ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին
21:44 - 31 մարտի, 2024

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ  «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «TASS»-ը։

Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել