Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

 Իրաքի նախագահը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը ահաբեկչություն է անվանել |tert.am|

Իրաքի նախագահը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը ահաբեկչություն է անվանել |tert.am|

tert.am: Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն ասել է, որ կիրակի գիշեր Բաղդադի դիվանագիտական Կանաչ գոտու վրա տեղի ունեցած հրթիռային հարձակումը «ահաբեկչություն»  է, որը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունը, հայտնում է CNN լրատվականը:Իրաքցի զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ կիրակի օրն ընկած հրթիռի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ իրաքցի զինվոր: Զինվորականները հայտնել են, որ հրթիռների մեծ մասը հարվածել է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող Քադիսիա բնակելի թաղամասին՝ վնասելով մի քանի շենքեր և մեքենաներ:Մինչդեռ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ դեսպանատան շենքին փոքր վնաս է հասցվել, բայց որևէ վիրավոր կամ զոհ չկա:Իրաքի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը գրավոր հայտարարություն է տարածել՝ ասելով, որ «Կանաչ գոտու թիրախավորումը ահաբեկչություն է, որը վտանգում է անմեղ քաղաքացիների անվտանգությունը, կյանքն ու նրանց ունեցվածքը:«Դիվանագիտական առաքելությունների թիրախավորումը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունն ու նրա արտաքին կապերը»,- ասել է մամուլի խոսնակը:ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակման համար մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումներին: Շարունակությունը՝ tert.am-ում։
12:39 - 21 դեկտեմբերի, 2020
Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար |armenpress.am|

Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար |armenpress.am|

armenpress.am: Իրաքը ցանկանում Է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Ահաբեկիչների բջիջներ եւ խմբեր կան Իրաքի որոշակի շրջաններում…, եւ դա անդրադառնում Է Իրաքի անվտանգության ոլորտի իրադրության վրա, բայց իրավիճակը փոխվել Է ԻՊ-ի անկումից հետո: Սակայն մենք համագործակության կարիք ունենք այլ երկրների հետ հետախուզության բնագավառում, ինչպես նաեւ սպառազինության եւ պատրաստության ոլորտում… Ինչ վերաբերում Է զորքերի լրիվ դուրսբերմանը, ապա մենք խոսում ենք մարտական ուժերի մասին»,-ասել Է Հուսեյնը: Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել Է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաեւ արտահայտվել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձեւաչափի վերանայման օգտին: Դրանք պատասխանն են դարձել Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի անցկացրած այն գործողությանը, որի արդյունքում լույս հունվարի 3-ի գիշերը սպանվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղավոխության պահապանների զորակազմի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին եւ Իրաքի շիա աշխարհազորայինների փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուխանդիսը: Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքի զինվորականներին Է փոխանցել մի շարք օբյեկտներ, որտեղ մինչ այդ տեղաբաշխված Էին ամերիկացի զինվորականներ, այդ թվում՝ մի շարք ավիաբազաներ եւ կոալիցիայի ռազմական խորհրդականների կենտրոնակայանը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Էր, որ միջազգային կոալիցիայի զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն Իրաքից երեք տարվա ընթացքում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիմտոֆեր Միլլերն ավելի վաղ հայտարարել Էր, որ ամերիկյան զորակազմի թվաքանակն Իրաքում մինչեւ 2021 թվականի հունվարի 15-ը կկրճատվի մինչեւ 2,5 հազար մարդ:
13:23 - 26 նոյեմբերի, 2020
Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Կիպրոսի դեմ նոր ճգնաժամ է հրահրել, քանի որ նախատեսում է ընդլայնել կղզու մի մասի ապօրինի օկուպացիան՝ ներառելով Վարոշա կոչվող տարածքը: Այս մասին գրում է  The Jerusalem Post-ը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ օգտագործում է միջազգային նոր ճգնաժամ՝ ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի միջոցով հանրությանը ոգևորված պահելու համար: Վարոշան լողափնյա տարածք է, որը 46 տարի է՝ լքված է այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և վտարեցին Կիպրոսի հույներին կղզու հյուսիսային մասից:  Անկարան պնդում է, որ իր անօրինական ներխուժումը եղել է սոսկ կիպրոսցի թուրքերի իրավունքները «երաշխավորելու» համար: Թուրքիայի՝ Կիպրոսի փոքրամասնություններին վտարելու քաղաքականությունը հիշեցնում է նրա՝ հայերի և հույների պատմական արտաքսման քաղաքականությանությունը, ինչպես նաև վերջերս Աֆրին ներխուժումը, երբ այնտեղից վտարվեց փոքրամասնություն կազմող քուրդ բնակչությունը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ասել է, որ այդ քայլն «անօրինական է», Ռուսաստանը և ԵՄ-ն դատապարտել են այն, իսկ ՄԱԿ-ն արտահայտել է իր սովորական «մտահոգությունը», ինչը նշանակում է, որ նրանք միայն հայտարարություններ են անելու և ոչ մի քայլ չեն ձեռնարկելու: Թուրքիան սկսկել է գնալով ավելի մեծ սպառնալիք ներկայացնել Հունաստանի, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս այցելել էր Հունաստան և Կիպրոս՝ այդ երկրներին աջակցություն ցույց տալու համար: Նա նաև «մտահոգություն էր հայտնել» Անկարայի ագրեսիվ պահվածքի առթիվ: Թուրքիան վերջին ամիսներին սուր քննադատության է ենթարկել Պոմպեոյին, սպառնացել է Թրամփի վարչակազմին և կոշտ արձագանք է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Գազի շուրջ նոր գործարքը, որը ենթադրաբար կներառի խողովակաշարի կառուցում և էներգետիկ ֆորում, Իսրայելը դարձրել է Կիպրոսի և Հունաստանի հիմնական դաշնակիցը: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սև ծովում զորավարժություններ են անցկացնում, իսկ Թուրքիան Սև ծովում փորձարկում է Ռուսաստանից գնված S-400 համակարգերը: Թուրքիան նաև մեղադրվում է այն բանի համար, որ օգոստոսին օգտագործել է S-400 համակարգերը՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի F-16 ինքնաթիռներին հետևելու համար։ New York Times-ի վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը պնդում է, որ անցյալ ամիս՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում, Թուրքիան F-16-եր է ուղարկել Ադրբեջան: Եթե ​​այս բոլոր միջադեպերին դժվար է հետևել, ապա պատճառն այն է, որ հենց դա է Անկարայի ուզածը: Թուրքիան թեժ կետեր է ստեղծում Հայաստանից մինչև  Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը:  Անկարան խաղ է անում տարածաշրջանի հետ, ասես դաշնամուր  նվագելիս լինի, և դաշնամուրի յուրաքանչյուր ստեղն մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն: 2016 թվականից ի վեր՝ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ առճակատման գործընթաց է սկսել: Ի հակադրություն Թուրքիայի այժմյան քաղաքականության՝ երկրի նախկին արտգործնախարար և Էրդողանի օրոք վարչապետ եղած Ահմեդ Դավութօղլուն պրագմատիկ քաղաքականություն էր վարում:  Թուրքիան ժամանակին ոչ մի խնդիր չուներ իր հարևանների հետ և ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը: Այդ ժամանակ կար ժողովրդավարություն, իսկ այժմ Թուրքիան ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ 65 համայնքապետերից միայն հինգին է թողել իրենց պաշտոններին:  Հենց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որ ներկայացնում է, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» մեջքից հարվածում է երկիրին:   Թուրքիան աշխարհում  առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով․ երկրում 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 150 հազար քաղծառայող է հեռացվել աշխատանքից։ Թուրքիայում քննադատական ​​լրատվամիջոցներ գերթե չկան․ երկիրը հիշեցնում է միակուսակցական պետություն, որը գնալով ավելի է նմանվում ավտորիտար ռեժիմներին, որտեղ  ղեկավարությանը քննատադելն արգելված է։ Անկարան իր նոր ճգնաժամային քաղաքականությունը սկսեց 2016-ին՝ ներխուժելով Սիրիա և քուրդ այլախոհների դեմ պատերազմն ուժգնացնելով:  2018-ին Թուրքիան ներխուժեց քրդական խաղաղ Աֆրին շրջան, ինչը հանգեցրեց 160 հազար քրդերի փախուստի։ Անկարան այստեղ բերեց իսլամիստ ծայրահեղական ​​աշխարհազորայինների՝ օկուպացված գոտին ղեկավարելու համար: Այնուհետև Թուրքիան այդ նույն զինյալների օգնությամբ 2019-ի հոկտեմբերին ներխուժեց Թել Աբյադի մերձակայք և հարձակվեց «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Թուրքիան զինված խմբավորումներին հունվարին ուղարկեց Լիբիա, իսկ այժմ նրանց ուղարկում է Ադրբեջան՝ կռվելու Հայաստանի դեմ: Անկարայի ճգնաժամային քաղաքականությունը ամեն երկու շաբաթը մեկ թևակոխում է ռազմական նոր ճգնաժամի փուլ: Լիբիա անօրինական զենք ուղարկելուց, Եգիպտոսին և ԱՄԷ-ին սպառնալուց, Ֆրանսիայի հետ ճգնաժամ սկսելուց հետո Թուրքիան հուլիսին ռմբակոծեց Իրաքի հյուսիսը, իսկ օգոստոսին սկսեց սպառնալ Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրականում: Քանի որ սեպտեմբերի կեսին Արեւելյան Միջերկրակաի հիմնախնդրը մարեց, Անկարան իր հայացքն ուղղեց Հայաստանի հետ նոր ճգնաժամին: Կառավարությունը հրամայել էր լրատվամիջոցներին հաղորդել, որ «ահաբեկիչները» աշխատում են Հայաստանի հետ․ սա հորինված պատմություն էր, ինչը սովորաբար նախորդում է թուրքական ներխուժումներին։ Այնուհետև Թուրքիան Ադրբեջանին մղեց սեպտեմբերի 27-ին հարձակվել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա։ Հոկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի աջակցությամբ ծավալված մարտերի ֆոնին, գնդակոծվեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հայկական պատմական եկեղեցին, ինչը կրկնում է Անկարայի՝  եկեղեցիների և փոքրամասնությունների վրա իրականացվող հարձակումները, ինչպես, օրինակ, ալևիների դեպքում: Հայկական եկեղեցու գնդակոծումը հիշեցնում է հուլիսին Ստամբուլի պատմական Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը:   Անկարան այժմ ունի մի քանի թիրախ: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը գծապատկեր էր հրապարակել և հայտարարություն տարածել, որում պնդում էր․ «Երուսաղեմը մերն է»:  Այս հռետորաբանությունը Թուրքիայի իշխող կուսակցության՝ իսրայելապաղեստինյան հարցում իր դերը բարձրացնելուն ուղղված ջանքերի մի մասն է: Թուրքական F-16-երը կարող են թռչել Ադրբեջան կամ հարձակվել Հայաստանի վրա, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիա, հեռացնել ամերիկացիներին Թել Աբյադից, ծովում հետապնդել ֆրանսիական ռազմանավերը և օգտագործել S-400 ռադարները՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ինքնաթիռներին հետևելու համար, սպառնալ Իսրայելին, ԱՄԷ-ին, Հունաստանին, Սիրիայի ռեժիմին,  ռմբակոծել Իրաքը, և այս ամենը չունենա որևէ հետևանք: ՆԱՏՕ-ի գործընկեր անդամների վրա աճող հարձակումները կոչված են ցույց տալու, որ Անկարան հրաժարվում է բոլոր կանոններից:   Անկարայի վերջին քայլերը Երուսաղեմում ապշեցնող էին:  Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ասաց, որ Թուրքիան ապակայունացնող ուժ է տարածաշրջանում, և համաձայն իսրայելական հետախուզության և զինվորականների՝ վերջին մեկ տարվա գնահատականների՝ Անկարան աճող սպառնալիք է: Այնուամենայնիվ, Իսրայելի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի կամ այլ երկրների միջև, որոնք մտահոգված են Թուրքիայի գործողություններով, կոնսենսուս չկա այն հարցում, թե ինչպես դիմակայել Անկարայի գործողություններին:  Այն փաստը, որ Թուրքիան գնալով ավելի հաճախ է օգտագործում սիրիացի վարձկաններին, որոնց վերածել է օտարերկրյա լեգեոնի՝ զոհաբերելու համար այն պատերազմներում, որտեղ ուզում է դերակատարում ունենալ, արդեն վնաս է հասցրել Հայաստանին և Լիբիային: Կիպրոսը և Հունաստանը նախազգուշացված են:  
23:29 - 11 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի հետ մեր պատերազմը գոյատևման և ինքնորոշման պատերազմ Է. Իրաքում ՀՀ դեսպանություն |armenpress.am|

Ադրբեջանի հետ մեր պատերազմը գոյատևման և ինքնորոշման պատերազմ Է. Իրաքում ՀՀ դեսպանություն |armenpress.am|

armenpress.am:  Բաղդադում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարություններին՝ նշելով, որ մեր պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ՝ էթնիկ, այլ գոյատևման և ինքնորոշման պատերազմ է։ Դեսպանությունը հայտարարության մեջ նշել է, որ Բաղդադում Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական համերաշխություն է հայցել Արցախի Հանրապետությունում հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ մարտնչող Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմում»։ «Այս պատերազմը կրոնական կամ էթնիկ պատերազմ չէ, առնվազն՝ հայերի համար»,- ընդգծել է Իրաքում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ դա գոյատևման և ինքնորոշման պատերազմ է,  ազատություն ձեռք բերելու և արժանապատիվ ապրելու պատերազմ է։ «Հայերը հարգանք և սեր են տածում մուսուլմանների նկատմամբ և վերջինների հետ կիսում են իրենց հայրենիքը՝ որպես մեկ երկրի զավակներ, կառուցելով իրենց հայրենիքը, ինչպես որ դա արվում է Իրաքում: Հայերը հայտնի են Իրաքում, որտեղ աչքի են ընկել արհեստներով, արվեստով, գիտությամբ, տնտեսագիտությամբ, բիզնեսով, շինարարությամբ և բժշկությամբ։ Իրաքցի առաջին բժիշկը հայ է, մեկ այլ հայ հայտնաբերել է իրաքյան նավթը, ժողովրդական մարզադաշտի շինարարն է եղել հայ և Տայարանի հրապարակի կերպարվեստի թանգարանը նույնպես հայկական է։ Հայկական է նաև առաջին երկսեռ դպրոցը, առաջին տպարանը, և այդ ցուցակը շարունակելի է: Թուրքերը ցեղասպանել են հայերին, ադրբեջանցիներն էլ իրենց հերթին ձգտել են վերջ դնել հայերի ներկայությանը և ջնջել նրանց հետքերը պատմական Հայաստանից, այդ թվում՝ նաև Նախիջևանից: Մեր պայքարը հանուն ազատության և արժանապատիվ ապրելու կամ մեռնելու համար է, մեր պատմական հողերը պաշտպանելու համար է ․․․ ճշմարտությունն այն է, որ երբ Հայաստանը երկկողմ և բազմակողմ հարաբերություններ հաստատեց իսլամական աշխարհի, հատկապես՝ արաբների հետ, թուրքական տարրը նույնիսկ իսլամ չէր ընդունել և դեռ ճանապարհ չէր ընկել դեպի Մերձավոր Արևելք՝ արոտավայրեր որոնելու համար։ Այդ անընդունելի կոչերի պատճառը պարզ է․ ագրեսիայի և ռազմական կորուստների յուրաքանչյուր անհաջող փորձից հետո նրանք խնդրում են վերադառնալ բանակցություններին, համոզված լինելով, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հայաստանը սերտ կապեր է պահպանում արաբական և իսլամական աշխարհի հետ, և նրանց թվում պետք է նշել ձեռագրերի ամենամեծ հավաքածուի առկայությունը»: Հայաստանում, մասնավորապես՝ Ձեռագրերի տանը (Մատենադարան), իսլամական գրականության հազարավոր նմուշներ են պահվում։ Արաբական ձեռագրերի թիվը կազմում է շուրջ 3000 և դրանք Հայաստանը սիրով պահպանում է որպես համաշխարհային իսլամական ժառանգություն։ Նրանք /հայերը/ չէ որ քանդել են եկեղեցիներ և հազարավոր խաչքարներ, նրանք չէ որ եկեղեցիները մզկիթների են վերածել, սակայն դա արեցին ադրբեջանցիները և թուրքերը։ Ընդհակառակը՝ նրանք /հայերը/ վերականգնում են շիա և սուննի մզկիթներ, ինչպես դա արեցին Շուշիում և իրենց հայրենիքի այլ քաղաքներում, ինչպես որ արաբական շատ երկրներում վերականգնվում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, այդ թվում՝ Իրաքում և Իրանում։ Ադրբեջանի հավատարմատարը «զարմանք» է հայտնում այն բանի կապակցությամբ, որ չի տեսնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ արաբական և իսլամական համերաշխություն։ Գուցե, այդպիսի հակահայկական համերաշխության բացակայության պատճառն այն է, որ Հայաստանը չէ, որ պայքարում է իսրայելական զենքով․ այն գնել է Ադրբեջանը՝ վճարելով միլիարդավոր դոլարներ, նպատակ ունենալով մեկ այլ ցեղասպանություն իրագործել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և նրա կողմից կռվող վարձկաններին, ապա խոսքն այն վարձկանների մասին է, ովքեր վերջին տարիներին հազարավոր մահմեդականներ են սպանել Սիրիայում և Իրաքում։ Մենք դասեր քաղեցինք այս կյանքից, և պարտավոր ենք պաշտպանել մեր հողը, մեր հայրենիքը և մեր ժողովրդին թշնամիներից, և վստահ ենք, որ հաղթանակը մեր դաշնակիցն է»,- ասվում է հայտարարության մեջ։
21:08 - 11 հոկտեմբերի, 2020
Իրաքում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը |armenpress.am|

Իրաքում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am:  Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ այդ պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ էթնիկ: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաընկերությունը: Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական աշխարհին համերաշխության կոչ էր հղել Արցախի դեմ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմում: Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ հայերը շատ են տուժել թուրքերից, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հայերի գոյությանը վերջ դնելու համար՝ պատմական բազմաթիվ քաղաքներից՝ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և Կիրովաբադից նրանց հետքերը վերացնելու համար: Այդ պատճառով հայերը չեն թողնի, որ ողբերգության կրկնվի: Հայերի պայքարը ազատության և արժանապատիվ կյանքի համար է:
20:13 - 05 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը շարունակում է կրճատել Իրաքում տեղակայված իր զորախմբի թվաքանակը |azatutyun.am|

ԱՄՆ-ը շարունակում է կրճատել Իրաքում տեղակայված իր զորախմբի թվաքանակը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը ավելի քան 40 տոկոսով նվազեցնում է Իրաքում տեղակայված ամերիկյան զորախմբի թվաքանակը։ Մոտ ապագայում Իրաքի տարածքում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը 5 հազար 200-ից կնվազեցվի՝ հասնելով 3 հազարի։ Ամերիկյան հրամանատարության պնդմամբ՝ Իրաքի զինված ուժերը ներկա փուլում ի վիճակի են ինքնուրույնաբար դիմակայել երկրի տարածքում գործող ահաբեկչական կառույցներին՝ նախևառաջ «Իսլամական պետություն» խմբավորման մնացուկներին։ Ամերիկացի զինվորականներն Իրաքում են գտնվում 2003 թվականից, նրանց առավելագույն թվաքանակն արձանագրվել է 2011 թվականին՝ ավելի քան 100 հազար մարդ։ «Մենք շարունակում ենք ընդլայնել Իրաքի զինված ուժերի հետ իրականացվող մեր գործընկերային ծրագրերը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս նվազեցնել ամերիկացի զինվորականների ներկայությունը երկրի տարածքում», - Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է ամերիկյան բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենք ՄըքՔենզին։
13:16 - 10 սեպտեմբերի, 2020
Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

 |armenpress.am|

Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են |armenpress.am|

armenpress.am: Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասաց Նաղդալյանը: Գլխավոր հյուպատոսությունն Էրբիլում կբացվի մոտ օրերս: Ինչպես հաղորդում է «SHAFAQ» լրատվական գործակալությունը` Էրբիլի նահանգապետ Ֆիրսաթ Սոֆին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանի և Էրբիլի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացումը` առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:  
19:06 - 09 սեպտեմբերի, 2020
Իրաքում պայթյուն Է որոտացել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մերձակայքում |armenpress.am|

Իրաքում պայթյուն Է որոտացել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մերձակայքում |armenpress.am|

armenpress.am: Պայթուցիկ սարքը գործի Է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի Է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում: Այդ մասին հաղորդել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը: «Պայթուցիկ սարքը գործի Է դրվել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ»,-հեռուստաալիքը մեջբերում Է ՆԳ նախարարության հայտարարությունը: Sky News Arabia-ի աղբյուրների տվյալներով՝ գրոհի Է ենթարկվել կոալիցիայի նյութատեխնիկական օժանդակության ավտոշարասյունը՝ երկրի հարավում գտնվող Զի-Քար նահանգի Բաթխա քաղաքի արվարձաններում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան: 2017 թվականի վերջին Բաղդադը հայտարարել Է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը՝ միջազգային կոալիցիայի եւ ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում Է գործողություններն առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման ուղղությամբ: Հունիսին «Իրաքի հերոսները» գործողության շրջանակներում զինյալներից զտում Է անցկացվել Քիրկուկի նահանգի հարավ-արեւմուտքում գրեթե 750 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:35 - 13 օգոստոսի, 2020
Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը երկիր և ԱԳՆ կանչել Թուրքիայի դեսպանին |tert.am|

Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը երկիր և ԱԳՆ կանչել Թուրքիայի դեսպանին |tert.am|

tert.am: Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին երկրի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողության հետևանքով իրաքցի երկու բարձրաստիճան զինվորականների մահվան պատճառով չեղարկում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` օգոստոսի 13-ին նախատեսված այցը երկիր: Այս մասին տեղեկացնում է anfturkce.com կայքը: Իր հերթին, երկրի արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել երկրում Թուրքիայի դեսպանին և «բողոքի նոտա հղել» նրան` նշելով, որ Իրաքը դեմ է իր երկրի տարածքում անցկացվող ռազմական գործողություններին: Թուրքիայի դեսպանը հունիս ամսից սկսած արդեն երրորդ անգամ է կանչվում Իրաքի ԱԳՆ: Նախագահական նստավայրը նույնպես կոչ է արել Թուրքիային դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
12:50 - 12 օգոստոսի, 2020
Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել |ermenihaber.am|

Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում, որտեղ թուրքական զինուժն իրականացնում է «Վագրի ճիրան» ռազմագործողությունը օդուժի մասնակցությամբ 5 քուրդ զինյալ է սպանվել։ Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նաև նշվում է, որ թուրքական զինուժը ևս 2 քուրդ զինյալ է սպանել Սիրիայի հյուսիսում, որտեղ մինչ այդ իրականացրել է «Եփրատի վահան» օպերացիան։ Քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են ինչպես Թուրքիայի սահմաններից դուրս, այնպես էլ երկրի ներսում։   Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին Վանի Չաթաք շրջանում նահանգային ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականցվող օպերացիայի շրջանակում ևս 2 քուրդ զինյալ է սպանվել։  ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները շարունակում են Վանում գործողությունները։  
13:39 - 11 օգոստոսի, 2020
Իրաքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն |azatutyun.am|

Իրաքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն |azatutyun.am|

azatutyun.am: Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին երկրի վարչապետ Մուստաֆա Ալ Քադիմին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։ Դրանք, ըստ կառավարության ղեկավարի, կկայանան 2021 թվականի հունիսի 6-ին՝ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից մոտ մեկ տարի առաջ։ «Համակարգային կոռուպցիան, վատ կառավարումը, հովանավորչությունը և հստակ ծրագրերի բացակայությունը բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառ են հանդիսացել», - հայտարարում էր Իրաքի վարչապետը ուրբաթ երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ տարեվերջին Իրաքում մեկնարկած բողոքի ակցիաների գլխավոր պահանջներից մեկն էին։ ՄԱԿ-ի ղեկավարությունը արդեն իսկ ողջունել է Իրաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության նախաձեռնությունը, ընդգծելով, որ դա «կնպաստի Իրաքում ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդհանուր իրավիճակի կայունացմանը»։
16:59 - 01 օգոստոսի, 2020