնիսկ մեծ կամք ու ցանկություն ունենան։ Նոր բանակցող, արտաքին աշխարհի հետ շփվելու նոր հնարավորություն, բնական դաշնակիցների հետ խոսելու և համաձայնության գալու նոր հավանականություն, արտաքին շահերի համադրում, զուգահեռ երկրի ներսում կարևորագույն հարցերի շուրջ կոնսեսուսի ապահովում, համախմբում, պետական կառավարման համակարգի վերաձևավորում, անվտանգության համակարգում արմատական վերանայումներ և այլն։ Արդյո՞ք անելիք ունի շրջափակման և ծանր իրավիճակում հայտնված Արցախը։ Այո՛։ Առաջին ու գլխավոր մոտեցումը՝ Ադրբեջանի դեմ տված խաղի կանոնները պետք է մերժվեն, իսկ փոխզիջում պետք է լինի այն դեպքում, երբ Ադրբեջանը մնա մեկքայլանի կոմբինացիայի տրամաբանության մեջ, որովհետև ադրբեջանական բազմակողմանի խաղը ենթադրում է խաղաղ հանձնվելու վերջաբան։ Երկրորդ, Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի/գործողությունների, որի պարագայում և՛ կխառնվի այս խնդրում ներգրաված կամ հայտ ներկայացրած միջազգային դերակատարների հավանական սցենարները, և՛ Ադրբեջանի։ Կա՞ ասածիս տակ կոնկրետ հավանական ծրագիր։ Այո՛, բայց առավել բացվածքով, նպատակահարմար չի նկարագրել։ Այն մարդիկ, ովքեր պետք է Արցախում այդպես շարժվեն, համոզված եմ ընդհանուր գծերով գիտեն, կհասկանան»:
10:49 - 05 հունվարի, 2023
Արցախում տեղի ունեցողը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ են ասելո՞ւ՝ ինչ անի խեղճ իշխանությունը․ Տիգրան Աբահամյան
 |tert.am|

Արցախում տեղի ունեցողը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ են ասելո՞ւ՝ ինչ անի խեղճ իշխանությունը․ Տիգրան Աբահամյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիր լինելուց զատ, առաջին հերթին քաղաքական, անվտանգային խնդիր է։ «Եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու։ Ցանկացած իրավիճակի պատասխանատվությունը իշխանություններինն է, անկախ նրանից՝ ով է իշխանության գլխին, բայց եթե հաշվի ենք առնում օրվա իշխանությունների քաղաքական տապալման հետևանքները, որը երկիրը հասցրել է ողբերգական վիճակի, բնական է, որ իշխանությունը թիվ մեկ պատասխանատուի կարգավիճակ ունի։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ կասեն ՌԴ-ն չիրականացրեց իր պարտականությունը, ինչ անի խեղճ իշխանությունը։ Արցախում ապրում են մեր հայրենակիցները և ՀՀ իշխանությունները չեն կարող սահմանափակվել ինչ-որ նամակներով  և պատասխանատվությունը բարդել միջազգային դերակատարների վրա»,- ասաց Աբրահամյանը։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:38 - 20 դեկտեմբերի, 2022
«Դեռ շատ հեռու ենք պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն տվող բնագծեր ունենալուց»․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|

«Դեռ շատ հեռու ենք պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն տվող բնագծեր ունենալուց»․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը դեռ շատ հեռու է այնպիսի բնագծեր ունենալուց, որը հնարավորություն կտա պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության հանձնաժողվի անդամ Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն ընդգծեց՝ ասածները հիմնավոր ապացույցներ ունեն, և այն ծանր իրավիճակը, որ ինքն է ներկայացնում, որևէ պաշտոնյա չի կարող ուղղակի կասկածի տակ դնել։ Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ - Պարոն Աբրահամյան, այդ թվում՝ և այս տաղավարում, քննադատել եք առաջնագծի կահավորումը։ Նախօրիեն Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ անձամբ Ձեզ առաջարկում է՝ միասին գնալ Ջերմուկ և համոզվել, որ այնքան գործ է արվել, որ նախկինում նման բան չի եղել։ - Բնականաբար, իմ բոլոր հայտարարությունները հիմնված են փաստական տեղեկության հիման վրա։ Ես ինքս մի քանի օր առաջ եղել եմ Ջերմուկում։ Առհասարակ ես սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո եղել եմ ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով՝ սկսած Ներքին Հանդից, Ճակատեն, Տեղ, Խոզնավար, Իշխանասար, Ջերմուկ, Վերին Շորժա, Սոթք, Կուտական վաղը ևս լինելու եմ առաջնագծում։  - Համարյա ամբողջ երկայքով անցել եք։ - Բոլոր ուղղություններով եղել եմ, և այս իրավիճակում այն, ինչ ես եմ հնչեցնում, այն, ինչ ես եմ արտահայտում, ես տեր եմ իմ ասածին և, կարծում եմ, որ իմ ասածը հիմնված է հիմնավոր ապացույցների վրա, և այն ծանր իրավիճակը, որ ես եմ ներկայացնում, որևէ պաշտոնյա, որևէ գործիչ չի կարող ուղղակի հերքել, կամ կասկածի տակ դնել։ - Ինչո՞ւ ժամանակը չի բավարարել, պարոն Աբրահամյան։  - Կարծում եմ՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ առաջնահերթությունների խնդիր կա․ մի կողմից կան ռեսուրսներ, կա բյուջե, որոնք պայմանական քաղաքացիական ենթակառուցվածքների մասով գործում են, կամ ակտիվ գործում են, և կա հատկացված բյուջե, որի պայմաններում արագ, օպերատիվ մեր հրատապ խնդիրները լուծելու հանարավորություն դեռևս ամբողջական չկա։ Այսինքն՝ պայմանական կարելի է ֆիքսել ուղղություն, որտեղ կան մարտական հենակետեր, որտեղ կա առաջնագծի որոշակի կահավորում, բայց մենք դեռ շատ հեռու ենք այնպիսի բնագծեր ունենալուց, որը մեզ հնարավորություն կտա պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել և էականորեն դրա միջոցով նվազեցնել մեր մարտական կորուստների թիվը։ Ավելի վաղ Աբրահամյանն ասել էր, որ առաջնագիծն այն աստիճան կահավորված չէ, որ Ադրբեջանը սեպտեմբերին երկու-երեք օրում հսկայական տարածքներ գրավեց։ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր և Տիգրան Աբրահամյանին առաջարկել հանձնաժողովի անդամների հետ Ջերմուկ գնալ և տեսնել, թե ինչ է նոր կահավորումը և ինժեներական զորքերի կայացումը ոնց է տեղի ունենում։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatuyun.am-ում
10:21 - 13 դեկտեմբերի, 2022
Իշխանությունները թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման մասին

Իշխանությունները թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման մասին

Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով, որ պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, թե հայերն ապօրինի շահագործում են հանքերը։   «Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։   Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։   Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։   Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։ Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը»։
17:18 - 03 դեկտեմբերի, 2022
Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը
 |azatutyun.am|

Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Մինսկի խմբի փաստացի չգործելը դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը», - կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 2.5 ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը երեկ հայտարարեց՝ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- հայտարարել է դեսպան Ռիքերը՝ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահության ֆորմատից։ Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ, սակայն, նպատակն ու խմբի մանդատը պահպանվում է։ 44-օրյա պատերազմից հետո՝ երկու տարի, եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում էր հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում էր վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց այլևս գոյություն չունի։ Չնայած ոչ էֆեկտիվ փուլեր են եղել, բայց Մինսկի խմբից շատ ավելի լավ հարթակ չի եղել, որտեղ կողմերը նստել են բանակցելու, կարծում է ընդդիմադիր Աբրահամյանը։ «Եթե այստեղ չկա միջնորդական դերակատարությունը, եթե չկա այստեղ հստակ հարթակը, ապա այս դեպքում Ադրբեջանը ավելի մեծ հնարավորություն է ստանում կլանելու խնդիրը և լուծելու այնպես, ինչպես հայտարարում է», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը թե՛ բացասականից է խոսում, թե՛ դրականը տեսնում: «Այո, ինքնին այդ ձևաչափը ինչպես որ նախկինում էր աշխատում, հիմա այդ ձևաչափով չի աշխատում, բայց Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրները ամբողջապես ներգրավված են գործընթացում: Ըստ էության, այս մոտեցումն ավելի արդյունավետ է այն իմաստով, որ նրանց ներգրավվածությանը չեն խանգարում միմյանց միջև եղած հարաբերությունները և այսպես ասած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները, պայմանավորված ուկրաինական հակամարտությամբ, չի տարածվում հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացների վրա, դա ինքնին դրական է: Բացասական արձանագրելով Մինսկի խմբի այս ձևաչափի փոփոխությունը, դրական ենք արձանագրում ներկա իրավիճակը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
17:23 - 17 նոյեմբերի, 2022
Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: ԱԺ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Զինված ուժերին վերաբերող օրենքի երկու նախագծերին՝ «Պաշտպան Հայրենյացին» և ԶՈՒ-ում ատեստավորման գործընթացին։ «Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, առաջին հերթին՝ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է  ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ինչ չափորոշիչներով, ինչ սկզբունքներով է այն կատարվելու։ Այս գործընթացի ցանկացած խափանում, անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք։ Բացի այդ, նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի ներդրման պարագայում  խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ունեն համապատասխան վիճակ և չունեն այն վիճակը, որ ունենք այսօր»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը ասաց, որ այս ծրագրի իրատեսության, ԶՈՒ ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ է տեսնում։ «Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- ասաց Աբրահամյանը։  
12:26 - 17 նոյեմբերի, 2022
Արցախի ՊԲ-ի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում․ այս անգամ և՛ հայաստանյան, և՛ արցախյան իշխանական շրջանակների կողմից․ Տիգրան Աբրահամյան

Արցախի ՊԲ-ի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում․ այս անգամ և՛ հայաստանյան, և՛ արցախյան իշխանական շրջանակների կողմից․ Տիգրան Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ ամբողջական, թե մասնակի, ներկայացվի միջազգային երաշխիքների կամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմի հնարավոր ընդլայնման համատեքստում, անթույլատրելի է։ Այստեղ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը թեման օրակարգային քննարկման հարց է դարձրել, իսկ ավելի կոնկրետ՝ սակարկման, իսկ այն ներկայացվում է նաև որպես Արցախի հետ համաձայնեցված։ Երկրորդ, ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է պատահի Արցախի հետ, որ տեղում հասկանան, որ կոնկրետ այս գործընթացի նպատակը, բառիս բուն իմաստով, Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է։ Ադրբեջանն այս հարցով շտապում է, որպեսզի խաղաղապահների 5-ամյա ժամկետի ավարտից առաջ վերացնի դիմադրության ամենակարևոր ինստիտուտը, որի պարագայում ո՛չ բանակցելու, ո՛չ էլ պայքարելու ռեսուրս չի լինի։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո տեսել ենք, թե ինչպես են ոտնակոխ տրվել միջազգային երաշխիքներն ու խաղաղապահների ներկայությունը և Արցախի նորանոր տարածքներ բռնազավթվել»։
14:22 - 12 նոյեմբերի, 2022
Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությունները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։ «Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն՝ հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ «Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների առաջնային նպատակն է հնարավորինս ձերբազատվել Արցախի հարցից և լավագույն դեպքում սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ»,- ասաց պատգամավորը։ Շարունակությունը՝ tert.am-ում  
14:12 - 28 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի. Տիգրան Աբրահամյան
 |hetq.am|

Ադրբեջանը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի. Տիգրան Աբրահամյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին` պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն արդեն իսկ իր համար դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, ըստ էության, ամբողջությամբ ավարտել է, եւ նա այլեւս դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանը բռնազավթել եւ տեղակայվել է Հայաստանի այնպիսի հատվածներում եւ դիրքերում, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է: Լրագրողը հետաքրքրվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանում տիրող իրավիճակով, ինչպես նաեւ հարցրել, թե արդյո՞ք կա լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիք` հաշվի առնելով, որ այնտեղ դիտորդներ են տեղակայված: Տիգրան Աբրահամյանը նշել է, որ սահմանագծում էսկալացիայի կանխման առումով այս պահին ինքը լավատես չէ, լավատեսություն չի ներշնչում նաեւ դիտորդների առկայությունը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մեկ այլ հարցի պատասխանելով` պատգամավորն ասել է. «Քաղաքական հարթությունում եւ դիվանագիտական ճակատում գործընթացներն այնպիսի փխրուն հունով են ընթանում, որ որեւէ պարագայում, նույնիսկ` կարճաժամկետ կտրվածքով, լայնամասշտաբ ռազմական գործողություններ բացառելն ուղղակի հնարավոր չէ»:
14:58 - 27 հոկտեմբերի, 2022
Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ–հսկողության սահմանումը կբերի Արցախի հայաթափմանը․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ–հսկողության սահմանումը կբերի Արցախի հայաթափմանը․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի դեմ տեղի ունեցած սեպտեմբերյան հարձակումից հետո, Ադրբեջանը որպես նախապայման կրկին ակտիվացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ընդ որում՝ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի շուրթերով հայտարարում, թե «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը։ Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․«Ավելի վաղ սրա մասին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը, բայց այս փուլում այն, կարծես, առավել սուր է դրված։ Ի՞նչ է սա նշանակում։ Խնդիրը հետևյալն է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են ադրբեջանական անցակետ և հսկողություն սահմանել Հայաստանն Արցախին կապող «Լաչինի միջանցքում»։ Ճիշտ է՝ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և չի նախատեսում ադրբեջանական անցակետերի տեղակայում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հայտարարությունն Ադրբեջանն ըստ սեփական պատկերացումների է կիրառում, ապա այս դեպքում խնդիրն ավելի է բարդանում։Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ/հսկողության սահմանումը։ Անցակետի հնարավոր տեղակայումը միանշանակ կբերի Արցախի հայաթափմանը, որովհետև շատերի համար՝ Արցախում և Հայաստանում, այդ հատվածով անցնելը լուրջ անվտանգային սպառնալիք կդառնա։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ ճանապարհի նկատմամբ ադրբեջանական հսկողությունը կբերի ցանկացած իրավիճակում ճանապարհի փակման վտանգ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը ՀՀ իշխանությանը ոչ թե ընտրության առաջ է կանգնեցրել՝ ՀՀ-ի տարածքով միջանցքի գոյության վերաբերյալ համաձայնություն կամ ՀՀ-ն Արցախի հետ կապող ճանապարհին անցակետի տեղակայում, այլ իրականում առաջնորդվում է և՛–և՛ սկզբունքով՝ ուղղակի ժամանակի հարց է։  Ո՞վ լիներ, որ չօգտվեր ՀՀ-ում հաստատված ռեժիմի գոյությունից և չփորձեր ստանալ առավելագույնը»։
12:44 - 18 հոկտեմբերի, 2022
Տպավորությունս այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել․ Տիգրան Աբրահամյան

Տպավորությունս այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել․ Տիգրան Աբրահամյան

Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան: «Հետաքրքիր զուգադիպությամբ Ալիևն ու Էրդողանը, մեկ օրվա տարբերությամբ, խոսում են Հայաստանի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի ավարտի մասին։ Իհարկե այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը չի շտապում հետ քաշել իր ռեզերվային ուժերը կամ ռեժիմի փոփոխություն անել մարտական բարձր պատրաստականության բերված զինված ուժերի հարցում։ Ավարտվել է՞ պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել։ Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։ Ամեն դեպքում «խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան նվազագույնը 2 խնդիր են լուծում՝ առաջինը, միջազգային հանրությանը ցույց տալիս, թե շահագրգիռ չեն պատերազմական գործողությունների վերսկսման համար, երկրորդ, «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարվածի անսպասելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։
12:42 - 18 սեպտեմբերի, 2022
Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի կողմից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է Հայաստանի քարտեզին, կարծում եմ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում տեղակայված զորամասը 10 տարի առաջ վեր է ածվել առանձին համազորային բանակի, որը աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, ծրագրերը նեդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչը մեծ սպառնալիք է ստեղծում ՀՀ-ի համար։ Դեռ չեմ խոսում, որ Նախիջևանից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, էլ չասեմ, թե Երասխից Երևան ինչ հեռավորություն է ու պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»,- ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ թեև այս պահին առաջնագծում հարաբերական դադար է, բայց դեռ պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ այն ունի։
15:10 - 16 սեպտեմբերի, 2022
Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան

Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։ Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։ Սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։ Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով», - գրել է նա։
10:22 - 14 սեպտեմբերի, 2022
Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը Հայաստանի իշխանությունն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Որովհետեւ անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են տարածաշրջանում ու ներհայաստանյան մակարդակում, ակնհայտ է, որ գլխավոր սպառնալիքը գալիս է ՀՀ իշխանություններից: Այն գործընթացները, որոնք ՀՀ իշխանությունները սկսել են սկսած երկրի պետական ինստիտուտների կազմալուծումից եւ նրա առանցքային իսնտիոտւտների ոչնչացումից, վերջացրած վարվող պետական քաղաքականությամբ, ասածից ամենավառ օրինակն է: Հայաստանի եւ Հայաստանի առջեւ սպառնալիքներն ընդհանուր են, չկա իրավիճակ, երբ մի սպառնալիք կարող է սպառնալ միայն Արցախին կամ միայն Հայաստանին: Այսօր սկսված վտանգավոր գործընթացը, որ ընթանում է, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն է: Միայն առաջին հայացքից է սա խաղաղության մասին: Իրականության մեջ դա կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր, հանձնման, հայրենիքի կորստի, անկման պայմանագիր: Որովհետեւ այն, ինչ քննարկվում է այս պայմանագրի շրջանակներում, ակնհայտ է, որ այնտեղ որեւէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության մասին, էլ չեմ խոսում ՀՀ-ի ու Արցախի շահերի մասին: Արցախի ինքնորոշման սկզբունքը լիիրավ բացակայում է այս գործընթացից: Դա նաեւ ամրագրում է սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված հարցը, Ադրբեջանի կողմից ամեն գնով առաջին պլան բերվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այստեղ գլխավորը ոչ թե այն է, որ Ադրբեջանը փորձում է իր առավելապաշտական մոտեցումներն ամբողջությամբ ամրագրել այդ փաստաթղթում, այլ այն, որ Հայաստանի կողմից ներկայացվող սկզբունքները որեւէ ամրագրում չունեն այս փաստաթղթում»,-ասաց Աբրահամյանը: Նրա խոսքով, ձեւակերպումը, որը հայկական կողմը փորձում էր ներկայացնել որպես վերապահում ադրբեջանական սկզբունքներին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ու ազատություններին վերաբերող յս մոտեցման մեջ, սա հենց այն էր, ինչ Ադրբեջանը փորձում էր ամրագրել, փորձում էր ինքնորոշման սկզբունքը հետին պլան մղելով առաջին խնդիր դարձնել. «Ունենք իրավիճակ, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից, այլ կրկնում է մոտեցումներ, որոնք եղել են ադրբեջանական քաղաքական ու քարոզչական հիմնական մոտեցումները»,-ընդգծեց Աբրահամյանը: Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծմն խնդրին, Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ այս գործընթացին նախորդել է Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման գործընթաց. «Այսինքն Ադրբեջանն իր ձեւով արդեն իրականացրել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը եւ փորձում է դրանց տալ իրավական ու միջազգային ամրագրումներ: Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, «Զանգեզուրի միջանցքը» չէ, Ադրբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին արդյունավետ վերահսկողություն պահովել Հայաստանի գլխավոր կոմունիկացիաների, ռազմավարական օբյեկտների նկատմամբ: Սա Ադրբեջանի համար երկարաժամկետ կտրվածքով երկու գլխավոր խնդիր է լուծելու. Նախ, հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ապահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, եւ երկրորդը, հնարավոր հարաբերական խաղաղ գործընթացների պարգայում կրկին Ադրբեջանին մեկնարկային մի քանի աստիճան առավելություն ապահովելը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Հայաստանում իշխանության փոփոխությունը արագ փոփոխություններ չի երաշխավորում, դա ենթադրում է ծանր աշխատանք. «Բայց կարող ենք արձանագրել, որ այս իշխանության գոյությունը որեւէ ձեւով չի կարող Հայաստանին ու Արցախին ապահովել անվտանգություն, խաղաղություն: ՀՀ-ում իշխանության փոփոխության օրակարգը հնարավորություն է գալու եւ առաջին հերթին ՀՀ-ին կենսունակություն, դիմադրելու ներուժ ապահովելու եւ ժամանակային կտրվածքով կանգնեցնելու այն անկումը, որն առաջ է գնում»,-ասաց նա:
12:18 - 12 սեպտեմբերի, 2022
Գումարով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագիծն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բերելու է  ներհասարակական ճգնաժամի
 |azatutyun.am|

Գումարով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագիծն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բերելու է ներհասարակական ճգնաժամի |azatutyun.am|

azatutyun.am: 24 միլիոն դրամի դիմաց զինվորական ծառայութունից վաղաճամկետ ազատվելու նախագիծը ոչ միայն տրորում է սոցիալական արդարությունն, այլև ծանր վիճակ է ստեղծելու երկրում, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Սա բերելու է ներհասարակական ճգնաժամի․ ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը, հակակոռուպցիոն գործողությունների իր անզորությունը, կամ կամքի բացակայությունը փորձում է փոխարինել այս նախագծով։ - Պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել գումարի դիմաց զինվորական ծառայությունը։ Սկզբունքորեն դե՞մ եք՝ հաշվի առնելով, որ փողը գնալու է պայմանագրայիններին։ -Առաջինը դա սոցիալական արդարության խնդիրն է, որը ոչ միայն տրորվում է այս նախագծով, այլ շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծելու երկրում։ Ես նույնիսկ կարծում եմ, որ սա բերելու է ներհասարակական ճգնաժամի, որովհետև ստացվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պայմանական, 70-80 տոկոսը տեսականորեն հնարավորություն չեն ունենալու վճարելու՝ իրենց սոցիալական պայմաններից ելնելով և իրենց որդիներին այդ ձևով ազատելու ծառայությունից, կամ նրանց համար ապահովելու 4,5 ամսվա ծառայություն, Հայաստանում լինելու են քաղաքացիներ, որոնք ապրում են իրար հարևանությամբ, միգուցե նույն համայնքում, շենքում, ովքեր ունեն այդ հնարավարությունները, և փաստացի իրենց որդիներին ազատելու են 19,5 ամսվա ծառայությունից։ - Ինչ նկարագրեցիք, հիմա էլ կա, պարոն Աբրահամյան, ուղղակի տակից են անում՝ թաքուն։ -Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը, կամ հակակոռուպցիոն գործողությունների իր անզորությունը, կամ կամքի բացակայությունը փորձում է փոխարինել այս նախագծով։ Այսինքն՝ եթե, օրինակ, տարբեր ընկերություններ հարկեր չեն վճարում, եթե տարբեր մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում, այսինքն՝ ոչ թե մենք պետք է նրանց պարտադրենք բերենք օրինական դաշտ, այլ նրանց համար այդ ամենը օրինականացնելու դաշտ ստեղծե՞նք, և ստացվի այնպես, որ մարդիկ ստիպված լինեն գնալու ծառայության, որովհետև նրանք չունեն հնարավորություն, կամ սոցիալական վատ պայմաններում են, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն միջին և միջինից բարձր հնարավորություն, որովհետև, փաստացի, միջին հնարավորություն ունեցող մարդկանց համար դա արդեն հնարավորություն է։  - Առնվազն վարկ կարող է վերցնել։ -Սա գաղափարական մտածելակերպի ճգնաժամի խնդիր է։ Կրթական շղթայով սկսած՝ հանրակրթական դպրոցներից բուհեր, հաշվի առնելով սահմանադրական պահանջը մեր քաղաքացիներին հայրենիքի պաշտպանության մասով, սա ենթադրում է գաղափարական, քարոզչական և, ըստ էության, մտածելակերպային լուրջ ճանապարհ։ Այս ընթացում մենք միանգամից հարվածում ենք այս ողջ համակարգին՝ սրա ողնաշարին, որովհետև երբ որ ի սկզբանե կա հնարավորություն փողով ազատվելու՝ օրինական ձևով ազատվելու, բնականաբար, այդ գաղափարախոսությունն այլևս կենսունակ չէ։ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ Պաշտպանության նախարարության, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարևորագույն բաղադրիչ է: Աբրահամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․  
10:22 - 31 օգոստոսի, 2022