Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

1lurer.am: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձավ ներդրված նոր ավտոբուսներում վճարման կարգին: Քաղաքապետը հանձնարարել էր, որ վարորդների մոտ որոշակի գումար լինի՝ դրամ մանրելու համար: Քաղաքացիները երբեմն 100 դրամ չեն ունենում ավտոբուսի վճարման տուփ նետելու համար: «Ձեր հանձնարարականով դա արդեն կիրառության մեջ է, բոլորին տրվել է 10 հազարական դրամ ավանսային տեսքով, այսօրվանից կշրջանառվի: Պատեհ առիթից օգտվելով՝ խնդրում եմ մեր բնակիչներին՝ այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց»,- ասաց Թարփոշյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե նոր երթուղի դուրս բերելու համար «Ժոնգ տոնգ» մակնիշի քանի ավտոբուս կա: «Այս պահին ունենք 54 միավոր տեխնիկա: Մայիսի 1-ին կունենանք երթուղիներ՝ «Ժոնգ տոնգ» մակնիշով սպասարկելու համար»,- ասաց Թարփոշյանը: Քաղաքապետը հանձնարարեց մրցութային փաթեթ նախապատրաստել այդ դասի նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար: «Եկեք 2 շաբաթվա ընթացքում 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարենք»,- ասաց Սարգսյանը:
11:40 - 11 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը և Շվեդիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները

Երևանի քաղաքապետը և Շվեդիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:   Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
20:00 - 07 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմեսի հետ: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ: Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 06 ապրիլի, 2022
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ․ նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյան |news.am|

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ․ նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյան |news.am|

news.am: Այս պահին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ, շենքի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք, նոր ստեղծված կացարանները՝ նույնպես: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետրանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, այս պահին ՀՈԱԿ-ում կա երեք լուրջ խնդիր. «Առաջինը, սպառված էին մի շարք դեղամիջոցներ եւ բժշկական նյութեր, ինչը վիրահատական միջամտությունները դարձնում էին անհնարին: Հրատապ մրցույթ է հայտարարվել, այս շաբաթվա մեջ կմատակարարվեն դեղամիջոցները: Երկրորդ խնդիրը, մեքենաներից մեկը լրիվ խափանված է, եւ երրորդը, չի գործում կարանտինային հատվածի օդափոխության համակարգը»,-ասաց Բեգոյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց. «Արդեն հասկանալի է, որ դեղեր չեն ձեռք բերել: Այսինքն չեն հայասկանո՞ւմ, որ դեղերը պահեստում քիչ է, պետք է դեղեր ձեռք բերեն: Միտումնավոր սաբոտաժ են անում: Այնպես որ, այն որոշումը, որ պետք է տնօրենին փոխել, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ի՞նչ է նշանակում՝ դեղ չեն առել: Դա դեռ դեկտեմբերին պետք է մրցույթի դրած լինեին, առած լինեին»:    
14:37 - 04 ապրիլի, 2022
Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
 |azatutyun.am|

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
17:12 - 31 մարտի, 2022
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի քաղաքապետը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:«Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար: Քաղաքապետ Սարգսյանը շրջել է նաև այգու տարածքում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:
18:52 - 29 մարտի, 2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Որպես բնակիչների հետ շփման առաջին օղակ կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ղեկավարից ակնկալում է բովանդակային փոփոխություններ ու ծառացած խնդիրների հարցում՝ հիմնարար լուծումներ: «Համայնքի առջև ծառացած խնդիրներին հիմնարար լուծումներ տալու համար կան ոլորտներ, որտեղ բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ: Դուք եք այն առաջնային օղակը, որն ուղիղ կապի մեջ պետք է լինի բնակիչների հետ և տեղում ծանոթանա բարձրացվող խնդիրներին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:
18:31 - 29 մարտի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները: «Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ոչ միայն առարկայական լուծումներ են տալիս տարիներով կուտակված խնդիրներին, այլև նպաստում են ինստիտուտների կայացմանը: Միայն այս մոտեցմամբ է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու առաջարկել հիմնարար լուծումներ: Նշված երկու ոլորտների կայացման արդյունքում միայն կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց լավ կզգան»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սոնիա Զդորովցոֆֆը նշել է, որ Լիոնում գործում է բավականին հաջողված տրանսպորտային համակարգ՝ կառավարման կենտրոնով, որը հաստատ կհետաքրքրի Երևանին: «Մարդասիրական, մասնագիտական ու բարեկամական այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ՝ հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետի տեղակալը: Զրուցակիցները պայմանավորվել են առարկայական ծրագրերի ու մասնագետների վերապատրաստմամբ էլ ավելի ամրապնդել փոխհարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ապահովել տեսանելի արդյունքներ:
20:12 - 23 մարտի, 2022
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Նախորդ շաբաթ Երևանում կառուցվել է ինքնակամ 4 շինություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց ԱԻՆ ներկայացուցիչը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինքնակամ շինությունները չեն օրինականացվելու: «Ես զարմանում եմ, որ դեռ մինչև հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրինք, տեղեկացրինք, որ այդ ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ նրանց խոստումներ են տալիս: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են: Ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պիտի գաք, ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտեինք: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ»,- ասաց Երևանի քաղաքապետը: Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվում է։
13:09 - 21 մարտի, 2022
Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ

Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ

Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կարևորելով ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին և «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը: Համայնքն արդեն իսկ ունի 97 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք կօգտագործեն վերականգնվող էներգիա և կունենան արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու այլ ընդհանուր օգտագործման տարածքներ: Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իրենց համար վստահելի գործընկեր է, ինչի վառ օրինակը համատեղ հաջողված ու նախատեսվող ծրագրերն են: Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրով նախատեսված հարմարվողականության պլանի մշակման աշխատանքներին: Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքն այսօր այլ ծրագրեր էլ է իրականացնում: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ: Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ:
17:41 - 18 մարտի, 2022
Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մշտական կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ և  պատրաստակամ է ամեն պահի աջակցել։ Երևանի քաղաքապետարանում մարտի 15-ին մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստին քաղաքապետը, անդրադառնալով Ստեփանակերտում գազամատակարարման բացակայությանը, նշեց, որ պատրաստ է ամեն հարցով օգնել և աջակցել։ «Ես ձեզ  վստահեցնում եմ, համայնքը, պետությունը, միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապետության թիկունքին։ Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր երկրորդ մայրաքաղաքին։ Կարող ենք արտահերթ նիստ գումարել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղարկել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին օգնել»,-ասաց նա։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց։ Ավագանու որոշմանն է դրվել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման հարցը՝ այդ թվում Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։ Կներկայացվեն Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։ Երևանի 8-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին։
12:35 - 15 մարտի, 2022
Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ. Երևանի քաղաքապետ

Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։  «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար: Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ: Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում: Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»,- ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում:
12:53 - 08 մարտի, 2022
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցությունն է եղել։ Քաղաքապետարանի լրատվական բաժինը ներկայացնում է քննարկման արդյունքները։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներին՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելու առթիվ: Հայաստանցի հինգ պատանի ցատկորդները քառօրյա առաջնության ընթացքում նվաճել են հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Քաղաքապետ Սարգսյանը շնորհավորել և մարզական նորանոր ձեռքբերումներ է մաղթել նաև Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանին ու սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի մյուս անդամներին՝ Դոհայում ընթացող Գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների համար: Վահագն Դավթյանն, ի դեպ, օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: ***Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին: ***Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է ծրագիրը մեկնարկել ծայրամասային վարչական շրջաններից և համալիր լուծում տալով շարժվել առաջ: ***Մայրաքաղաքի փողոցների ոչ պիտանի գովազդային վահանակները ապամոնտաժելու համար իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Քաղաքապետ Սարգսյանն առաջարկել է գովազդի թույլտվությունների ժամանակ տրամադրել նաև QR կոդեր, ինչը ճշգրիտ հաշվառում իրականացնելու և դաշտը վերահսկելի դարձնելու հնարավորություն կտա: ***Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ԵՄ կառույցների հետ համատեղ նախատեսվում է արևային կայաններ տեղադրել նաև քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին: Զեկուցվել է, որ «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնության շրջանակում «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով երևանյան ավելի քան 90 շենքերում ավարտվել են արևային ֆոտովոլտային վահանակների ու լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքները: Ընթացքում է ՖՎ կայանների էլեկտրական մոնտաժի և ցանցին միացման գործընթացը: ***Թափոնների տեսակավորման գործընթացը մայրաքաղաքում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները մեկնարկել Դավթաշեն վարչական շրջանից՝ առկա բոլոր աղբամանների կողքին տեղադրելով նաև տեսակավորման թափոնամաններ:
15:11 - 07 մարտի, 2022
Պատուհաս է դարձել. Երևանի քաղաքապետը՝ բացօթյա ապօրինի առևտրի մասին |1lurer.am|

Պատուհաս է դարձել. Երևանի քաղաքապետը՝ բացօթյա ապօրինի առևտրի մասին |1lurer.am|

1lurer.am։ Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 10 արձանագրություն: Թեժ գծի հեռախոսահամարներին ստացվել է 6 հաղորդագրություն, որոնց համապատասխան ընթացք է տրվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առևտրի և ծառայությունների վարչության ներկայացուցիչը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ նշված խնդրի վերաբերյալ դժգոհություններ է ստանում, քանի որ մի կողմից կան իրավահավասարության, մյուս կողմից՝ առողջապահական խնդիրներ: «Փողոցում տարբեր մարդիկ են մոտենում և հարցադրում անում, թե մենք հարկեր ենք վճարում, տարածք վարձակալում, ուրիշ «տնտեսվարողներ» առանց հարկ տալու, տարածքի վարձ տալու նույն ապրանքը բերում, նույն գնով վաճառում են: Պատուհաս է դարձել: Ամբողջ Հյուսիսային պողոտան կարծես առևտրի կենտրոն դարձած լինի: Իրավական փոփոխություն պետք է անենք, որ կարողանանք առաջ գնալ: Սնունդն ու մնացածը, որ վաճառվում են Մաշտոցի պողոտայում, հորդորում եմ քաղաղաքացիներին գնում չիրականացնել, սնունդը դրված է գետնին: Մաշտոցի պողոտայում ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում. ավտոմեքենաները՝ շատ, խցանումները՝ շատ, էդ ամենը շերտ-շերտ նստում է վրան: Հետո տանում եք ձեր երեխաները, ձեր թոռները, դուք եք ուտում: Եթե մենք այնտեղից առևտուր չիրականացնենք, նրանք այնտեղ չեն լինելու»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետը հիշեցրեց, որ խնդրի կարգավորման համար օրենքի նախագիծ է մշակվել:  Սարգսյանը հանձնարարեց նաև առաջարկ ներկայացնել նաև փողոցային երաժշտությունը կանոնակարգելու վերաբերյալ:
12:31 - 28 փետրվարի, 2022
Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «ԵՄ կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են համայնքային մանկապարտեզներ, տեղադրվում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ՝ ապահովելով սեյսմակայուն և հարմարավետ պայմաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Դրանց ձեռքբերման ֆինանսավորման համար հատկացվել է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ: Նշվում է, որ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում էլ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում մինչև փետրվարի վերջ երևանյան ավելի քան 90 շենքում տեղադրված կլինեն ֆոտովոլտային վահանակներ և լուսավորության համակարգեր: Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար: «Տիկին դեսպան, մենք կարևորում ենք մանկապարտեզների հիմնանարոգման ծրագրի շարունակության ապահովումը: Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ նոր նախակրթարանների մրցույթ հայտարարել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում դիտարկում ենք նաև էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում: Կցանկանամ նաև ընդգծել, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը»,- նշել է քաղաքապետը: Շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը մեծ սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցությունն ընդլայնելու հարցում: «Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերն ավելի արագ կընթանան և մենք արդեն արդյունքներ կտեսնենք: Ես վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում, քանզի ՀՀ կառավարության, վարչապետի ու քաղաքային իշխանության ջանքերն ուղղված են ի շահ համընդհանուր բարեկեցության»,- ընդգծել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: Երևանի քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագրի շրջանակում քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին ևս տեղադրել արևային կայաններ: Հանդիպումից հետո Հրաչյա Սարգսյանն Անդրեա Վիկտորինին ուղեկցել է քաղաքապետարանի աշտարակ՝ տեղում դիտարկելու ծրագրի հնարավորությունները:
22:01 - 18 փետրվարի, 2022