azatutyun.am: Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա այնտեղ գնում են նաև զինծառայողներ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է նա։
Բաքուն ևս մինչ այս բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ։
Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից, այն ժամանակ առաքելության կազմում 40 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։
comment.count (0)