Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովելու Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը
14:25 - 15 դեկտեմբերի, 2022

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովելու Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Հունաստանի ԱԳՆ-ից արձագանքել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին․

«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որևէ նախապայմանների ապահովելու երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունը ու անվտանգությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների և տագնապի»,- նշված է Հունաստանի ԱԳՆ թվիթերյան գրառման էջում։ 

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել