Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

«Հայտարարություններն առ այն, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, անհեթեթություն են»․ Զարիֆը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |tert.am|

«Հայտարարություններն առ այն, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, անհեթեթություն են»․ Զարիֆը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին հակադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանը գտնվում է միջուկային զենքի ստեղծման փուլում՝ այդ հայտարարությունը որակելով «անհեթեթություն», գրում է Reuters գործակալությունը։Ժան Իվ Լը Դրիանը Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը, հայտարարել էր, որ Իրանը մեծացնում է իր միջուկային ներուժը, և որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է շտապ վերադառնան 2015 թվականի միջուկային համաձայնագրին:«Հարգելի գործընկեր, դուք նախարարների կաբինետում ձեր կարիերան սկսել եք սաուդցի ռազմական հանցագործներին զենք վաճառելով։ Խուսափեք Իրանի մասին անհեթեթություններ հնչեցնելուց»,- ի պատասխան Twitter-ում գրել է Զարիֆը՝ հավելելով․ «Փաստերի ստուգում. դուք ապակայունացնում եք մեր տարածաշրջանը։ Դադարե՛ք պաշտպանել հանցագործներին, որոնք շղթայաձև մաքրում են իրենց քննադատներին, և օգտագործում ձեր զենքը՝ Եմենում երեխաներին սպանելու համար»։2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:
12:10 - 18 հունվարի, 2021
Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել իրանցի դիվանագետներին հետապնդելու համար |tert.am|

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել իրանցի դիվանագետներին հետապնդելու համար |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես նախազգուշացնում է ԱՄՆ-ին, որ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը շարունակի անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների: Այս մասին գրում է իրանական Tasnim-ը:Ըստ Ղաթիբզադեի՝ Իրանն այս առնչությամբ հրապարակել է պաշտոնական հուշագիր և ներկայացրել այն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:«Այդ հուշագրում ամերիկյան կողմին նախազգուշացրել ենք, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը չդադարի իր անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների միջազգային կազմակերպություններում, ինչպես ՄԱԿ-ում, Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում, որոնց գլխավոր գրասենյակները տեղակայված են ԱՄՆ տարածքում»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:
11:17 - 18 հունվարի, 2021
Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը |1lurer.am|

Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը |1lurer.am|

1lurer.am։ Եվրոպական երեք երկրներն այսօր Իրանին զգուշացրել են մետաղական ուրանի հարստացման մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրին, և այն ոչ թե քաղաքացիական, այլ՝ ռազմական կիրառման համար է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: «Իրանին հորդորում ենք դադարեցնել այս գործընթացն ու անհապաղ վերադառնալ միջուկային համաձայնագրով սահմանված իր լիազորությունների կատարմանը, եթե Իրանն իրոք ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը»,-համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան: ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Թեհրանը ավելի վաղ հայտարարել էին, որ վեց տերությունների հետ կնքված միջուկային գործարքի վերջին խախատումներից հետո Իրանն այս ոլորտում աշխատանքներ է սկսել: Իրանական կողմը կոչ է անում դադարեցնել երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:
20:11 - 16 հունվարի, 2021
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային:  Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։ Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները: Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնել է, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:  ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում:
16:41 - 16 հունվարի, 2021
Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am:  Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը: «Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը: Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության:
12:03 - 15 հունվարի, 2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ
 |shantnews.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիչառել լ Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների  նկատմամբ՝ իսլամական հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։ Բացի դրանից ,մեկ անձ էլ , Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ : ԱՄՆ ֆինանսների նախարարության  պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում,ինչպես նաև  արգելք է սահմանվում  ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների հետ բիզնես  ներգրավվածության գործարքներ կնքելու համար։    
20:59 - 13 հունվարի, 2021
Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում |armenpress.am|

Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում |armenpress.am|

armenpress.am: Իրանական ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել հրթիռային վարժանքների: Այդ մասին հաղորդել Է Mehr լրատվական գործակալությունը: Նրա տվյալներով՝ վարժանքներն անցկացվելու են մյուս բանակային ստորաբաժանումների աջակցությամբ եւ տեւելու են երկու օր: Իրանը կանոնավոր կերպով զորավարժություններ Է անցկացնում: Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) ստորգետնյա հրթիռային բազա Է շահագործման հանձնել Պարսից ծոցի ափին: Հաղորդագրությունը հայտնվել Է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման եւ մամուլում այն շահարկումների ֆոնին, թե Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող Է հարված հասցնել Իրանին մինչեւ հունվարի 20-ին իշխանության իր ժամկետի լրանալը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ հայտնել Էր, որ ԱՄՆ-ն Իրանի սպառնալիքներից հետո տարածաշրջանում Է թողել «Նիմից» ավիակիրը, որը պլանավորվել Էր դուրս բերել այնտեղից: 2020 թվականի հունվարի սկզբին Իրանում գեներալ Քասեմ Սուլեյմանի զոհվելու տարելիցի լույսով սաստկացել Է հակամերիկյան հռետորաբանությունը եւ ավելի ու ավելի հաճախ են սկսել նախազգուշացումներ հնչել ԱՄՆ-ի հասցեին՝ գրոհի դեպքում: Այսպես, ըստ Tasnim գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սաֆարին կոչ Է արել ԱՄՆ-ին՝ խուսափել սխալներից, հայտարարելով, որ Իրանի զինվորականները կարող են ջրասույզ անել ամերիկյան ավիակիրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:51 - 12 հունվարի, 2021
ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Իրանի՝ ուրանի հարստացման գործողություններով |1lurer.am|

ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Իրանի՝ ուրանի հարստացման գործողություններով |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը հայտարարություն է տարածել Իրանի հետ միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության այս ոլորտում վերջին ակտիվությունների վերաբերյալ՝ նշելով, որ իր հավատարմությունն է հայտնում և շարունակում է իր աջակցությունը միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Այս ծրագիրը գլոբալ միջուկային զենքի չտարածման ճարտարապետության հիմնական տարրն է:  «Մենք խորապես ցավում ենք վերջին երկու տարվա ընթացքում Իրանի ձեռնարկած մտահոգիչ քայլերի համար: ԵՄ-ն Իրանին բազմիցս կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք չեն համապատասխանում Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին: Ուրանի մինչև 20% հարստացումը խոր մտահոգության տեղիք է տալիս: Այս կարևոր փուլում Իրանի գործողությունը նաև ռիսկային է, ինչը կարող է խարխլել դիվանագիտական ​​գործընթացին ուղղված ջանքերը: Իրանին հորդորում ենք զերծ մնալ հետագա սրացումից և անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Խիստ կարևոր է շարունակել լիարժեք համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
17:15 - 12 հունվարի, 2021
Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից |1lurer.am|

Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից |1lurer.am|

1lurer.am: Օտարերկրյա ընկերություններին թույլ չի տրվի Covid-19-ի պատվաստանյութեր փորձարկել Իրանի ժողովրդի վրա՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին: Ավելի վաղ երկրի գերագույն ղեկավարն արգելել էր Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի կիրառումն Իրանում՝ ասելով, որ դրանք «բոլորովին անվստահելի են»: Այս մասին հայտնում է france24-ը: «Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տալ, որպեսզի դրանք փորձարկվեն Իրանի ժողովրդի վրա: Բայց առողջապահության նախարարությունը կանխեց դա»,- ասել է Ռոհանին հեռուստատեսային ելույթում՝ չնշելով ընկերությունների անուններն ու չներկայացնելով այլ մանրամասներ: «Մեր ժողովուրդը չի լինի փորձարկման օբյեկտ՝ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների համար»,- հավելել է Ռոհանին: «Մենք ձեռք կբերենք օտարերկրյա անվտանգ պատվաստանյութեր»: Արձագանքելով Իրանի գերագույն առաջնորդի արգելքին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը շեշտել է, որ համաշխարհային կազմակերպությունը բազմիցս կոչեր է արել «չքաղաքականացնել վիրուսը»:
14:49 - 11 հունվարի, 2021
Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում |tert.am|

Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի Մեջլիսի կոչերը երկրից ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) դիտորդներին պատժամիջոցների չվերացվելու դեպքում վտարելու վերաբերյալ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Իրանի իշխանությունները միջուկային ծրագիրը կրկին օգտագործում են միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու և տարածաշրջանային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նպատակով»,- նշել է Պոմպեոն: Մինչ այդ Իրանի Մեջլիսի Գերագույն խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հայտարարել էր, որ Թեհրանը կվտարի երկրից ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին և կհրաժարվի գործակալության հետ հետագա աշխատանքից, եթե մինչև փետրվարի 21-ը Իրանի ֆինանսական, բանկային և նավթային ոլորտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չդադարեցվեն: 2020 թ. դեկտեմբերի 2-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն էր տվել Իրանի Մեջլիսի ընդունած օրենքին, որով կառավարությունը պատրաստվում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%-ի: Իրանցի օրենսդիրներն այս կերպ ակնկալում են, որ սա կստիպի չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
10:17 - 10 հունվարի, 2021
Իրանի ավելի քան 700 նավեր նավարկության են դուրս եկել Պարսից ծոցում |1lurer.am|

Իրանի ավելի քան 700 նավեր նավարկության են դուրս եկել Պարսից ծոցում |1lurer.am|

1lurer.am: Հարյուրավոր ռազմանավեր ու մոտորանավակներ այսօր դուրս են եկել Պարսից ծոց: Ավելի քան 700 ծովային փոխադրամիջոցներ նավարկել են իրանական ռազմավարական նշանակության Ֆարսի կղզու շուրջը՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը: Ռազմանավերը պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Գործողության հրամանատարի խոսքով՝ ռազմական ու քաղաքացիական նավերը Ֆարսի են ուղևորվել Բուշերի հարավարևմտյան ծովափերից: Իրանի նախաձեռնությունը կապված է 2016-ին ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավերի կալանման հետ, որոնք խախտել էին ջրային տարածքային սահմանները: Կալանվելու հաջորդ օրը նավերն ու անձնակազմն ազատ էին արձակվել ներողություն խնդրելուց և այն բանից հետո, երբ ստուգումները ցույց էին տվել, որ ամերիկյան նավերը սահմանը միտումնավոր չէին խախտել:
18:35 - 09 հունվարի, 2021
Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, Թեհրանը կարող է արտաքսել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին։ Իրանցի օրենսդրի խոսքով` պաշտոնական Թեհրանը նման քայլի կարող է դիմել՝ հիմք ընդունելով տարեվերջին ընդունված օրենքը, որի համաձայն եթե ֆինանսական, բանկային և նավթարդյունաբերության ոլորտներում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, ապա Թեհրանն իրեն իրավունք կվերապահի արգելել Իսլամական Հանրապետության տարածքում գործող միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող տեսչական այցերը։
17:09 - 09 հունվարի, 2021