«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան
 |armenpress.am|

Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը: Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ հայտարարությունների ժամին: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև իշխանությանը մեղադրեց հակառուսական տրամադրություններ գեներացնելու, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերի մեջ՝ կոչ անելով դադարեցնել դա: Ըստ Օհանյանի՝ արցախահայության թեկուզ և նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները: «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնոկրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի ու միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը: Առնվազն քաղաքական կարճատեսություն ու արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց ՌԴ-ի մասնակցության: Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է ՌԴ-ի ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Օհանյանը: Նա անհասկանալի և անընդունելի համարեց տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք կառուցողական, միջնորդական քաղաքականությունը: « Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը՝ գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,-եզրափակեց Օհանյանը:  
17:59 - 12 սեպտեմբերի, 2023
Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան
 |panorama.am|

Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս  ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։ «Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա  հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է  Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»։ Ա. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության  մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը  պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու  ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»: Ըստ Ա.Խաչատրյանի, ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա։ «Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս  պահին այդ ռիսկային  խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ա. Խաչատրյանը պատասխանց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, այլապես ի՞նչ պետք է լինի»։ Նա նաև նշեց, որ Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։
14:50 - 11 սեպտեմբերի, 2023
Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան
 |panorama.am|

Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ ՀՀ Սամանադրությամբ էլ արգելված է մահապատիժը, ապա հարցրեց՝ բոլոր դեպքերում մահապատժի  վերացման մասին թիվ 13 արձանագրության վավերացումը որևէ հավելյալ այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է։ Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն որևէ լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, արդեն իսկ Սահմանադրական նորմ է. «Մենք ունենք վավերացրած երկու արձանագրություն, 13-րդ արձանագրությունը վավերացնելը շարունակական միջազգային պարտավորությունների կատարման մեր հաջորդիվ ու վերջնական քայլն է»։ Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Նկատի ունեմ, այսինքն, որևէ ներքին վտանգ, մտավախություն, որ, օրինակ  Սահմանադրությամբ կարող է այդ մասով փոփոխություն տեղի ունենալ, բայց, փաստորեն, արձանագրության վավերացումը բոլոր դեպքերում ամրագրելու է  մահապատժի վերացումը։ Նման եզրահանգումներ, վերլուծություներ, անհնագստություններ կա՞ն»։ Կարեն Կարապետյանն ասաց. «Վերլուծություններ, անհանգստություններ չկան, քանի որ մահապատիժն ամբողջապես արգելված է մեր Սահմանադրությամբ, ուղղակի հավելյալ մեր միջազգային մակարդակով դրա վերահաստատման քայլն է»։ 
12:17 - 11 սեպտեմբերի, 2023
Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան  |tert.am|

Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Այս արձանագրության վավերացման շրջանակներում շատ կարևոր է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ արձանագրել և հայտարարել է, թե ինչպես է ադրբեջանական ռեժիմը մարդկանց գնդակահարում Հադրութի հրապարակում, ինչպես են գնդակահարում գերիներին։ Այս մասին ԱԺ-ում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ադրբեջանի կատարած վայրագրությունների արձանագրումը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար պետք է հետագայում դառնա Ալիևի և նրա վարչակազմին պատժի ենթարկելու իրական հնարավորություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք, գործողություններ իրականացնենք, որպեսզի ի լուր աշխարհի արձանագրենք, որ մենք գործ ունենք մարդատյաց և մարդակեր ռեժիմի հետ»,- ասաց նա։
11:43 - 11 սեպտեմբերի, 2023
Պաշտոնական Երևանից մինչև օրս Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձ չի հղվել․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Պաշտոնական Երևանից մինչև օրս Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձ չի հղվել․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր ՀՀ ԱԺ-ն թերևս կարող էր առաջին կետով քննարկեր ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված շնորհավորանքի ուղերձ հղելու հարցը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի ամենաբարձր ամբիոնից հայ ժողովրդի, իր կուսակիցների անունից ևս մեկ անգամ  շնորհավորեց Սամվել Շահրամանյանին։ Ըստ Մանուկյանի՝ Արցախի ԱԺ-ն հանդես բերեց վճռականություն և միասնականություն։ Նա  ասաց, որ Արցախում շատ պատասխանատու փուլում է նորընտիր նախագահն ստանձնում պաշտոնը, երբ ռազմաքաղաքական, հումանիտար և ներքին կյանքը լարված է։ «Արցախում ընտրված նախագահից հայ ժողովուրդն ակնալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու կարողություն և մարտահրավերներին դիմակայելու ունակություն և կամք»,- նշեց պատգամավորը։ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե որքան էլ զարմանալի է, բայց պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ՝ Սամվել Շահրամանյանին չի հղվել։
10:33 - 11 սեպտեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցությունը լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին

«Հայաստան» խմբակցությունը լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին

ՀՀ ԱԺ «Հայաստան » խմբակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին․ «Մեծարգո պարոն Շահրամանյան, շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման եւ արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։ Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն, ողջախոհություն այս դժվարին առաքելությունն իրականացնելու գործում։ Վստահ ենք, որ հասարակական եւ քաղաքական համախմբմամբ, իշխանության բոլոր ճյուղերի հետ համատեղ աշխատանքով, կամքով ու վճռականությամբ կապահովեք Արցախի Հանրապետության լիարժեք կենսագործունեությունը իր իրավունքների համար դժվարին աշխատանքում։ Վստահեցնում ենք, որ մեր խմբակցությունը, իր ստանձնած պատասխանատվության ամբողջական ծավալով շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության եւ արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին եւ Ձեզ այս դժվարին փուլը հաղթահարելու ու Արցախ աշխարհը խաղաղ ու բարեկեցիկ կյանք վերադարձնելու պայքարում»։
16:05 - 09 սեպտեմբերի, 2023
ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ: «Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։
22:08 - 02 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի գործողությունները իրավունք են տալիս հայկական կողմին ետ կանգնել արված ոչ հայանպաստ հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն

Ադրբեջանի գործողությունները իրավունք են տալիս հայկական կողմին ետ կանգնել արված ոչ հայանպաստ հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք արտահերթ նիստի կապակցությամբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է. «Մենք ուշի-ուշով հետևում ենք զարգացումներին։ Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։ Ստեղծված իրավիճակում գտնում ենք․ 1. Միջազգային հանրության և Հայաստանի գործող իշխանությունների բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի շուտափույթ լուծմանը։ 2. Երբ Ադրբեջանը բացահայտորեն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ցեղասպան քաղաքականություն, չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը։ 3. Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ​​ատյանների որոշումները և գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք։ 4. Հայաստանի համար, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնող, պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակում։ 5. Ադրբեջանի գործողությունները օրինական իրավունք են տալիս հայկական կողմին ետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության ապահովման վրա»։ 
17:32 - 16 օգոստոսի, 2023
Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Օհանյանը միջազգային կառույցներին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում ցեղասպանություն են։ «Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։ Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։
17:40 - 12 օգոստոսի, 2023
Քաղաքացու մուտքը ՀՀ արգելված է, նրա անձնագիրը երկրորդ անգամ վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար․ ՄԻՊ-ն արձագանքել է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին

Քաղաքացու մուտքը ՀՀ արգելված է, նրա անձնագիրը երկրորդ անգամ վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար․ ՄԻՊ-ն արձագանքել է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին օգոստոսի 1-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Զվարթնոց օդանավակայանում առգրավել են իր անձնագիրը։ ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել պետական իրավասու մարմնի գործընկերների հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Փոխանցված տեղեկատվությունը ներկայացվել է քաղաքացուն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ «Պաշտպանի աշխատակազմից քաղաքացուն խնդրել են նաև հնարավոր խնդիրների դեպքում կրկին զանգահարել թեժ գծին, սակայն հետադարձ զանգ չի ստացվել։ Այնուհետև, գիշերը ժամը 12-ի սահմաններում, թեժ գծին է զանգահարել պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և նշել, որ քաղաքացին դեռևս օդանավակայանում է։ Վերոգրյալի հաշվառմամբ կապ է հաստատվել քաղաքացու հետ, ով նշել է, որ անձնագրի հետ կապված խնդիրը լուծվել է, և անձնագիրը վերադարձվել է իրեն, սակայն Հայաստան մուտք գործելու խնդիրը չի լուծվել։ ՄԻՊ աշխատակազմն անմիջապես հարցը քննարկել է իրավասու մարմնի գործընկերների հետ։ Օգոստոսի 2-ի առավոտյան ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել քաղաքացու հետ` պարզելու համար` արդյո՞ք խնդիրները վերջնական լուծվել են։ Սակայն քաղաքացին հայտնել է, որ անձնագիրը կրկին վերցրել են։ Կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար։ Նշված տեղեկությունները ՄԻՊ աշխատակազմից փոխանցել են քաղաքացուն, միևնույն ժամանակ պարզաբանվել են իր նկատմամբ կիրառված արգելքն ու իրավապահ մարմինների գործողությունները բողոքարկելու կարգը, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Պաշտպանի լիազորությունների շրջանակը։ Հարցի քննարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր պարզաբանումներ է պահանջելու պետական իրավասու մարմիններից։ Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»։ Հիշեցնենք, որ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանը չի կարողանում մուտք գործել Հայաստան․ցնա շուրջ 24 ժամ է՝ գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, ստիպված գիշերել է այնտեղ»: «Երեկվանից նրան որևէ բացատրություն չէին տալիս, թե ինչու են իր մուտքն արգելում երկիր: Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում», - այսօր գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
13:20 - 02 օգոստոսի, 2023
Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի․ Գեղամ Մանուկյան

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի․ Գեղամ Մանուկյան

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության ընդդիմության վերաբերյալ։ «ԱԺ Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր դիրքորոշումն եղել է խորքային, համակարգային, եւ պայմանավորված չի եղել որեւէ անձով, որեւէ մեկի ցուցմունքով կամ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ, քանի որ ամեն դեպքում, այս հանձնաժողովը չունի հանրային լեգիտիմություն, եւ վերջնարդյունքը պարզ է ու հայտնի։ Այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմա-քաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։ Դավիթ Տոնյանը չի կարող որոշել ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը եւ ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Առնվազն հրապարակային խոսքում Դավիթ Տոնյանը այդպես էլ չասաց, թե շարունակու՞մ է պնդել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը։ Ու վերջապես, կրկին շեշտեմ՝ բոլորին հարցեր, ու շատ հարցեր տալու հերթը դեռ գալու է, երբ ձեւավորվի իրոք անկախ, հանրային վստահություն ունեցող ու բոլորը հարցերի պատասխանը ստանալ ցանկացող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Մինչ այդ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արաքները։ Հ.Գ. Կմաղթեմ միայն, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ իշխանության թիրախում հայտնված, պատանդի կարգավիճակում պահվող բոլոր զինվորականները հնարավորինս շուտ լինեն ազատության մեջ», - գրել է պատգամավորը։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ կոչ էր արել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, իսկ հակառակ դեպքում այլև հրապարակային հայտարարություններ չանեն իր գործունեության վերաբերյալ։ «Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլեւս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,- նշել է Տոնոյանը:
15:06 - 01 օգոստոսի, 2023
«Հայաստան» խմբակցությունը Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել ԿԽՄԿ-ին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին

«Հայաստան» խմբակցությունը Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել ԿԽՄԿ-ին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։ Այս մասին հայտնում են ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ծառայությունից։ Խմբակցության անունից ուղղված նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը և մարդկության հիմնարար սկզբունքների բացահայտ անտեսումը, նշվում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, այլև՝ խաթարում է Միջազգային Կարմիր Խաչի կողմից մարդասիրական գործողություններին օժանդակելու գործում ներդրված ջանքերին։ Ակնհայտ է, որ այս արարքն ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում հուսահատություն տարածմանը, այլև՝ Կարմիր Խաչի համբավն արատավորելուն և կարևոր մարդասիրական առաքելության իրականացման խոչընդոտմանը։ Խմբակցությունը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի անվտանգ և արագ վերադարձն իր ընտանիք և պատասխանատվության ենթարկել նրա առևանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրավունքի։ «Հայաստան» խմբակցությունը նաև հորդորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը և տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը։ 
15:47 - 31 հուլիսի, 2023