ՌԴ ԱԳՆ

Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները
 |factor.am|

Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները |factor.am|

factor.am: Մոսկվան Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար է համարում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում.  դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։ Այսօր մեր զինուժը առանցքային տարր է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- հայտարարել է Լավրովը։ Լավրովի խոսոքով՝ Հայաստանն այս պահին կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ընդ որում, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի «դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ։ Նրա գնահատմամբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, «չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»։ «Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Ծանր իրավիճակից ելքն ակնհայտ է՝ Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
10:57 - 28 դեկտեմբերի, 2023
Ըստ Լավրովի՝ Հայաստանը փորձում է ՌԴ հետ իր դաշինքը փոխարինել Արևմուտքի անորոշ խոստումներով

Ըստ Լավրովի՝ Հայաստանը փորձում է ՌԴ հետ իր դաշինքը փոխարինել Արևմուտքի անորոշ խոստումներով

Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։ Նրանց առաջադրանքը Մոսկվային դուրս մղելն է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը TACC-ին տված հարցազրույցում։ «Այժմ Հայաստանը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Նշեմ, որ դրանց կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ չի ստացվելու։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։  Նա նշել է, որ նրանք այլ առաջադրանք ունեն․ «Այն է՝ դուրս մղել Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրներից, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկանյան երկրներից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «այս ոչ պարզ իրավիճակից ելքը ակնառու է․ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի ու Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։ Դիվանագետի ցավով հայտնել է, թե պաշտոնական Երևանը «տրվելով արևմտյան երկրների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը․ «Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն անորոշ խոստումներով»։ «Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել երկրում տեղի ունեցած բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակային խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. իմաստ չկա հիմա նորից թվարկելու Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Ըստ Լավրովի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթի են, և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն։ Նա շեշտել է, որ «հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։ Նշելով, որ Մոսկվայի և Երևանի միջև «տպավորիչ տեմպերով» զարգանում են առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը՝ Լավրովը դրանք երկու երկրների «հարաբերությունների հիմքն» է համարել, ինչպես նաև «կարևորագույն օգնություն՝ Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»։
09:35 - 28 դեկտեմբերի, 2023
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի․ Լավրով |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։ «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։ Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։
09:17 - 28 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա
 |news.am|

Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա |news.am|

news.am: Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձեր՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար: Մի շարք պատճառներով՝ սա մեր ընդհանուր պատմությունն է, ժողովուրդների ու մշակույթների փոխներթափանցումը, տարածաշրջանային պլանի կայունությունը, սրանք ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին։ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։ Մեր կողմից մենք հավատարիմ ենք համագործակցության առանցքային ոլորտներում նախատեսված բոլոր ծրագրերի հետագա իրականացմանը: Կարծես թե լավ հեռանկարներ ունենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախադրյալ կա. Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։ Իմ անունից Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն Նոր տարում և, հնարավորության դեպքում, ավելի քիչ խնդիրներ, քան նրանք, որոնց բախվել են անցնող տարում»,- նշել է նա։
14:09 - 27 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանի փոխգործակցությունը Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում կառուցված է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա. Զախարովա
 |news.am|

Ռուսաստանի փոխգործակցությունը Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում կառուցված է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա. Զախարովա |news.am|

news.am: ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի փոխգործակցությունը հայկական կողմի հետ կառուցված է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տարեցտարի բուն Հայաստանում տնտեսական ցուցանիշների աճ է նկատվում։ Մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից: Չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ վիճահարույց հայտարարություններին, մենք և մեր հայ գործընկերները, ինչպես և ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, կառուցում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն։ Հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի նախագահությունն անցնում է Հայաստանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման վրա։ Մենք աջակցում ենք մեր գործընկերների նույն ոգուն՝ եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետագա արդյունավետ աշխատանքի համար»,- նշել է նա։
13:27 - 27 դեկտեմբերի, 2023
Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|

Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արևմուտքի միջնորդությանը: «Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ը լրամշակեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը՝ Եվրամիության այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին: Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում հայտնվել էին Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն որոշ ժամանակ անց նրանք այնտեղից հրաշքով անհետացան։ Բրյուսելն իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերի համապատասխանության տեսք հաղորդելու համար երրորդ երկրներին խաբեությամբ ներքաշում է իր գործառութային միջոցների մեջ: Սակայն այդ բոլոր փորձերը ապակառուցողական են ու անհեռանկար: ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,- նշել է Զախարովան։ «Արևմուտքի նպատակը ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կամ երկարատև ճգնաժամի հետևանքների կարգավորման հետ։ Սա պարզապես հակառուսական ևս մեկ քայլ է»,- հավելել է նա: Զախարովայի խոսքով՝ փորձելով ստիպել Ռուսաստանի հարևաններին հետևել պատժամիջոցներին, այդ թվում՝ հակառուսական կուրսին, ԵՄ-ն պարզապես դիմում է բոլոր հնարավոր միջոցներին, ներառյալ բացահայտ կեղծիքները:
19:17 - 20 դեկտեմբերի, 2023
Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: «3+3» ձևաչափի դռները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախկինի պես բաց են Վրաստանի համար, եթե Վրաստանը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մեր վրացի հարևանների համար դռները միշտ բաց են «3+3»ձևաչափով։ Եվ եթե նրանք իրենց պատրաստ զգան մասնակցելու այդ ձևաչափին, մնացած հինգ երկրները, ընդհանուր առմամբ, վստահ եմ, կողջունեն դա», - ասել է նա։ Տարածաշրջանային խնդիրների լուծման գործում արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում ՝ գլոբալ հարթություն ունեցող լուրջ աղետով», - եզրափակել է Գալուզինը։ Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
19:39 - 15 դեկտեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին լուրը
 |hetq.am|

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին լուրը |hetq.am|

hetq.am: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին փոխանցում է TACC գործակալությունը։ «Ես որպես դիվանագետ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Գալուզինը։ «Հայաստանին և Ադրբեջանին ուղղված ռուսական կողմի հրավերները՝ շարունակելու խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին և դրանից հետո, մնում են ուժի մեջ ու մնում են բաց»,- հավելել է նա։ Խոսելով հարավկովկասյան երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ մինչև տարեվերջ շանս կա ստորագրելու այդ պայմանագիրը։ «Այս հարցը, հավանաբար, ավելի լավ է ուղղել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետներին, բայց կցանկանայի ասել, որ շանս միշտ կա, իսկ կօգտվեն արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, այ դա հարց է»,- ընդգծել է Գալուզինը։ Վերջինս նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունները, ու Մոսկվան ակնկալում է, որ Բաքվում և Երևանում հաշվի կառնեն համապատասխան առաջարկի հրատապությունը: «Մոսկովյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ մեր առաջարկները բաց բնույթ ունեն Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար: Մենք հույս ունենք, որ Երևանում եւ Բաքվում հիշում են այդ մասին ու հասկանում են դա»,- եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը։
12:54 - 13 դեկտեմբերի, 2023
Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները․ Զախարովա |azatutyun.am|

Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները պետք է որոշեն իրենք կողմերը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ընդգծելով, որ Մոսկվան ողջունել է Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը՝ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ողջունել է համաձայնագրերը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ Զախարովան շեշտել է՝ սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է հաշտության լրացուցիչ հնարավորություններ, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին կնքած համաձայնագրերի։ «Մոսկվան պատրաստ է աջակցելու գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում կայուն խաղաղության համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։  
09:44 - 13 դեկտեմբերի, 2023
ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համալիր պայմանավորվածությունների հունով»,-նշել է Զախարովան։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանն ու քաղաքացիական հասարակության գծով շփումներին: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
13:57 - 08 դեկտեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա
 |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից... հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք... շատ դեպքերում միանում են», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը:
17:51 - 06 դեկտեմբերի, 2023
Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին
 |1lurer.am|

Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։ «Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ դա համարում են քաղաքական ճնշում, իսկ մի շարք ներկայացուցիչներ չեն համարում: Եվ երկրորդ փաստը, որ ապացուցում է, որ դա ամբողջ երկրի, առավել ևս՝ երկրի ողջ քաղաքական ինստիտուտի կարծիքը չէ, այն է, որ օրեր առաջ Հայաստանի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության շրջանակում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումներ հենց Վերին Լարսի բազմակողմ անցակետով բեռների փոխադրման հետ կապված հայ գործընկերների մոտ առաջացած հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայկական գյուղմթերքի արտահանման մասին»,- ասել է Զախարովան, հավելել՝ քննարկումներն անցել են առարկայական և կառուցողական մթնոլորտում: Նա նշել է, որ նման խնդրահարույց իրավիճակների լուծման համար կան հստակ մեխանիզմներ, որոնք հենց հիմա ևս գործարկվում են: Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։  Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացավ օպերատիվ խորհրդակցություն, որի արդյունքում Վերին Լարսի մաքսային անցակետը բացվեց բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ 
15:50 - 06 դեկտեմբերի, 2023
Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները․ Զախարովա
 |news.am|

Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները․ Զախարովա |news.am|

news.am: Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել, այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները։ Բանն այն է, որ մենք այս մասին արդեն խոսել ենք։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ այդ «Բաստիոն» զրահամեքենաներին, դա վերացման ենթակա է։ Դա ակնհայտ է անգամ այն իրավիճակում, որը ծավալվում է (Ուկրաինայում) հատուկ ռազմական գործողության համատեքստում։ Ես մանրամասն դա մեկնաբանել եմ նոյեմբերի 22-ի ճեպազրույցում, եթե շատ ԶԼՄ-ներ, որոնք կապ ունեն Հայաստանի ներկա իշխանությունների հետ, այդ տեղեկությունը խեղաթյուրված չներկայացնեին, չզբաղվեին հակալրագրողական գործունեությամբ, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին եւ ուղղակի խոսքին, հավանաբար, ավելի հասկանալի կլիներ, որ, իսկապես հերթական անգամ Հայաստանի ժողովրդին, ցավոք, մատուցում են կեղծիք։ Ինչո՞ւ կեղծիք։ Որովհետեւ «սոլյանկայի» այդ հավաքածուն տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայից երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։ Դա հո ակնհայտ է»,- նշել է նա։ Նա անդրադարձել է Հայաստանի ՊՆ հայտարարությանն այն մասին, որ բոլոր խնդիրները պետք է լուծել գործընկերության մթնոլորտում՝ նշելով, որ Ռուսաստանը միայն կարող է ողջունել դա։ «ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպիսի տամադրվածություն ունի»։    
15:09 - 06 դեկտեմբերի, 2023