Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը
 |azatutyun.am|
13:19 - 24 մայիսի, 2023

Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը |azatutyun.am|

azatutyun.am: Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը, և հույս ունի, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն կունենան՝ խաղաղության հասնելու, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Մեծ Բրիտրանիան հայտնի է որպես Թուրքիայի և Ադրբեջանի սերտ դաշնակից, համենայն դեպս, Հայաստանում շատերը այդպես են կարծում, այդ երկու երկրների հետ Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Դա չի՞ խանգարի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Լեո Դոքերթի. - Չպիտի, որ այդպես լինի, Դուք իրավացի եք, մենք իրոք շատ սերտ դաշնակցային հարաբերություն ունենք Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունն, և Ադրբեջանի հետ, որը սերտ գործընկեր է մեզ համար, հատկապես էներգետիկայի ոլորտում, բայց այդ հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն, որպեսզի շատ խորը և իմաստավորված հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության առումով մենք շատ հավակնոտ և ակտիվ արտաքին քաղաքականություն ունենք, որը համաշխարհային թատերաբեմում շատ աշխույժ է։

Այո, այո, նաև այս տարածաշրջանում, մենք ձգտում ենք ակտիվ լինել Կովկասի տարածարջանում, ուզում ենք՝ դիվանագիտական և անվտանգության լավ պայմանավորվածություններ և համակարգեր գործեն բոլոր պետությունների միջև։ Մենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենք և ուզում ենք, որ բոլոր գործընկերները, բոլոր պետություններն առաջ շարժվեն և օգտվեն անվտանգության և բարեկեցության այս հանգամանքներից այնքանով, որքանով կառավարությունները և ժողովուրդները կարող են այդ ամենից օգուտ քաղել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք դա շատ ենք կարևորում՝ հաշվի առնելով, որ դուք երիտասարդ ժողովրդավարություն եք, հինավուրց ազգ, հինավուրց քաղաքակրթություն, բայց երիտասարդ ժողովրդավարությամբ, և մենք հավատացած ենք, որ այդ ժողովրդավարության ամրապնդումը շատ կարևոր է։

«Ազատություն». - Հայաստանում անհանգստություն կա մի հարցում. կան բրիտանական ընկերություններ, որոնք ներգրավված են Ղարաբաղի հանքերում։ Տեղյա՞կ եք դրա մասին, հակամարտությունը, ըստ էության, դեռ չի հանգուցալուծվել, և հանքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության ներքո։

2021-ի ամռանը բրիտանական Open Democracy-ն գրեց` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերաբար կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր օգուտներ ստանալ այդ հողերից ու հանքերից:

Լեո Դոքերթի. - Ես մանրամասներին տեղյակ չեմ, ես ժխտում եմ ցանկացած նման մեղադրանք, անկեղծ ասած։ Ինչպես ասացի, մենք թափանցիկ արտաքին քաղաքականություն ունենք, և մեր կառավարությունը որևէ առնչություն չունի առևտրային գործառնությունների հետ այս երկրում կամ որևէ այլ երկրում։ Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանն արդյունահանող ոլորտների միջազգային թափանցիկության նախաձեռնության անդամ է, որը շատ լավ չափման միջոց է, որով կարելի է տեսնել՝ արդյոք արդյունահանող տնտեսվարողներն իրենց պարտականությունները կատարում են, թե ոչ, բայց կառավարության խնդիրը չէ, կառավարությունը ներգրավված չէ և չպիտի լինի ներգրավված այդ ամենի մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել