Դրական եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրություններին մասնակցելու նախաձեռնությունը, ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երևանցիները ընտրության հնարավորություն կունենան, և այնքան մենք հնարավորություն կունենանք Երևանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա նախկին քաղաքապետին նորմալ մրցակից է համարում։ Լրագրողների հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրություններն Ավինյան-Մարության տրամաբանության մեջ կանցկացվեն և դուք դուրս կմնաք ընտրապայքարից՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ նման մտավախություն չունի։ Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող սցենարին, ըստ որի՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասնակցելու դեպքում չի կարողանա 50+ ձայն հավաքել և Մարությանը «Ապրելու երկրի» հետ ստիպված կմիավորվի՝ իշխանության հասնելու համար, Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ ոք ստիպված չէ համագործակցել ինչ-որ մեկի հետ: Դա արվում է կամովի և արդյունքների հետևանքով»: Միևնույն ժամանակ չբացառեց, որ հետընտրական դաշինքներ կլինեն, սակայն մինչ այդ պետք է տեսնեն, թե ինչպես են երևանցիները քվեարկել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)