Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»

«ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը․ «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ. 1.Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։ 2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։ ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»։
11:43 - 11 օգոստոսի, 2023
«Մայր Հայաստանն» ընտրությունների կգնա դաշինքով․ ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը

«Մայր Հայաստանն» ընտրությունների կգնա դաշինքով․ ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին Թևանյանը հայտնեց «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ։  Թևանյանը գլխավորելու է «Մայր Հայաստան» շարժման ցուցակը, որը ընտրությանը կմասնակցի «Երկիր Ծիրանի» ( Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ) և «Ինտելեկտուալ Հայաստան» (Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ) կուսակցությունների հետ դաշինքով։ Նախընտրական շտաբը ղեկավարելու է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։ «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ Թևանյանը հայտարարեց, որ պայքարի են դուրս գալիս ոչ թե մանդատի կամ քաղաքապետի պաշտոնի համար, այլ ամբողջական իշխանափոխության։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:  
21:13 - 09 օգոստոսի, 2023
ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը

ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունեց «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։ Այն ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ «Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում իրականացնի։ Բաշխումն իրականացվում է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ ըստ իրենց ունեցած մանդատների համամասնության»,- հայտնել է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315 նախագահ, 315 քարտուղար «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 129 նախագահ, 129 քարտուղար «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 31 նախագահ, 31 քարտուղար Որոշման հաստատված հավելվածով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը` մինչև ժամը 18.00-ն: Ընդգծենք, որ ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն ունեն միայն խորհրդարանում ներկայացված խմբակցությունները և ԸԸՀ-ները, հետևաբար ՏԸՀ անդամ նշանակվելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել վերոնշյալ սուբյեկտներին և ոչ թե ԿԸՀ-ին։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը նախապատվության քվեակարգով համալրեց։ Ըստ Արմեն Սմբատյանի, հանձնաժողովը սահմանված ժամկետում 5 դիմում է ստացել։ Բոլոր հինգ թեկնածուներն էլ բավարարել են Ընտրական օրենսգրքով սահմանված ԸԸՀ անդամ նշանակվելու չափանիշներին։ Հանձնաժողովը թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնում ընտրեց Նելլի Շառոյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:54 - 09 օգոստոսի, 2023
Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան |tert.am|

Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: v id="news-content-container"> Դրական եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրություններին մասնակցելու նախաձեռնությունը, ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երևանցիները ընտրության հնարավորություն կունենան, և այնքան մենք հնարավորություն կունենանք Երևանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա նախկին քաղաքապետին նորմալ մրցակից է համարում։ Լրագրողների հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրություններն Ավինյան-Մարության տրամաբանության մեջ կանցկացվեն և դուք դուրս կմնաք ընտրապայքարից՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ նման մտավախություն չունի։ Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող սցենարին, ըստ որի՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասնակցելու դեպքում չի կարողանա 50+ ձայն հավաքել և Մարությանը «Ապրելու երկրի» հետ ստիպված կմիավորվի՝ իշխանության հասնելու համար, Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ ոք ստիպված չէ համագործակցել ինչ-որ մեկի հետ: Դա արվում է կամովի և արդյունքների հետևանքով»: Միևնույն ժամանակ չբացառեց, որ հետընտրական դաշինքներ կլինեն, սակայն մինչ այդ պետք է տեսնեն, թե ինչպես են երևանցիները քվեարկել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:41 - 09 օգոստոսի, 2023
Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում
 |armlur.am|

Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում |armlur.am|

armlur.am: «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին. քաղաքապետի նրանց թեկնածուն Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է: ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնեց, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: -Տիկի՛ն Խաչատրյան, ովքե՞ր են կուսակցության քարոզարշավն իրականացնելու, արդյո՞ք պարոն Սարգսյանն անձամբ մասնակցելու է քարոզարշավին: -Այո՛, Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին, քանի որ հենց ինքն է ղեկավարելու կուսակցության շտաբը: -Արդեն պատրա՞ստ է կուսակցության ընտրական ցուցակը, ովքե՞ր են ընդգրկված: -Կուսակցության ցուցակը 1-2 օրից կներկայացվի ԿԸՀ: Ցուցակում շատ են անունները. եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Արտակ Զեյնալյան, Սարգիս Մադաթյան և ես: Ցուցակում լինելու է նաև լեգենդար հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, այս պահին՝ այսքանը: -Երեկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ նա բավականին բարձր վարկանիշ ունի, ու նրա մասնակցությունը կարող է շատ բան փոխել ընտրությունների վերջնարդյունքում, ի՞նչ կասեք այս մասին: -Հայկ Մարությանը՝ որպես դերասան ունի բարձր վարկանիշ, մնացածը ցույց կտան ընտրությունների արդյունքները: Ոչ մի կերպ չեմ վերաբերվում նրա թեկնածությանը, ես իմ տեսակետը քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ ասել եմ դեռ իր պաշտոնավարման ժամանակ՝ ավագանու դահլիճում, իսկ որպես դերասան Մարությանը փայլուն դերասան է, միգուցե՝ էր: Ինչ վերաբերվում է բարձր վարկանիշին՝ ընտրության արդյունքները ցույց կտան:
12:53 - 09 օգոստոսի, 2023
ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկը չի առաջադրի

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկը չի առաջադրի

Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։  Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը: Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։
10:31 - 09 օգոստոսի, 2023
Ինչպես է քաղաքապետարանի պաշտոնյան դուրս մղել մրցույթում հաղթած ընկերությանը
 |hetq.am|

Ինչպես է քաղաքապետարանի պաշտոնյան դուրս մղել մրցույթում հաղթած ընկերությանը |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանը հայտարարված մրցույթի արդյունքում «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Սակայն, աշխատանքները դեռ չսկսած՝ քաղաքապետարանը միակողմանի լուծել է  կնքված պայմանագիրը: Քաղաքապետարանն ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, ինչի կատարումը գրեթե անհնար է: Պայմանագիրը լուծելուց հետո քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել՝ հանելով այդ պահանջը, ինչը «Իմպեքս» ընկերությանը հիմք է տալիս ենթադրելու, որ պարզապես ցանկացել են իրենցից «ազատվել»: Քաղաքապետարանը լուծել է նաև ընկերության հետ կնքված մեկ այլ պայմանագիր՝ հաշվի չառնելով, որ դեռ 4 ամիս առաջ այդ պայմանագրով ստանձնած պարտավորություններն ընկերությունը կատարել է: Այժմ ավելի մանրամասն։ «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները: Քաղաքապետարանը, հաշվի առնելով հրատապ կարիքը, ցածր գին առաջարկած «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ մարտի 3-ին, մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով (առանց մրցույթի) կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Գինը կազմել է մոտ 9 մլն 636 հազ. դրամ: Իհարկե, այս պայմանագիրն ավելի փոքր ծավալներ ունի, քան մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը: Բողոքարկման գործընթացների ավարտից հետո, երբ մերժվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում: Զուգահեռ նշել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի: «Իմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Շահնազարյանն ասում է, որ  առաջին անգամ է հանդիպում դեպքի, երբ պահանջում են 10 տարվա բանկային երաշխիք: Ավելին, նշում է, որ Երևանի քաղաքապետարանը, թե այս տարի, թե նախորդ տարիներին նույն բնութագրերով պայմանագրեր է կնքել և նման պահանջ երբևէ չի ներկայացրել: «Պայմանագրի տեխնիկական բնութագրով աշխատանքի կատարման 10 տարի երաշխիքային ժամկետ ի սկզբանե չի սահմանվել: 10 տարի երաշխիքային ժամկետը վերաբերում է բացառապես ճանապարհային նշանների թաղանթին: Իսկ մենք այդ հավաստագիրը ներկայացրել ենք, որ ապահովում ենք թաղանթի 10 տարվա որակը: Քաղաքապետարանի նման մոտեցումը խտրական վերաբերմունք է մեր նկատմամբ»,- ասում է Միքայել Շահնազարյանը: Ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի հետ պայմանագիրը կնքվել է հիմք ընդունելով գնանշման հարցման դրույթները: Այնտեղ թվարկված է 17 անվանում ապրանք, որոնցից միայն 2-ի՝ լուսային փարոսիկների և փարոսի փայլաթերթի դեպքում է պահանջվում 10 տարվա երաշխիք, այն էլ՝ տեխնիկական բնութագրին համապատասխան վկայականի առկայությամբ: Տեխնիկական բնութագրում գրված է, որ «նշանները պետք է պատրաստված լինեն 0,8մմ հաստությամբ ցինկապատ թիթեղից, ցինկային ծածկույթի հաստությունը պետք է կազմի նվազագույնը՝ 15 մկմ, բարձր լուսային ինտենսիվություն ունեցող լույսանդրադարձնող Б դասի միկրոպրիզմատիկ փայլաթերթից, հումքը՝ ակրիլ։ Երաշխիք՝ 10 տարի, աշխատանքային ջերմաստիճանը՝ -40˚C- +80˚C/, վերոնշյալ տեխնիկական բնութագրին համապատասխան վկայագրի առկայություն»: Այս պայմաններում Միքայել Շահնազարյանը ոչ իրավաչափ է համարում բոլոր ապրանքատեսակների համար 10 տարվա բանկային երաշխիքի հարցը բարձրացնելը, երբ նման պահանջ դրված չի եղել: Նախորդ տարիներին քաղաքապետարանը բավարարվել է միայն տեխնիկական բնութագրին համապատասխան վկայականով՝ չպահանջելով բանկային երաշխիք: Ավելին՝ պայմանագիրը վերաբերում է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ կատարելուն, հետևաբար կարևոր հանգամանք է աշխատանքների կատարումը, որից հետո էլ պետք է վերադարձվի բանկային երաշխիքը: Այս պայմաններում ընկերության տնօրենն անտրամաբանական է համարում 10 տարվա երաշխիքի սահմանումը, երբ նախատեսված է, որ աշխատանքների ավարտից 5 օր անց բանկային երաշխիքը վերադարձվում է: Միքայել Շահնազարյանի փոխանցմամբ՝ ստացվում է, որ քաղաքապետարանը պայմանագիրը կնքելուց հետո էական պայման է փոխում: Մինչդեռ, եթե այդ մասին հայտարարվեր սկզբում, գուցե չմասնակցեին մրցույթին: 10 տարվա բանկային երաշխիքի պահանջը գումարային առումով 8 մլն դրամ է, որն ընկերության գրեթե ողջ շահույթն է, ինչը քաղաքապետարանը պահանջում է ի պահ հանձնել 10 տարի ժամկետով: «Իմպեքս» ՍՊԸ-ն 2023թ. հունիսի 23-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերում է աշխատանքի և ապրանքի 10 տարվա բանկային երաշխիք պահանջելուն: Ընկերության փաստաբանները նշել են, որ բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը, այսինքն բոլոր գործողությունները` մինչեւ վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Մինչդեռ քաղաքապետարանը 30.06.2023թ. պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել «Իմպեքս» ՍՊԸ-ին: «Իմպեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը  քաղաքապետարանին գրավոր տեղեկացրել է, որ աշխատանքի և ապրանքի 10 տարի երաշխիքային ժամկետով բանկային երաշխիք պահանջելու վերաբերյալ քաղաքապետարանի գործողությունները բողոքարկվել են, մասնավորապես՝ ներկայացվել է հայցադիմում: Ընդ որում՝ հայցադիմումի օրինակն ուղարկվել է նաև քաղաքապետարան: Հետևաբար պետք է պահպանեն օրենքի պահանջը և որևէ քայլ չձեռնարկեն: Պարզվել է, այս ընթացքում քաղաքապետարանն ավելի է խորացրել վիճակը: Ոչ միայն ընկերության հետ լուծել է պայմանագիրը, այլև հայտարարել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման նոր մրցույթ ու փոփոխություն կատարել բնութագրերում: Մասնավորապես՝ նշել են, որ «լույս անդրադարձնող փայլաթերթի համար արտադրողը պետք է տրամադրի երաշխիքային հավաստագիր՝ 10 տարի, աշխատանքային ջերմաստիճանը՝ -40˚C- +80˚C/, վերոնշյալ տեխնիկական բնութագրին համապատասխան վկայագրի առկայություն»: Այսինքն այն, ինչն ապահովել էր արդեն մրցույթը հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ն: Սրանից էլ ակնհայտ է դառնում, որ հաղթող ճանաչված ընկերության նկատմամբ քաղաքապետարանը որոշ վերապահումներ ունի: Օրեր առաջ էլ՝ օգոստոսի 1-ին, քաղաքապետարանից ստացել են հերթական ծանուցումը՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մարտին կնքված պայմանագիրը՝ մոտ 5 մլն դրամի չափով, միակողմանի լուծելու մասին: Քաղաքապետարանից նշել են, թե «Իմպեքս» ընկերությունը խախտել է ժամկետները: «Ապրիլի վերջով աշխատանքները լրիվ կատարված էր, որի մասին այդ ժամանակ ծանուցել ենք քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, բայց քանի որ նրանք ուղարկել էին պայմանագրի արժեքը գերազանցող հայտեր, դիմել էինք իրենց, որ պայմանագրի արժեքը թույլատրելի մինչև 10%-ի չափով ավելացնեն։ Ստացել ենք դրական պատասխան։ Նրանք պետք է գումարն ավելացնեին ու հաշիվ գրեինք, վճարեին գումարը։ Գումարի մի մասը փոխանցել են, բայց մնացած մոտ 5,5 մլն դրամի չափով նշանները տեղադրված են արդեն 4 ամիս, ու փոխանցում չի կատարվել: Փոխարենը ստացանք գրություն, որ մեր պայմանագիրը միակողմանի լուծում են: Սա աբսուրդ է, նշանները վաղուց տեղադրված են»,- ասում է Միքայել Շահնազարյանը: Ընկերության տնօրենը ցույց է տալիս գումարի չփոխանցված մասի հաշիվ-ապրանքագիրը, ինչը քաղաքապետարանը նույնպես ստորագրել է։ Հանձնման-ընդունման ակտերը ևս ստորագրված են, սակայն ընկերությանը չեն փոխանցում: Շահնազարյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցը մի քանի անգամ sms հաղորդագրությամբ հայտնել է ընկերությանը, որ ակտերը վարչության պետի մոտ են, բայց չի տալիս: «Մենք արդեն 4-5 տարի է՝ զբաղվում ենք պետական գնումներով, բայց նման ռեկետ դեռ չէինք տեսել։ Քաղաքապետարանի հետ էլ ենք շատ աշխատել, ոչ մի վարչություն նման պահվածք թույլ չի տվել»,- նշում է «Իմպեքսի» տնօրենը։ Նշենք, որ «Իմպեքս» ընկերության մասնակցությամբ երկու պայմանագրերի լուծումն էլ եղել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ: Կարևոր է նշել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը ճանապարհային նշանների մրցույթում պարտված «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ին «չի նեղացրել»: 2023թ. մարտի 20-ին վերջինիս հետ կնքել է ճանապարհների գծանշման աշխատանքների պայմանագիր՝ մոտ 365 մլն 401 հազ. դրամ ընդհանուր արժեքով: «Հետք»-ը դեռ հունիսին գրել էր, որ 2023թ. ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշտակելու մեջ։ Երևանի քաղաքապետարանը ևս պատվիրատուների ցանկում է: Մասնավորապես՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։ Հատուկ քննչական ծառայությունը 2020թ․-ին հայտնել էր, որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Գործը 2021թ. ապրիլից գտնվում է դատարանում և արդեն 2 տարուց ավել քննվում է: Ո՞վ է Վազգեն Հարությունյանը և ինչու է մրցույթների հարցում շահագրգռված Վազգեն Հարությունյանը  «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2023թ. մայիսի 3-ին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ: Դրանից հետո նշանակվել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար: Դեռևս 2020թ․-ին Քննչական կոմիտեն կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից մոտ 771 մլն 463 հազ. դրամին համարժեք 1 մլն 598 հազ. 490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում։ Մասնավորապես՝ Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը «հորդորել» էր «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը նվիրատվությամբ հանձնել Երևան համայնքին։ Փաստացի ընկերությունը «նվիրաբերելու» փոխարեն վաճառելու նպատակով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրատվությամբ փոխանցելու վերաբերյալ բանակցություններից օրեր առաջ՝ 2016թ. հոկտեմբերին, նախնական համաձայնության գալով ընկերության տնօրենի հետ` ընկերության սեփականատերը կազմել և ընկերության տնօրենի ստորագրմանն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող` 10.02.2013թ.-ի թվագրմամբ «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ: Ըստ որի՝ Բելիզում գրանցված ՍՊԸ-ն, իբրև պարտավորվել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ 1.999.990 ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով՝ սկսած 2013թ. հունիսի 18-ից, ինչի հետևանքով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ընկերության հանդեպ «ստանձնած պարտավորությունների» չափը արհեստականորեն ուռճացվել է: Հետագայում, Երևան համայնքի ենթակայությանն անցած «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ՍՊԸ-ի հանդեպ ունեցած՝ ընկերության նախկին բաժնետիրոջ և տնօրենի հանցավոր գործողությունների արդյունքում արհեստականորեն ուռճացված, պարտավորության մարման նպատակով Երևան քաղաքի ավագանու` 30.05.2017թ. որոշմամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ներգրավել է 3.300.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնք իբր ուղղել է փոխառության գումարի մարմանը: Այդ ժամանակ, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների, ընկերության տնօրենը եղել է Վազգեն Հարությունյանը: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
19:55 - 08 օգոստոսի, 2023
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի (Վահե Նիկոյան-խմբ․) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում, հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը: Հետագայում, վերը նշված ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք: Բացի այդ, Վ.Ն.-ն նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես՝ Վ.Ն.-ն իր հոր՝ Հ.Ն.-ի անվամբ գրանցված անշարժ գույքերը 2015 թվականին երկարաժամկետ վարձակալության է հանձնել նշված ընկերություններին՝ մինչ այդ պահը տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող վարձավճարով՝ 436 մլն 472 հազար 280 դրամով: 2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Վ.Ն.-ն հոր՝ Հ.Ն.-ի համար, որպես այլ առավելության տեսքով կաշառք, 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:31 - 08 օգոստոսի, 2023
Ինչո՞վ էր պայմանավորված աղբահանության խնդիրը Երևանում և ինչու է Էրեբունիում աղբահանությունն իրականացրել մասնավոր ընկերությունը
 |aysor.am|

Ինչո՞վ էր պայմանավորված աղբահանության խնդիրը Երևանում և ինչու է Էրեբունիում աղբահանությունն իրականացրել մասնավոր ընկերությունը |aysor.am|

aysor.am: Տևական ժամանակ Երևանում աղբահանությունը կաթվածահար էր եղել, քաղաքը աղբի մեջ կորել էր։ Քաղաքացիները կատակում էին, թե վերադարձել են «Սանիտեկի» ժամանակներ։ Aysor.am-ի տեղեկություններով, աղբահանության խնդիրը կապված է եղել մեքենաների անսարքության հետ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ մեքենաների սպասարկման «գարաժ»-ի պատասխանատուին աշխատանքից հեռացրել են, դրանից հետո մեքենա նորոգողներն էլ մասսայական դուրս են եկել աշխատանից։ Մեր զրուցակցի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ստիպված է մասնավոր ընկերությունների հետ համագործակցել  աղբահանությունն իրականացնելու համար։ Օրինակ, ըստ աղբյուրի, Էրեբունի վարչական շրջանի աղբահանություն իրականացնելը քաղաքապետարանը տվել է «Մաքրություն» ՍՊԸ-ին, և դրա համար ամսական 74 մլն դրամ գումար պետք է փոխանցի այդ ընկերությանը։ Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանն Aysor.am-ի հետ զրուցյում ասաց, որ ԵԱՍՄ-ում մեքենաների տեխնիկների հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել. «Մարդիկ կան՝ աշխատանքից ազատվել են և իրենց փոխարեն նոր մարդիկ են եկել աշխատելու։ Ի դեպ, ասեմ, այդ պրոցեսը տարբեր տեղերում ինտենսիվ իրականցվում է։ Այսինքն, այնպես չէր, որ այս պահին աղբահանության խնդիր կար, դրա համար են մարդիկ ազատվել աշխատանքից։ Պրոցես է, որ տարբեր գերատեսչություններում, նաև մասնավորում լինում է։ Այդտեղ որևէ միտում տեսնել պետք չէ»։ Կոստանյանը չհերքեց, որ որոշակի ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում աղբահանությունն իրականացրել է «Մաքրություն» ՍՊԸ-ն. «Այդ ընկերությունը քաղաքապետարանի հետ առհասարակ կապ չունի։ Երևան քաղաքում ամբողջ աղբահանությունն իրականացնում է ԵԱՍՄ-ն։ Այդ ՍՊԸ-ն այն թեժ շրջանում, որտեղ աղբահանության խնդիր կար, անվճար հիմունքներով, գործընկերային հարաբերություններով, մինչև մեր մեքենաների վերանորոգումը, մեզ աջակցել է։ Դա եղել է միայն Էրեբունի վարչական շրջանում։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ այսուհետ Էրեբունի համայնքում այդ ընկերությունն է իրականացնելու աղբահանությունը և 74 մլն դրամ քաղաքապետարանը պետք է փոխանցի նրանց, դա իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես նախկինում է ԵԱՍՄ-ն իրականացրել աղբահանությունը, այսուհետ ևս շարունակելու է իրականացնել»։ Հարցին, թե արդյո՞ք աղբահանության խնդիրը, որն ունեցանք, կապված էր տեխնիկների աշխատանքից ազատվելու հետ, Կոստանյանը պատասխանեց. «Ոչ թե մարդկանց չաշխատելու հետ էր կապված, այլ մեքենաների անսարքության։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կամո Արեյանը ներկայացրեց խնդիրը և խնդրեց, որ ծառայողական քննություն իրականացվի՝ պարզելու համար, թե մարդկային գործո՞նն է մեղավոր, որ մեքենաները փչացել են, թե՞ մեքենանները սարքին չեն եղել։ Հիմա այդ քննությունն իրականացվում է»։
16:27 - 07 օգոստոսի, 2023
 Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերին

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերին

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանից։   Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է: Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ՝ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:   Մտքեր են փոխանակվել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ:
12:51 - 05 օգոստոսի, 2023