Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

 |armenpress.am|

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու |armenpress.am|

armenpress.am: Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով 170-ի: Այդ մասին հաղորդում Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել Է շուրջ 200 մարդ:Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:Ավելի վաղ հաղորդվել Էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի շրջանում, որոնք 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել. նրանք ապահովում Էին մարդկանց տարհանումն Աֆղանստանից՝ այս երկրից ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո: Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ:
18:23 - 27 օգոստոսի, 2021
Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին |armenpress.am|

Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման Է տվել հարվածներ պատրաստել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին, որը «Իսլամական պետության» բջիջն Է եւ մեղադրվում Է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու մեջ: «Մենք հրաման ենք տվել մեր հրամանատարությանը՝ հարվածների օպերատիվ պլաններ մշակել, որոնք կհասցվեն ԻՊ-Խ-ի ակտիվներին, ղեկավարությանն ու օբյեկտներին: Մենք ուժեղ եւ ճիշտ կպատասխանենք այն ժամանակ եւ այն վայրում, որոնք ինքներս կընտրենք»,-ասել Է Բայդենը: Նա ընդգծել Է, որ գրոհի համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն: Բայդենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը կգտնի նրանց հասնելու միջոցները: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հայտարարել Է, որ «հիմնավորապես» ընդունում Է իր պատասխանատվությունն այն ամեն համար, ինչը տեղի Է ունենում Աֆղանստանում: Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, դրանցից մեկը՝ «Բերոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվել Էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ: Առաջին պայթյունը կազմակերպել Էր մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ պայթել Է ականապատված ավտոմեքենան: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող: Վերքեր Է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական: ԶԼՄ-ները, վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը, հաղորդել են, որ հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ-ը կարծում Է, որ գրոհներին մասնակցել Է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը, որը, գործում Է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:18 - 27 օգոստոսի, 2021
Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները. ՀՀ նախագահ

Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ: Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները: Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:
16:10 - 27 օգոստոսի, 2021
Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը |armenpress.am|

Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը լիովին ավարտել Է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:«Ինչ վերաբերում Է ԵՄ-ի ներկայացուչության անձնակազմին, այն լիովին դուրս Է բերվել Քաբուլից, բացառությամբ շատ փոքր խմբի, որն ապահովում Է տարհանումը: Մենք նաեւ դուրս ենք տարել 400 հոգու տեղական անձնակազմից (Աֆղանստանի քաղաքացիների), ներառյալ նրանց ընտանիքների անդամները»,- հայտարարել Է նա:Ստանոն ոչ մի կարգի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել Քաբուլում մնացած՝ Եվրամիության դիվանագետների մասին:«Նրանք այնտեղ կգտնվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, քանի դեռ կշարունակվի տարհանումը: Նրանք աշխատում են ոչ բարեկամական իրադրության մեջ, ուստ մենք այլեւս ոչ մի կարգի տեղեկատվություն չենք հրապարակում այդ խմբի մասին»,- ասել Է Ստանոն:«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարանանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Նրան պաշտպանելու կոչ Է արել փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իեն հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ օգնած աֆղաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:22 - 26 օգոստոսի, 2021
Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից |azatutyun.am|

Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը, արևմտյան այլ երկրներ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Հազարավոր մարդիկ կուտակվել են օդանավակայանի մոտ՝ փորձելով հասնել տարհանման թռիչքներին: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 25-ի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ կոչ է արել լքել տարածքը՝ նշելով «անվտանգության սպառնալիքները»: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ օդանավակայանի մոտ գտնվող մարդկանց հորդորելով «հեռանալ անվտանգ վայր»՝ հավելելով, որ կա «ահաբեկչական հարձակման շարունակական և բարձր սպառնալիք»: Ավստրալիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել տարածքը՝ նախազգուշացնելով «ահաբեկչական հարձակման շատ բարձր սպառնալիքի» մասին: ԱՄՆ նախագահը օրերս հայտարարել էր, որ մտադիր են ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը: Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում էին Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:
10:41 - 26 օգոստոսի, 2021
Ռուսաստանը կազմակերպում է 500 քաղաքացիների տարհանում Քաբուլից`չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով․ ՌԴ ՊՆ |azatutyun.am|

Ռուսաստանը կազմակերպում է 500 քաղաքացիների տարհանում Քաբուլից`չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով․ ՌԴ ՊՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, կազմակերպում է Աֆղանստանից Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանում` չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: «Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքում: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարեց, որ հեռանում է երկրից՝ արյունահեղությունը կանխելու համար: Արևմտյան երկրները շարունակում են տարհանել իրենց քաղաքացիներին և վտանգի տակ հայտնված աֆղանցիներին:
13:48 - 25 օգոստոսի, 2021
«Թալիբանը» հայտարարել է Փանջշեր նահանգի դիմակայության ուժերի հետ մոտալուտ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին |tert.am|

«Թալիբանը» հայտարարել է Փանջշեր նահանգի դիմակայության ուժերի հետ մոտալուտ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ շարժման տվյալներով՝ խաղաղության համաձայնագիրը Փանջշեր նահանգի հետ, որտեղ գտնվում են դիմադրության ուժերը, կկնքվի առաջիկա օրերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Մենք շփման մեջ ենք գտնվում է Փանջշերում մարդկանց հետ: Մենք բանակցություններ ենք վարում ազդեցիկ անձանց հետ: Բանակցությունները շուտով կլուծեն խնդիրն առանց պատերազմի: Ես 80 տոկոսով վստահ եմ, որ պատերազմելու անհրաժեշտություն չի լինի: Համաձայնագիրը կկնքվի առաջիկայում»,- ասել է Մուջահիդը:Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:
13:43 - 25 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատրաստ է ավարտել ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և պատերազմի ժամանակ ամերիկյան բանակի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման գործընթացը մինչև օգոստոսի 31-ը, հակառակ դեպքում, ամերիկացիները կարող են բախվել «Ալ-Քաիդայի» ահաբեկչական հարձակումների աճող սպառնալիքին: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ Սպիտակ տանը՝ «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների հեռավար գագաթնաժողովին հաջորդած ելույթում: «Թալիբան»-ը, հիշեցնենք, զգուշացրել է, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը: Բայդենը երեկ հայտարարել է, որ վերջին12 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը: Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում են Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:
12:20 - 25 օգոստոսի, 2021