Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերին
12:51 - 05 օգոստոսի, 2023

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերին

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանից։
 
Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է: Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ՝ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:
 
Մտքեր են փոխանակվել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել