1lurer.am: Չի անցել դեռ 9 ամիս, երբ կանգնած էի այստեղ և նախազգուշացնում էի, որ Ադրբեջանը իրագործում է ծրագիր՝ էթնիկ զտման ենթարկելու ԼՂ բոլոր հայազգի անձանց: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Ցավով եմ ասում, որ դա արդեն իրականություն է դարձել: 9-ամսյա շրջափակումից հետո, որի ժամանակ կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները, ի հեճուկս միջազգային լայնամասշտաբ դատապարտման՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում ԼՂ-ի նկատմամբ: Ցինիկաբար, այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց միայն մի նպատակով՝ որպեսզի 100 հազարից ավելի փախչող հայազգի անձանց դուրս թողնի այնտեղից: Հազարամյակներ շարունակ ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի անձինք: Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչն է էթնիկ զտումը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
«Այսօր գործընկերս, կարծում եմ՝ կասի, որ Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման, խաղաղ ապագայի նպատակներին: Սակայն եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, պատճառն այն է, որ նա ճիշտ նույն բառերը ասաց մոտ 9 ամիս առաջ: Ադրբեջանը շարունակեց դիտավորյալ խաթարել հանրային կարևորագույն ծառայությունները և դաժանաբար հարձակվեց հայերի վրա և ստիպեց իրենց նախնիների հայրենիքից փախուստի դիմել:
Ակնկալում եմ, որ իմ գործընկեր ներկայացուցիչը կասի, թե Ադրբեջանը թույլ է տալու նրանց, ում համարում է իր քաղաքացի, վերադառնալ: Նա նույն բանը խոստացել էր 2021 թվականի հոկտեմբերին, երբ պնդեց, թե 2020-ին Ադրբեջանին իբրև փոխանցված տարածքներում Ադրբեջանը պարտավորվել է ապահովել տեղահանված անձանց վերադարձը՝ անկախ նրանց ազգային և էթնիկ ծագումից կամ ինքնությունից: Անցել է 2 տարի, և Ադրբեջանը անգամ 1 հայազգի անձի թույլ չի տվել վերադառնալ այդ տարածքներ, փոխարենը ԼՂ-ում մնացող գրեթե բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից:
Ակնկալում եմ նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ Ադրբեջանը վերադարձող բոլոր հայազգիների նկատմամբ կվերաբերվի կոնվենցիայով նախատեսված Ադրբեջանի պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը խոստացավ հայազգիներին վերաբերվել կոնվենցիային համապատասխան 2021 թվականի հոկտեմբերին ևս: Դատարանի կարգադրած 2 միջանկյալ միջոցները չխանգարեցին Ադրբեջանին խորացնելու կոնվենցիայի իր խախտումները»,- ասաց նա:
Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր նա քայլեր է ձեռնարկել զտման ենթարկելու ԼՂ-ն էթնիկ հայերից, և դա արել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կոնվենցիայի համաձայն Հայաստանին ներկայացված դիմումի քննարկմանը զուգընթաց:
«Քաղաքական նկատառումներով, թերևս, միջազգային հանրությունը չի կանգնեցրել այդ գործընթացը: Բայց այդ էթնիկ զտման իրականությունն այսօր բացարձակապես պարզ է բոլորին: Այսօր դուք դեռևս կարող եք էապես փոխել տեղում իրավիճակը: Ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը, պահպանելու այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ-ում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են պահվում Ադրբեջանի բանտերում»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով փորձել հիմնավորել իր կողմից կոնվենցիայի խախտումները:
«Տվյալ հանգամանքներում ԼՂ հայազգիների իրավունքները պաշտպանող աներկբա միջազգային միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել այն էթնիկ զտումը, որն Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը և անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և դրա ջնջումը կանխել. մի բան, որ արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Ադրբեջանի այլ մասերում, ինչպես նաև պաշտպանել ԼՂ ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու քրեական մեղադրանքից»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
comment.count (0)