Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը համարում է, որ ռուսական պետությունը կանգնած է անվտանգային ամենալուրջ խնդրի առաջ։ Այս մասին գրում է DW-ն։ «Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի և հատկապես պետգվարդիայի հավատարմությունը առանցքային կլինի  ճգնաժամի զարգացման հարցում։ Սա ՌԴ պետության համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է»,- կարծում են բրիտանական գերատեսչությունում։ «Վագներ» ռազմականացված խմբավորման ստորաբաժանումները շարժվում են Վորոնեժի մարզից դեպի հյուսիս, ամենայն հավանականությամբ, ձգտելով հասնել Մոսկվա,- գրում են Մեծ Բրիտանիայի ՊՆ զեկույցի հեղինակները։ «Հաշվի առնելով սահմանափակ տեղեկությունները վագներականների ու ՌԴ անվտանգության ուժերի միջև ռազմական գործողությունների մասին, վերջիններս ամենայն հավանականության, մի շարք դեպքերում պասիվ են մնացել՝ չխոչընդոտելով «վագներականներին»»,-ասված է հայտարարության մեջ։
12:51 - 24 հունիսի, 2023
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը եւ մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր: Նա նշել է, որ մեր երկրում հետեւում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին եւ բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը: «Մենք հավատում ենք, որ մեր միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաեւ նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին: Կողմերը փաստել են, որ Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Միջխորհրդարանական միության շրջանակում միասնական օրակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաջակցություն մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման:
11:29 - 09 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Դրյու Հենդրին անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին

Ալեն Սիմոնյանն ու Դրյու Հենդրին անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին եւ դրանց հետեւանքներին: Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետեւանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այս համատեքստում կարեւորվել են միջազգային գործընկերների աջակցությունը եւ հասցեական հայտարարությունները: Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը կարեւորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությունը լրացնում է միջպետական հարաբերություններին, եւ այդ համատեքստում ՄԹ փորձը չափազանց կարեւոր է մեզ համար: Այս առումով խնդրում ենք դիտարկել Հայաստանի ՏԻՄ սուբյեկտների՝ Շոտլանդիայի հետ գործակցության հնարավորությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
13:46 - 08 հունիսի, 2023
Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. Միացյալ Թագավորության մշակույթի նախարար

Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. Միացյալ Թագավորության մշակույթի նախարար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: ԱԺ-ից հայտնում են, որ նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Նա անընդունելի է համարել մարդու հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն` նկատի ունենալով նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան: Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ:
11:43 - 08 հունիսի, 2023
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին: ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները: Անդրադարձ է եղել հունիսի 1-ին Քիշնեւում երկու երկրների վարչապետների կարճ հանդիպմանը եւ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԹ կողմից իրականացվող խորհրդարանի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները տարածաշրջանի անվտանգության շուրջ մտքեր են փոխանակել բրիտանացի գործընկերների հետ՝ մանրամասնելով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը:
10:52 - 08 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային

Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին: Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության մասին՝ բրիտանացի գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար եւ այլ խնդիրների մասին: Անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային: Ալիշա Քերնսը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ նշելով, որ այնտեղ իր պաշտոնական հանդիպումների ընթացքում պատրաստ է քննարկել անվտանգության վերոնշյալ հարցերը: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:
16:50 - 07 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, եւ այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում: «Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարեւորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:
16:09 - 07 հունիսի, 2023
Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը
 |azatutyun.am|

Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը |azatutyun.am|

azatutyun.am: Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը, և հույս ունի, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն կունենան՝ խաղաղության հասնելու, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Մեծ Բրիտրանիան հայտնի է որպես Թուրքիայի և Ադրբեջանի սերտ դաշնակից, համենայն դեպս, Հայաստանում շատերը այդպես են կարծում, այդ երկու երկրների հետ Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Դա չի՞ խանգարի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Լեո Դոքերթի. - Չպիտի, որ այդպես լինի, Դուք իրավացի եք, մենք իրոք շատ սերտ դաշնակցային հարաբերություն ունենք Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունն, և Ադրբեջանի հետ, որը սերտ գործընկեր է մեզ համար, հատկապես էներգետիկայի ոլորտում, բայց այդ հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն, որպեսզի շատ խորը և իմաստավորված հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության առումով մենք շատ հավակնոտ և ակտիվ արտաքին քաղաքականություն ունենք, որը համաշխարհային թատերաբեմում շատ աշխույժ է։ Այո, այո, նաև այս տարածաշրջանում, մենք ձգտում ենք ակտիվ լինել Կովկասի տարածարջանում, ուզում ենք՝ դիվանագիտական և անվտանգության լավ պայմանավորվածություններ և համակարգեր գործեն բոլոր պետությունների միջև։ Մենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենք և ուզում ենք, որ բոլոր գործընկերները, բոլոր պետություններն առաջ շարժվեն և օգտվեն անվտանգության և բարեկեցության այս հանգամանքներից այնքանով, որքանով կառավարությունները և ժողովուրդները կարող են այդ ամենից օգուտ քաղել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք դա շատ ենք կարևորում՝ հաշվի առնելով, որ դուք երիտասարդ ժողովրդավարություն եք, հինավուրց ազգ, հինավուրց քաղաքակրթություն, բայց երիտասարդ ժողովրդավարությամբ, և մենք հավատացած ենք, որ այդ ժողովրդավարության ամրապնդումը շատ կարևոր է։ «Ազատություն». - Հայաստանում անհանգստություն կա մի հարցում. կան բրիտանական ընկերություններ, որոնք ներգրավված են Ղարաբաղի հանքերում։ Տեղյա՞կ եք դրա մասին, հակամարտությունը, ըստ էության, դեռ չի հանգուցալուծվել, և հանքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության ներքո։ 2021-ի ամռանը բրիտանական Open Democracy-ն գրեց` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերաբար կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր օգուտներ ստանալ այդ հողերից ու հանքերից: Լեո Դոքերթի. - Ես մանրամասներին տեղյակ չեմ, ես ժխտում եմ ցանկացած նման մեղադրանք, անկեղծ ասած։ Ինչպես ասացի, մենք թափանցիկ արտաքին քաղաքականություն ունենք, և մեր կառավարությունը որևէ առնչություն չունի առևտրային գործառնությունների հետ այս երկրում կամ որևէ այլ երկրում։ Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանն արդյունահանող ոլորտների միջազգային թափանցիկության նախաձեռնության անդամ է, որը շատ լավ չափման միջոց է, որով կարելի է տեսնել՝ արդյոք արդյունահանող տնտեսվարողներն իրենց պարտականությունները կատարում են, թե ոչ, բայց կառավարության խնդիրը չէ, կառավարությունը ներգրավված չէ և չպիտի լինի ներգրավված այդ ամենի մեջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:19 - 24 մայիսի, 2023
Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:
17:42 - 23 մայիսի, 2023
Վարչապետն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին

Վարչապետն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է պարոն Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ: Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ: Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը: Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:
14:06 - 23 մայիսի, 2023