Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Կալիֆոռնիայում մեկնարկած Hye Hopes կրթական նախագիծը՝ Արցախի երեխաների համար |1lurer.am|

Կալիֆոռնիայում մեկնարկած Hye Hopes կրթական նախագիծը՝ Արցախի երեխաների համար |1lurer.am|

1lurer.am: Լոս Անջելեսում տեղի է ունեցել օնլայն դրամահավաք, որի հասույթը կուղղվի Hye Hopes նախագծի իրականացմանը։ Նախագծի նպատակն է աջակցել Արցախի երիտասարդների կրթությանը՝ տրամադրելով անհրաժեշտ սարքեր և ուսումնական պարագաներ՝ ուսումը լիարժեք կազմակերպելու համար։ Ծրագրով նախատեսվում է Արցախի և Հայաստանի երիտասարդներին հատկացնել նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ՝ ներառյալ շարժական դասարան՝ կահավորված անհրաժեշտ տեխնիկայով։ Նախագծի հեղինակը Գլենդեյլի հանրային դպրոցների կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանն է, որը համախմբել է ոլորտի մասնագետների՝ ԱՄՆ տարբեր նահանգներից։ Նախատեսվում է նախագծի առաջին փուլի մեկնարկը տալ 2021 թվականի հունվարին Գլենդեյլի քույր քաղաք Կապանում և Սյունիքի այլ քաղաքներում։ Ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի  Արցախում:  
16:35 - 19 դեկտեմբերի, 2020
24 ժամում 470 մարդ է տեղափոխվել ԼՂ. 42 հազար փախստական վերադարձել է մշտական բնակության վայր |pastinfo.am|

24 ժամում 470 մարդ է տեղափոխվել ԼՂ. 42 հազար փախստական վերադարձել է մշտական բնակության վայր |pastinfo.am|

pastinfo.am: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են փախստականների հերթական խբերին, որոնք ՀՀ տարածքից վերադարձել են իրենց Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ: Նրանց ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները: Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են անցկացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետերում: Խաղաղապահները ոչ միայն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, նաև տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելի քան 42 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:
11:35 - 19 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Ամենահրատապ հարցը այս պահին Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն են։ Այս մասին ուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես արդեն ասել էի, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ Զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղեակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, որոշակի բարդություններ և անհարմարություններ։ Առավել ևս ստեղծում էմոցիաներ, նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով»,- նշեց նա։ Վարչապատի խոսքով՝ իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, և այս ամենը  արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար։ «Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում  վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով։ Իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ բոլորովին այլ անվտանգային կանոններ են գործում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտնեց, որ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին և փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, ինչպես նաև վստահեցրեց, որ կկարողանա դա անել առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։ «Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ հայտնեց, որ մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ գերեվարված եղբայրների հարցը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Արցախի և Հայաստանի իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված ամենօրյա ջանքերը։ Նրա պխոսքով՝ թե՛ Արցախում, թե Հայաստանում, դեռ կան լարվածության որոշակի օջախներ։ Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը, դեռ ամբողջությամբ լուծված չէ։ «Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պետք է անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարեցման տրամաբանության հետ, որքան էլ դժվար է, այս ամենը չպետք է մեզ մղի հուսահատության, որովհետև մեր  նահատակներն ընկել են, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդն ապրի»,- ասաց վարչապետը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 13։00-ից, նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։ «Սա մի խոստում է մեր բոլոր  եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի։ Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս, և մենք ազգովի պետք է խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին։ Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը և չի փոխվել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ միայն և միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորությունն  ստեղծելն է։ Վարչապետի խոսքով՝ մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրականացման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և, ընդհանուր առմամբ, կկայունացնի նաև ներքաղաքական իրավիճակը։ «Իսկ այսօրվա երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց և երեխաների առաջ։ Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր և  անհնար ամեն ինչ կանենք, մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, ապրելու, արարելու Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
10:41 - 19 դեկտեմբերի, 2020
ԱՀ նախագահն աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարին

ԱՀ նախագահն աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Ժիրայր Միրզոյանին, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէր հանդիպմանը: «Հայկ Խանումյանի նշանակման մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չպետք է փնտրել: Մեր երկրի համար այս ճակատագրական փուլում առաջադրված խնդիրը եղած ներուժի միավորումն է և ստեղծված սոցիալ-տնտեսական հրատապ հարցերին արագ և արդյունավետ լուծումներ տալը: Այս իմաստով  տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթները մեծ են, ուստի մեծ են նաև ակնկալինքներն ու սպասելիքները»,- նշել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Հայկ Խանումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքները ներդրնելու է նախանշված ծրագրերը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար:  
19:51 - 18 դեկտեմբերի, 2020
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

2020 թ. դեկտեմբեր ամսին՝ չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների:Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել է դիակներից 4-ի ինքնությունը:Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ հակառակորդը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայողի ենթարկել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների:Փաստի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 2-րդ կետով:Կատարվում է նախաքննություն:
19:23 - 18 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ
 |armtimes.com|

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ նախընտրեցին հանդիպել փակ ձևաչափով: Թաթոյանն ասաց՝ եկել են, որ տեղում կարողանան բոլոր զինվորականների տվյալները փաթեթի տեսքով ամբողջացնեն հետագա գործողությունների համար: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տասնյակ զինվորականներ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ էին մնացել դեկտեմբերի 15-ի երեկոյից: «Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք նաև Շիրակի մարզի այս տղաների հարցերը, դրա հետ կապված  աշխատանքներ ունենք անելու: Ինչ հնարավոր է ՄԻՊ իրավասության շրջանակներում, անում ենք, մնացածը թե՛ Սյունիքում, թե՛ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պարզաբանումներ ու բացատրություններ պետք է տան իրավասու մարմինները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրեց, որ փաստաթղթերը ուղարկելու են Եվրոպական դատարան, որպեսզի կիրառվի հրատապ միջոց, եւ ապահովվեն Ադրբեջանում հայտնված անձանց իրավունքները: «Չեմ կարող թվով ասել, թե քանի զինվորականի մասին է խոսքը, կան մարդիկ, որոնց տեսանյութերի միջոցով հարազատները ճանաչել են: Կարող եմ նշել, որ թիվը բավական մեծ է»,- ասաց Կիրակոսյանը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։  
19:12 - 18 դեկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը կառավարության նոր անդամներ է նշանակել

Արայիկ Հարությունյանը կառավարության նոր անդամներ է նշանակել

Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ են կատարվել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
17:09 - 18 դեկտեմբերի, 2020
Մինչև 2021թ․ հունվարի 10-ը ներառյալ պատերազմի ընթացքում ստացած զինամթերքը պետք է վերադարձնել․ ԱՀ ԱԱԾ

Մինչև 2021թ․ հունվարի 10-ը ներառյալ պատերազմի ընթացքում ստացած զինամթերքը պետք է վերադարձնել․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ Ոստիկանությունից, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ: Լրացուցիչ տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին:
16:17 - 18 դեկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր

Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը. 1) պետական նախարար. 2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն. 3) առողջապահության նախարարություն. 4) արդարադատության նախարարություն. 5) արտաքին գործերի նախարարություն. 6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն. 7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 8) պաշտպանության նախարարություն. 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն. 10) քաղաքաշինության նախարարություն. 11) ֆինանսների նախարարություն: Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։ Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝ 1) ազգային անվտանգության ծառայություն. 2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. 3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե. 4) ոստիկանություն. 5) պետական եկամուտների կոմիտե: ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։
15:29 - 18 դեկտեմբերի, 2020