Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Թուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆ
 |armenpress.am|

Թուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը ներկայիս 6 մղոնից ավելի, ինչպես նաև թույլ չի տա տարածաշրջանում ի վնաս Անկարայի ստատուս քվոյի ձևավորումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարը Աթենքին հորդորել է հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլերի չձգտել։ Աքարը շարունակել է սպառնալ Հունաստանին և հորդորել հիշել պատմության դասերը: «Աթենքը պետք է հիշի պատմության դասերը: Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ձևավորվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,-նշել է նա։
16:46 - 09 հունվարի, 2023
Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովելու Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովելու Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Հունաստանի ԱԳՆ-ից արձագանքել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին․ «Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որևէ նախապայմանների ապահովելու երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունը ու անվտանգությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների և տագնապի»,- նշված է Հունաստանի ԱԳՆ թվիթերյան գրառման էջում։  Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
14:25 - 15 դեկտեմբերի, 2022
Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը

Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը

 Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը: Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը հայերեն թարգմանել և «Ֆեյսբուք»-ի էջում է հրապարակել նաև Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպանությյունը: «Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։ Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։ Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
15:27 - 14 դեկտեմբերի, 2022
Չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Միրզոյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպմանը

Չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Միրզոյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյան շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։  Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
16:07 - 01 դեկտեմբերի, 2022
Կորնթոսը Շուշիի հետ «համագործակցության հուշագիր չի ստորագրի» |azatutyun.am|

Կորնթոսը Շուշիի հետ «համագործակցության հուշագիր չի ստորագրի» |azatutyun.am|

azatutyun.am: Հունական Կորնթոս քաղաքը Շուշիի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրի, հայտարարել է Հայաստանում Հունաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ վկայակոչելով Կորնթոսի քաղաքապետին։ «Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը», - ասել է քաղաքապետը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Կորեայում անցկացվող «Պատմական քաղաքների լիգայի» համաշխարհային համաժողովի շրջանակներում Բաքուն համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում պերուական Կուսկո, կորեական Անդոնգի, հունական Կորնթոս պատմական քաղաքները կհամագործակցեն Շուշի քաղաքի հետ։  
14:48 - 19 նոյեմբերի, 2022
Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն․ Թուրքիայի ՆԳ նախարար

Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն․ Թուրքիայի ՆԳ նախարար

«Պետք է ասել, որ մենք ստացել ենք մեզ ուղղված ուղերձը ու գիտենք, թե այն ինչ ուղերձ է։ Մեզ ուղղված ուղերձին մենք շատ ուժեղ պատասխան ուղերձ ենք տալու, այն էլ շատ ուժեղ»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ մեկնաբանելով Թուրքիայիում տեղի ունեցած պայթյունը։  Նա նշել է, թե Թուրքիան չի ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները․ «Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն:․․․Գործողությունները [ահաբեկչությունը բացահայտելու] շարունակվում են: Անշուշտ, ահաբեկիչները ձերբակալվեցին, եթե մենք չբռնեինք նրանց, այսօր նրանք կփախնեին Հունաստան: Մենք գիտենք, թե ինչպես և ինչ ճանապարհով են կոորդինացվել»,- ասել է Սուլեյման Սոյլուն։ Նշենք, որ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով Ստամբուլում տեղի ունեցածը․  «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր տեղի ունեցած բռնությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են հարազատներին: Մենք կանգնած ենք Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ «Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։
13:44 - 14 նոյեմբերի, 2022
Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 9-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:  Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:      
15:33 - 09 նոյեմբերի, 2022
Հունաստանի փոխարտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի փոխարտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կատսանիոտիսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Պարոն Անդրեաս Կատսանիոտիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Անդրեաս Կատսանիոտիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
17:51 - 30 հոկտեմբերի, 2022
Աթենքում տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում

Աթենքում տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում

Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում հոկտեմբերի 12-ին հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղ կազմակերպել էին Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին հունա-հայկական բարեկամության ու Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցությունների անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման համակարգող լրագրող Կոստաս Պլիակոսը միջոցառման ընթացքում ընթերցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ողջույնի ուղերձը, որին հաջորդել է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրում։ Կոստաս Պլիակոսը, կարևորելով դիվանագիտության դերը հատկապես ներկայիս համաշխարհային անվտանգության մարտահրավերների համատեքստում, ընդգծել է Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Հունաստանի և Եվրամիության հնարավորություններն ու պատրաստակամությունը։ Միջոցառման հիմնական բանախոսներն էին Հայաստանում Հունաստանի առաջին և Հունաստանում Հայաստանի գործող դեսպանները։ Դեսպան Լեոնիդաս Խրիսանթոփուլոսն իր խոսքում ներկայացրել է Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր տեղի ունեցած զարգացումները, իրադարձությունները, երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի համար 90-ականների դժվար տարիներին, մարտահրավերներին և սպառնալիքներին, ինչպես նաև՝ հնարավորություններին: Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար տիկին Հասմիկ Դաշտոյանն էլ միջոցառման մասնակիցների համար ընթերցել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթը։ Դեսպանն իր խոսքում անդրադարձել էր վերջին երեք տասնամյակներում հայ-հունական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական շփումներին, հարաբերություններում Հունաստանում հայ համայնքի ունեցած ավանդին, ինչպես նաև խոսք է գնացել Հայաստանում փոքրաթիվ, սակայն ակտիվ հունական համայնքի մասին։ Դեսպանն ամփոփել է խոսքն՝ ասելով որ հայ-հունական հարաբերություններն այնչափ առաջընթաց են ապրել այս տարիներին, որ «առկա են բոլոր նախապայմանները այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու՝ հաղորդելով դրանց ռազմավարական բնույթ»։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել հունա-հայկական բարեկամության ընկերակցության նախագահ Անդոնիոս Պավլիդիսը, իշխող՝ «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսը, հիմնական ընդդիմադիր «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Յանիս Ամանատիդիսը, «ՊԱՍՕԿ-Փոփոխության շարժում» կուսակցության մամուլի խոսնակ Դիմիտրիս Մանդզոսը` կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի անունից: Անտոնիոս Պավլիդիսն իր խոսքում կարևորել է երկու բարեկամ երկրների համագործակցությունը և հունա-հայկական ընկերակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում։ Անդրադարձել է նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վերջին ագրեսիային և միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությանը։ Դիմիտրիս Մարկոպուլոսն անդրադարձել է դարերի խորքից եկող հայ-հունական հարաբերությունների պատմությանը։ Նա իր խոսքում խստորեն դատապարտել է նաև Հայաստանի դեմ ծավալված ագրեսիան, որը իրականացվում է թե՛ տեղեկատվական և թե՛ այլ հիբրիդային ձևերով: Յանիս Ամանատիդիսն անդրադարձել է միջխորհրդարանական դիվանագիտությանը, միջխորհրդարանական խմբերի համագործակցությանը, ներկայացրեց գրանցած արդյունքները։ Դիմիտրիս Մանդզոսը՝ Նիկոս Անդրուլակիսի անունից, ողջույնի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ընդգծելով, որ հայ-հունական հարաբերությունները եղել և մնում են կայուն և բարեկամական։ Բոլոր ելույթ ունեցողները խստորեն դատապարտել են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հայ ժողովրդի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան` կոչ անելով միջազգային հանրությանը հատկապես` ԵՄ-ին հստակ դիրքորոշում որդեգրելու և գործնական քայլեր ձեռնարկելու` ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուղղությամբ: Միաժամանակ բանախոսներն ընդգծել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ընդլայնելու և խորացնելու կարևորությունը`շեշտը դնելով քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և տնտեսական ոլորտների վրա: Միջոցառմանը հաջորդել է ընդունելություն։
17:57 - 13 հոկտեմբերի, 2022
Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան
 |tert.am|

Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու ոչինչ չունի, հաղորդում է Anadolu գործակալությունը։ «Պրահայի գագաթնաժողովում շատ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Սակայն հիմա մենք Հունաստանի հետ խոսելու բան չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ «ԵՄ-ն կհրավիրի Հունաստանին երկկողմ երկխոսության՝ համայնքային համերաշխության պատրվակով նրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն»։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Աթենքին, այլև ցանկացած այլ պետության, որը կսպառնա իր անվտանգությանը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը բազմիցս հայտնվել են ռազմական բախման եզրին, ինչը պայմանավորված է Էգեյան ծովում տարածքային ջրերի ու օդային տարածության սահմանների, ինչպես նաև կղզիների կարգավիճակի շուրջ ծագած կոնֆլիկտով։
11:43 - 07 հոկտեմբերի, 2022
Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը

Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները: Վարչապետ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը:
21:59 - 06 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ն պետք է փորձի Հայաստանին օգնել որքան հնարավոր է․ Հունաստանի ԱԳ նախարար

 |factor.am|

ԵՄ-ն պետք է փորձի Հայաստանին օգնել որքան հնարավոր է․ Հունաստանի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Վարշավայի Անվտանգության ֆորումում հայտարարել է, որ  ռուսական ագրեսիայի դեմ եվրոպական միասնությունը լավատեսական ազդակ է, սակայն նա ընդգծել է, որ Հայաստանին ևս պետք է աջակցություն ցուցաբերել, գրում է Greek City Times-ը։ «Քանի դեռ Եվրոպան մնում է միասնական, ես լավատես եմ ապագայի հարցում»,-նշել է նա պանելային քննարկման ժամանակ։  Հունաստանի ԱԳ նախարարը ասել է, որ հիմնական մարտահրավերը, որոնց բախվում է ԵՄ-ն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով էներգետիկ, անվտանգային ու գնաճի խնդիրներն են, ինչպես նաև ԵՄ պաշտպանական թևի ամրապնդման անհրաժեշտությունը։ Դենդիասը նաև ընդգծել է, որ մեկ այլ մեծ մարտահրավերը Հարավային Կովկասում իրավիճակն ՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է փորձի օգնել Հայաստանին այնքան, որքան դա հնարավոր է։
13:43 - 06 հոկտեմբերի, 2022
Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից

 |armenpress.am|

Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը խստորեն դատապարտում է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից և կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին «Թվիթեր»-ում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Ծայրաստիճան ցնցված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին սարսափազդու հաղորդումներից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը: Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: 
14:34 - 04 հոկտեմբերի, 2022
Վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Երևան և նշել հայ-հունական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման կարևորությունը՝ մարտահրավերներին համատեղ դիմագրավելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովեու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու առումով: Վարչապետը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ: Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նա նշել է, որ Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը եղել է արդյունավետ ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ: Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հույն և հայ-ժողովուրդներին միմյանց է կապում դարավոր բարեկամությունը և իրենք հանձնառու են երկկողմ փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Կառավարության ղեկավարը ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:Նիկոս Դենդիասը հավելել է, որ Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
17:46 - 27 սեպտեմբերի, 2022
Թուրքիան ԱՄՆ-ին և Հունաստանին բողոքի նոտա է հղել

 |factor.am|

Թուրքիան ԱՄՆ-ին և Հունաստանին բողոքի նոտա է հղել |factor.am|

factor.am: Թուրքիան իր բողոքն է հայտնել Հունաստանին և ԱՄՆ-ին՝ կապված Էգեյան ծովի կղզիներում ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի տեղակայման հետ։ Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։ Թուրքական ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ բողոքի պատճառը Միդիլի ու Սաքիզ կղզիներում ԱՄՆ արտադրության զրահատեխնիկայի տեղակայումն է։ Նախօրեին Անկարայում Հունաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ նշյալ տեղակայումը, իբր, Հունաստանի պայմանագրային պարտավորությունների խախտում է, որոնք բխում են Լոզանի և Փարիզի 1923 և 1947 թվականների պայմանագրերից։ Նման նոտա հանձնվել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին ու Վաշինգտոնի համապատասխան կառույցներին։ Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիան Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովի կղզիներ զրահատեխնիկա տեղափոխելու մեջ։ Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ 
17:02 - 27 սեպտեմբերի, 2022
Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Երևանում հստակ մեսիջ ուղարկեց այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները.  վերանայման քաղաքականությունը ձախողվելու է: Դենդիասն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում: «Ես կցանկանայի նաև հստակ մեսիջ ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները: Եվ իմ մեսիջը հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ  Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-ընդգծեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան: ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը: «Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,-ասաց Հունաստանի ԱԳ նախարարը: Սակայն նա ընդգծեց, որ լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք: Հունաստանը կշարունակի աջակցել երկկողմ բանակցությունները սկսելուն: Նիկոս Դենդիասը հավելեց՝ հավատում են, որ մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն անհապաղ, մարդասիրական իրավունքը պետք է հարգվի:
16:59 - 27 սեպտեմբերի, 2022