Իրանում գրանցվել է 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ |1lurer.am|
14:04 - 16 հունվարի, 2021

Իրանում գրանցվել է 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ |1lurer.am|

1lurer.am:  Այսօր՝ առավոտյան, Իրանի հարավային Հորմոզգան նահանգում երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը եղել է 5.5 բալ՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են ծովափնյա շրջաններում, այդ թվում՝ Բանդար Կոնգ նավահանգստում և Պարսից ծոցի Քեշմ կղզում:

Երկրաշարժը տեղի է ունեցել 19 կմ խորությամբ: Բնական աղետի հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան: Թեթև վնաս է հասցվել գյուղական բնակավայրերի տներին: Աղետի գոտում աշխատում է Իրանի Կարմիր մահիկի խումբը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել