Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային
16:50 - 07 հունիսի, 2023

Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին:

Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության մասին՝ բրիտանացի գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար եւ այլ խնդիրների մասին: Անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային:

Ալիշա Քերնսը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ նշելով, որ այնտեղ իր պաշտոնական հանդիպումների ընթացքում պատրաստ է քննարկել անվտանգության վերոնշյալ հարցերը:

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել