ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել մնալ իրենց տներում՝ այն ​​բանից հետո, երբ Իսրայելը Գազայի հատվածից լայնածավալ տարհանման հրաման է տվել: ՀԱՄԱՍ-ի փախստականների գործակալությունը կոչ է արել տարածքի հյուսիսում գտնվող բնակիչներին «հաստատուն մնալ իրենց տներում և ամուր կանգնել օկուպանտների կողմից մղվող այս զզվելի հոգեբանական պատերազմի առաջ», հաղորդում է AP-ն: Իսրայելը հրամայել է տարհանել Գազայի հյուսիսը, ներառյալ Գազա քաղաքը, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում: Պաղեստինցիները կկարողանան հարավ փախչել միայն Գազայի հատվածից, քանի որ Իսրայելն ամբողջությամբ մեկուսացրել է այդ տարածքը: Խոսքը 1,1 միլիոն մարդու մասին է, ովքեր պետք է տարհանվեն 24 ժամվա ընթացքում։ ՄԱԿ-ը նշում է, որ 400,000 պաղեստինցիներ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները:
11:28 - 13 հոկտեմբերի, 2023
Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

news.am: Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը: «Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման հրամանը, եթե այն հաստատվի, անխուսափիրորեն արդեն իսկ ողբերգությունը կվերածվի աղետալի իրավիճակի»։
09:48 - 13 հոկտեմբերի, 2023
Մարտին Լոուրենսը ՄԱԿ-ի դատարանում փաստեր է ներկայացրել ԼՂ-ի հայ բնակչությանը բռնությամբ տեղահանելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ |armenpress.am|

Մարտին Լոուրենսը ՄԱԿ-ի դատարանում փաստեր է ներկայացրել ԼՂ-ի հայ բնակչությանը բռնությամբ տեղահանելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը ստիպված է եղել փախչել իր հայրենիքից։ «Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել իր տունը։ Այս ամենը տեղի չի ունենում միայն վախի ներքո։ Այնպես չէ, որ նրանք պարզապես թողեցին իրենց ամեն ինչն ու հեռացան։ Նրանք ծանրակշիռ պատճառներ ունեին»,-նշել է Լոուրենսը՝ ներկայացնելով   սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով  ներկայում ստեղծված  իրավիճակի հրատապությունը, ծանր ու  անշրջելի հետևանքների ռիսկերը։ Այդ համատեքստում նա փաստերով անդրադարձել է ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի  շրջափակման հետևանքներին, այնպես էլ դրան նախորդած ժամանակաշրջանում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Լոուրենսն ընդգծել է, որ ԼՂ-ի էթնիկ հայերը չափազանց լավ գիտեն,  որ այս ատելությունը խթանվել և ներդրվել է ադրբեջանական հասարակության բոլոր մակարդակներում։ Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել էթնիկ հայերին դեռ դպրոցից։   Փաստաբանի  խոսքով՝ հայերը չեն կարող մոռանալ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ «Դատարանն անպայման կհիշի այն սարսափելի տեսանյութերը, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը բռնություն գործադրում և մահապատիժ կիրառում անզոր հայերի՝ քաղաքացիական անձանց և զինվորականների նկատմամբ՝ անարգելով նրանց մարմինները։ Բացի այդ, դատարանը կհիշի այսպես կոչված ռազմական հաղթանակի այգին, որտեղ հայ ծառայողները ներկայացված են ռասիստական և անարգող պատկերներով»,-փաստել է Լոուրենսը՝ հիշեցնելով, որ  2020 թվականի պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր էթնիկ հայեր տեղահանվեցին իրենց տներից, ԼՂ-ի այն տարածքներից, որոնք գրավել էր Ադրբեջանը, որը եռակողմ հայտարարությամբ հանձն էր առել նրանց վերադարձն ապահովել, սակայն ոչ մի անձ չի կարողացել դա անել։ Ի հակառակ սրա՝ Ադրբեջանը 2020 թվականի օգոստոսին զտել է ավելի շատ գյուղեր, որոնք գտնվում էին Լաչինի միջանցքում։ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը լավ մտածված պլանի կուլմինացիան էր, բայց մինչ այդ տեղի էր ունեցել ԼՂ-ի  շրջափակումը, որի ընթացքում  Ադրբեջանը հրաժարվեց կատարել  միջազգային դատարանի որոշումները՝ երկու ուղղություններով ապահովելու մարդկանց ու տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը։    «Այս տարվա օգոստոսի 7-ին  ՄԱԿ-ի փորձագետների խմբի դիտարկումներով արված հայտարարությամբ նշվել է, որ շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կանգնեցրել է սննդի, դեղամիջոցների,  հիգիենիկ պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների  ծայրահեղ պակասի խնդրի առջև, ինչը հանգեցնում է բժշկական և կրթական հաստատությունների գործառնությունների կասեցմանը և լուրջ ռիսկի է ենթարկում հատկապես երեխաների, հղի կանանց, տարեցների ու հաշմանդամների կյանքը։ Ավելին՝ Ադրբեջանը խաթարել էր գազի և էլեկտրականության մատակարարումը։ Այս քայլերն էլ ավելի խորացրեցին էթնիկ հայերի տառապանքը, որոնք ի գիտություն ընդունվեցին և դատապարտվեցին միջազգային հանրության կողմից»,- ներկայացրել է փաստաբանը՝ ընդգծելով, որ  տարիներ շարունակ ադրբեջանցի զինվորականները կրակում էին շփման գծին մոտ աշխատող բնակիչների վրա։ Նա հավելել է, որ, արգելելով նույնիսկ փոքր քանակի մարդասիրական ապրանքների մուտքը Լեռնային Ղարաբաղ, գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին Ադրբեջանի զինվորականները կրակում էին դաշտում աշխատող խաղաղ բնակիչների վրա՝ թույլ չտալով, որ նրանք սեփական բերքը հավաքեն կերակրվելու համար, որի հետևանքով այս ընթացքում  որոշ էթնիկ հայեր արդեն սովամահ էին եղել, իսկ մնացած սննդամթերքի պաշարները խիստ սուղ էին։  
15:05 - 12 հոկտեմբերի, 2023
«Բաքվի՝ ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է»․ Հաագայում մեկնարկել են լսումները |1lurer.am|

«Բաքվի՝ ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է»․ Հաագայում մեկնարկել են լսումները |1lurer.am|

1lurer.am: Չի անցել դեռ 9 ամիս, երբ կանգնած էի այստեղ և նախազգուշացնում էի, որ Ադրբեջանը իրագործում է ծրագիր՝ էթնիկ զտման ենթարկելու ԼՂ բոլոր հայազգի անձանց: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Ցավով եմ ասում, որ դա արդեն իրականություն է դարձել: 9-ամսյա շրջափակումից հետո, որի ժամանակ կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները, ի հեճուկս միջազգային լայնամասշտաբ դատապարտման՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում ԼՂ-ի նկատմամբ: Ցինիկաբար, այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց միայն մի նպատակով՝ որպեսզի 100 հազարից ավելի փախչող հայազգի անձանց դուրս թողնի այնտեղից: Հազարամյակներ շարունակ ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի անձինք: Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչն է էթնիկ զտումը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը: «Այսօր գործընկերս, կարծում եմ՝ կասի, որ Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման, խաղաղ ապագայի նպատակներին: Սակայն եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, պատճառն այն է, որ նա ճիշտ նույն բառերը ասաց մոտ 9 ամիս առաջ: Ադրբեջանը շարունակեց դիտավորյալ խաթարել հանրային կարևորագույն ծառայությունները և դաժանաբար հարձակվեց հայերի վրա և ստիպեց իրենց նախնիների հայրենիքից փախուստի դիմել: Ակնկալում եմ, որ իմ գործընկեր ներկայացուցիչը կասի, թե Ադրբեջանը թույլ է տալու նրանց, ում համարում է իր քաղաքացի, վերադառնալ: Նա նույն բանը խոստացել էր 2021 թվականի հոկտեմբերին, երբ պնդեց, թե 2020-ին Ադրբեջանին իբրև փոխանցված տարածքներում Ադրբեջանը պարտավորվել է ապահովել տեղահանված անձանց վերադարձը՝ անկախ նրանց ազգային և էթնիկ ծագումից կամ ինքնությունից: Անցել է 2 տարի, և Ադրբեջանը անգամ 1 հայազգի անձի թույլ չի տվել վերադառնալ այդ տարածքներ, փոխարենը ԼՂ-ում մնացող գրեթե բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից: Ակնկալում եմ նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ Ադրբեջանը վերադարձող բոլոր հայազգիների նկատմամբ կվերաբերվի կոնվենցիայով նախատեսված Ադրբեջանի պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը խոստացավ հայազգիներին վերաբերվել կոնվենցիային համապատասխան 2021 թվականի հոկտեմբերին ևս: Դատարանի կարգադրած 2 միջանկյալ միջոցները չխանգարեցին Ադրբեջանին խորացնելու կոնվենցիայի իր խախտումները»,- ասաց նա: Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր նա քայլեր է ձեռնարկել զտման ենթարկելու ԼՂ-ն էթնիկ հայերից, և դա արել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կոնվենցիայի համաձայն Հայաստանին ներկայացված դիմումի քննարկմանը զուգընթաց: «Քաղաքական նկատառումներով, թերևս, միջազգային հանրությունը չի կանգնեցրել այդ գործընթացը: Բայց այդ էթնիկ զտման իրականությունն այսօր բացարձակապես պարզ է բոլորին: Այսօր դուք դեռևս կարող եք էապես փոխել տեղում իրավիճակը: Ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը, պահպանելու այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ-ում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են պահվում Ադրբեջանի բանտերում»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը: Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով փորձել հիմնավորել իր կողմից կոնվենցիայի խախտումները: «Տվյալ հանգամանքներում ԼՂ հայազգիների իրավունքները պաշտպանող աներկբա միջազգային միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել այն էթնիկ զտումը, որն Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը և անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և դրա ջնջումը կանխել. մի բան, որ արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Ադրբեջանի այլ մասերում, ինչպես նաև պաշտպանել ԼՂ ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու քրեական մեղադրանքից»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
13:36 - 12 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով: Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ 100 632 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա, ապաստան են ստացել Հայաստանում, ինչը նշանակում է, որ այստեղ յուրաքանչյուր 30 մարդուց մեկը նոր ժամանած փախստական է, ընդ որում՝ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանում հաստատվել էր ևս մոտ 35 000 փախստական: «Նոր ժամանած փախստականները հիմնականում շփոթված են ու անհանգստացած իրենց ապագայի հարցում: Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց տների հետ: Նրանք չգիտեն՝ արդյոք կկարողանա՞ն մի օր վերադառնալ: Նրանք չգիտեն՝ արդյոք իրենց երեխաներին հասանելի կլինի՞ կրթությունը: Փախստականներից շատերը գրեթե ոչինչ չեն վերցրել իրենց հետ, և անհապաղ առաջին անհրաժեշտության օգնության կարիք ունեն, ինչպես՝ ծածկոցներ, անկողնային պարագաներ, դեղորայք, սոցիալ-հոգեբանական աջակցություն և ապաստան: Շատերը՝ ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, տրավմայի են ենթարկվել և հոգեբանական աջակցության կարիք ունեն: Շատերն անհանգստացած են իրենց բարեկամ ծերերի համար, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել լքել իրենց տունը և իրենց կենդանիներին»,- նշել է Վիսները: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական և գովելի ջանքեր է գործադրել նոր ժամանածներին գրանցելու և նրանց աճող կարիքները բավարարելու ուղղությամբ: ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է իր կառույցի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ փախստականներին՝ միևնույն ժամանակ, նշելով, որ միջազգային հանրության կողմից աջակցությունը շարունակելու կարիք կա: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացվել է «Փախստականների արձագանքման ծրագիր»՝ միջոցների հայթայթումը կազմակերպելու համար: Ծրագրի համաձայն՝ մարդկանց աջակցությունը կազմակերպելու համար միջազգային հանրությունը նախատեսում է հավաքել 97 միլիոն դոլար: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու ՀՀ կառավարության և միջազգային դերակատարների ջանքերը՝ աջակցելու հայ փախստականներին:
12:25 - 12 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում համատեղ հայտարարություն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ
 |armenpress.am|

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում համատեղ հայտարարություն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։ Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։ Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։ Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ամբողջական հայտարարությունն ու այս պահին դրան միացած երկրների ցանկը՝ ստորև. Համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությամբ: Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում: Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի: Ողջունում ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր հայտարարության մեջ կոչ է անում հարգել էթնիկ հայերի իրավունքները, պաշտպանել քաղաքացիական անձանց և խստորեն հետևել միջազգային իրավունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի գրանցված խախտումները պետք է ուսումնասիրվեն, այդ թվում՝ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության միջոցով»: Համոզված ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի հաջորդ համապատասխան քայլը պետք է լինի մարդու իրավունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում, հանդիպումները փախստականների և տեղահանված անձանց և ԼՂ-ում դեռևս մնացած հայերի հետ, ինչի արդյունքների մասին պետք է զեկուցվի Մարդու իրավունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրավեր ուղղել Բարձր հանձնակատարի գրասենյակին, որպեսզի այն հնարավորինս արագ կարողանա տրամադրել իր տեխնիկական աջակցությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի: Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները: Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց: Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և կդիտարկենք յուրաքանչյուր և բոլոր հետագա քայլերը, որոնք կարող է նախաձեռնել և կիրառել Մարդու իրավունքների խորհուրդը: ԱՄՆ Ավստրալիա Ավստրիա Բելգիա Բուլղարիա Գերմանիա Դանիա Էստոնիա Իռլանդիա Իսլանդիա Իսպանիա Լատվիա Լիխտենշտեյն Լիտվա Լյուքսեմբուրգ Խորվաթիա Կանադա Կիպրոս Հայաստան Հունաստան Ճապոնիա Մալթա ՄԹ Նիդերլանդներ Նոր Զելանդիա Նորվեգիա Շվեդիա Շվեյցարիա Պորտուգալիա Սլովակիա Սլովենիա Ուրուգվայ Ֆինլանդիա Ֆրանսիա
19:39 - 11 հոկտեմբերի, 2023
«Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու շրջանում մնացած էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու իրավունքները». ՄԱԿ-ի խորհրդական
 |amerikayidzayn.com|

«Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու շրջանում մնացած էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու իրավունքները». ՄԱԿ-ի խորհրդական |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հայաստանում և Ադրբեջանում առկա իրավիճակի վերաբեյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է իր մտահոգությունը Հարավային Կովկասում առկա իրավիճակի կապակցությամբ, ուր հաշված օրերի ընթացքում ավելի 100 600 մարդ, ներառյալ՝ 30 հազար երեխաներ փախստական են դարձել՝ գաղթելով Հայաստան։ «Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու շրջանում մնացած և [շրջանից] հեռացած էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու իրավունքները, ներառյալ՝ շրջան վերադառնալու [նրանց] իրավունքը, որը պետք է առաջնահերթ լինի»,- ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: Հատուկ խորհրդական Նդերիտուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված հավաստիացումները՝ պաշտպանել էթնիկ հայ բնակչությանը և ապահովել նրանց իրավունքները: Նա ողջունել է շրջան այցելելու ՄԱԿ-ի առաքելությանը տրված թույլտվությունը, որը, ինչպես հայտնի է, կոչված էր գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։ Միևնույն ժամանակ, Նդերիտուն ընդգծել է, որ առաքելության մուտքը պետք է թույլատրվի՝ շրջանում մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի ամբողջական գնահատականի համար, և որ պարզ լինի, թե արդյոք ակտիվ ջանքեր են գործադրվում երաշխավորելու՝ էթնիկ հայ բնակչության անվտանգությունը՝ նրանց, ովքեր շրջանում են, և նրանց, ովքեր ցանկանում են օգտվել վերադառնալու իրենց իրավունքից։ «Այդ դրական քայլերը պետք է շարունակվեն, այդ թվում՝ թույլատրելով մարդասիրական [առաքելության] ամբողջական մուտքը, ինչպես նաև թույլատրելով մուտք գործել՝ տեղում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին անկախ գնահատման կազմելու համար»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը։ «Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը քայլեր ձեռնարկել՝ այս ուղղությամբ համապարփակ ծրագիր մշակելու համար, որը կներառի փախստականների վերադարձի իրավունքի ապահովման միջոցները, կոնկրետ քայլեր՝ փոքրամասնությունների իրավունքների և պաշտպանության ապահովման համար, ինչը մարդու իրավունքների մասին միջազգային նորմի հիմնաքարն է»,- շարունակել է նա։ Ալիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է բռնություններին վերաբերող մեղադրանքները, ներառյալ՝ քաղաքացիական անձանց զոհվելու դեպքերն ամբողջությամբ հետաքննելու անհրաժեշտությունը։ Նդերիտուն կրկնել է երկխոսությունն ակտիվացնելու կոչը՝ կանխելու ռազմական սրացումները և ճանապարհ հարթելու տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ «Տևական ժամանակ է տարածաշրջանը բռնությունների ականտեսն է, ինչը կործանարար ազդեցություն է ունեցել խաղաղ բնակիչության վրա։ Պահպանվում է դաժան հանցագործությունների վտանգը։ Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ունենալ բռնությունից և վախից զերծ ապագա: Սա պահանջում է կոնկրետ գործողություններ՝ ապահվելու կայուն խաղաղություն, ինչպես նաև հաղթահարելու առկա խորը սպիները, անվստահությունն ու պառակտումը համայնքների միջև»,- եզրափակել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
10:06 - 11 հոկտեմբերի, 2023
Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված
 |azatutyun.am|

Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված |azatutyun.am|

azatutyun.am: Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
12:24 - 10 հոկտեմբերի, 2023
Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում
 |news.am|

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է արել օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցի ընթացքում Աբասը ՄԱԿ-ին խնդրել է «անհապաղ միջամտել»՝ դադարեցնելու շարունակվող «իսրայելական ագրեսիան»։ Աբասը Գուտերեշին և ՄԱԿ-ին կոչ է արել «կատարել իրենց պարտականությունները և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը», հաղորդում է WAFA-ն։ Աբասը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի միակ լուծումը ենթադրում է դադարեցնել Պաղեստինի իսրայելական օկուպացիան։ Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ը փորձում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և կապի մեջ է բոլոր շահագրգիռ միջազգային կողմերի հետ՝ դադարեցնելու հակամարտության սրումը։
09:59 - 10 հոկտեմբերի, 2023
Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետ ձևաչափի վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս հետ համատեղ նախատեսվող աջակցության ծրագրերի հասցեականության ապահովման անհրաժեշտությունը։
19:38 - 09 հոկտեմբերի, 2023